

Գլխավոր էջ / Մնալ տեղեկացված / Վերջին նորություններ
Համատեղ գործընկերություն՝ հանուն թվային փոխակերպման. ուշադրության կենտրոնում Արևելյան գործընկերության թվային ձեռքբերումներն ու առաջնահերթություններն են
Ամսաթիվ: 29/09/21
Թվային փոխակերպման գործընթացում «ամենակարևորը համատեղ գործընկերությունն է» տարածաշրջանային և երկկողմանի մոտեցումների, ինչպես նաև միջազգային և ազգային գործընկերների ու մասնավոր հատվածի միջև: Սա Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության (DG NEAR) Արևելյան գործընկերության երկրների տնտեսական զարգացման և թվայնացման հարցերով բաժանմունքի ղեկավար Հոա-Բին Աջեմյանի ուղերձն էր, ով սեպտեմբերի 28-ին բացեց EU4Digital-ի ղեկավար կոմիտեի տարեկան հանդիպման երկրորդ օրվա աշխատաշրջանը, որն անցկացվում էր «Արևելյան գործընկերություն. ներկայիս քաղաքական օրակարգը և 2020 թվականից հետո գերակայությունները» խորագրի ներքո:
Աշխատաշրջանի ընթացքում անդրադարձ կատարվեց ԵՄ թվային քաղաքականության առաջնահերթություններին, «EU4Digital» նախաձեռնության ներքո իրականացվող չորս ծրագրերի ձեռքբերումներն ու հետագա քայլերին, ինչպես նաև վեց գործընկեր երկրներում առկա վիճակին ու ապագա առաջնահերթություններին:
Հոա-Բին Աջեմյանը, ներկայացնելով Արևելյան գործընկերության վերաբերյալ ԵՄ-ի թվային մոտեցումը, հնչեցրեց վերջինի կողմից Արևելյան գործընկերության համար 2020 թվականից հետո ժամանակահատվածի առաջնահերթությունների ներքո սահմանված նպատակները, ներառյալ տնային տնտեսությունների առնվազն 80%-ի համար մատչելի գերարագ ինտերնետի ապահովումը, ռոումինգի գների առնվազն 80%-ով նվազեցումը, ԱլԳ մեկ միլիոն քաղաքացու թվային ունակությունների զարգացումը և էլեկտրոնային կառավարման շրջանակի բարելավումը: «Հավակնությունները բարձր են, բայց հասանելի», – ասաց նա՝ մատնանշելով ԵՄ-ի Տնտեսական և ներդրումային պլանի ներքո հասանելի ավելի քան 2 մլրդ եվրո գումարը և լրացուցիչ մասնավոր ու սուվերեն ֆոնդերից ներդրումներ ներգրավելու հնարավորությունը:
Կապի ցանցերի, բովանդակության և տեխնոլոգիաների գլխավոր տնօրինության (DG CONNECT) Հանրային կապերի և միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավարի տեղակալ Լարս-Էրիկ Ֆորսբերգը կիսվեց առաջիկա թվային տասնամյակի համար ԵՄ-ի՝ «Թվային կողմնացույցում» (Digital Compass) շարադրված, թվային քաղաքացիության մտքի շուրջ կառուցված և չորս հիմնական ուղղություն ունեցող (հմտություններ, ենթակառուցվածքներ, բիզնես և կառավարություն) գաղափարներով: Նա նաև ընդգծեց հավաքական համախմբման կարևորությունը և ասաց, որ հաջողության կարելի է հասնել միայն ԵՄ-ի, նրա անդամ երկրների և մասնավոր հատվածի միջև սիներգիայի առկայության պարագայում: «Նույն կերպ մենք հռչակում ենք «Թիմ Եվրոպա» մոտեցումը՝ մեր հարևանության տարածքում չորս հիմնական ուղղություններով համատեղ աշխատանքի համար», – ասաց նա:
EU4Digital-ի ձեռքբերումները և հետագա անելիքները
Հաշվի առնելով հանգամանքը, որ «EU4Digital» ծրագիրը մտնում է իր գործունեության վերջին ամիսների փուլ, ծրագրային թիմի ղեկավար Արտուրաս Պիլիպոնիսը ներկայացրեց ծրագրի վեց թեմատիկ ոլորտներում դրա ձեռքբերումները.
- Հեռահաղորդակցության կանոններ. ռոումինգի և սպեկտրի տարածաշրջանային համաձայնագրերի սպասվող ստորագրումը 2021 թվականի դեկտեմբերին.
- Վստահություն և անվտանգություն. էլեկտրոնային ստորագրության պիլոտային ծրագիրը, անդրսահմանային փոխադարձ ճանաչման տարածաշրջանային ճանապարհային քարտեզը և էլեկտրոնային կառավարման ուղղությամբ նոր աջակցությունը.
- Էլեկտրոնային առևտուր. էլեկտրոնային առաքման (eDelivery), էելկտրոնային մաքսային ծառայությունների (eCustoms) և էլեկտրոնային կոմերցիայի (eCommerce) հաջողված պիլոտային ծրագրերը.
- ՏՀՏ նորարարություններ. նոր՝ 100-150 միլիոն եվրոյի ԱլԳ տարածաշրջանային «EaP DISC Capital» վենչուրային հիմնադրամի նախագծումը, ստարտափ էկոհամակարգերին աջակցությունը, տարածաշրջանային EdTech հանգույցի հայեցակարգի մշակումը և կանանց մենթորության ծրագրի մշակումը.
- էլեկտրոնային առողջապահություն. փոխգործելիության ուղեցույցների մշակումը և էլեկտրոնային առողջապահության համայնքի ստեղծումը.
- Թվային հմտություններ. թվային հմտությունների ու աշխատատեղերի ազգային կոալիցիաների և թվային կոմպետենցիաների շրջանակի ստեղծումը ՓՄՁ-ների համար:
«Բայց այն ամենը, ինչին մենք հասել ենք, դեռ սկիզբն է», – ասաց Պիլիպոնիսը՝ հնչեցնելով յուրաքանչյուր ոլորտում հիմնական առաջնահերթությունները ծրագրի ընթացիկ փուլի ավարտից՝ 2022 թ. հունվարից հետո: Իրավիճակի գնահատման հիմքեր մշակելով, ԵՄ լուծումներն ու պրակտիկաները ընդօրինակման նպատակով վեր հանելով, շահագրգիռ կողմերին համախմբելով և միջազգային գործընկերների ու դոնորների հետ կապ հաստատելով՝ «EU4Digital» ծրագիրը «արևելյան գործընկեր երկրներում թվային լուծումների ապագա լայնածավալ կիրառման հիմքեր է դնում», – ասաց նա:
Համաշխարհային բանկի կողմից իրականացված «Լայնաշերտ կապի ոլորտում EU4Digital-ի ռազմավարություններ» ծրագիրն ավարտվել է 2020 թվականի դեկտեմբերին, «բայց գործունեության այլ ձևերը շարունակում են մեր կատարած աշխատանքը», – ասաց ծրագրի համաղեկավար Խուան Նավաս-Սաբատերը: Նա բացատրեց, թե ինչպես է ծրագիրն աջակցել վեց գործընկեր երկրներում լայնաշերտ կապի ազգային ռազմավարությունների մշակմանն ու ներդրմանը՝ աշխատելով հինգ հիմնական ոլորտներում՝ համեմատական վերլուծություն և բացերի վերլուծություն, իրավակարգավորող դաշտի կատարելագործում, լայնաշերտ ցանցի քարտեզագրման աջակցություն, գիտելիքների փոխանակում և լայնաշերտ կապի ռազմավարությունների մշակում կամ թարմացում ու իրականացում: Նա նաև անդրադարձավ ինչպես միջազգային, այնպես էլ ներքին միակցվածության հետագա զարգացման հնարավորություններին: «Արևելյան գործընկեր երկրներն ունեն միջազգային միակցման լուրջ հնարավորություններ՝ որպես ԵՄ-ի և Արևելքի միջև հանգույց գործելու ներուժով», – ասաց նա:
«Cybersecurity East» ծրագրային թիմի ղեկավար Բեսնիկ Լիմայը ներկայացրեց կիբերանվտանգության կարևոր ոլորտում ծրագրի ձեռքբերումները, ներառյալ ոլորտի ազգային կառավարման և իրավական դաշտի ամրապնդումը, ինչպես նաև կիբեր միջադեպերի և ճգնաժամերի կառավարման գործառնական կարողություններին աջակցությունը՝ հիմնված աշխատաժողովների, մասնագիտական ուսուցումների և գործընկեր երկրներում կիբերանվտանգության մարմինների մասնակցությամբ գործնական վարժանքների վրա:
Մոլդովայի, Ուկրաինայի և Եվրոպայի գիտահետազոտական համայնքները միմյանց կապող նոր թվային մայրուղու գործարկմանն նախաշեմին «EaPConnect» ծրագրի ղեկավար Իրենա Մատթեուսն անդրադարձավ իրավիճակի առավել լայն պատկերին. «Միակցվածությունը նշանակում է քաղաքացիների զորեղացում… Տեխնոլոգիաների և մարդկային ցանցերի համադրությունը աճի հնարավորություն է տալիս»: EaP Connect-ի աջակցությամբ բոլոր վեց գործընկեր երկրները, 477 հաստատություններ և 800,000 օգտվողներ միացել են գիտահետազոտական համայնքին տվյալների փոխանցման համաեվրոպական GÉANT ցանցին, կարողությունները տասնապատկվել են, իսկ կապի հաստատման արժեքը նվազել է 70%-ով:
Իրադրությունը գործընկեր երկրներում
Առավոտյան աշխատաշրջանի երկրորդ կեսին ներկայացվեցին արևելյան գործընկեր վեց երկրներից յուրաքանչյուրում թվային փոխակերպման իրադրության և ապագա առաջնահերթությունների մասին զեկույց – շնորհանդեսներ` յուրաքանչյուր երկրում ազգային ներկայացուցիչների և ԵՄ պատվիրակությունների մատուցմամբ:
Հայաստանը կարևորեց հանրային ծառայությունների շարունակական թվայնացումը, որը չի դադարում նույնիսկ համավարակի պայմաններում, ինչպես նաև նպաստավոր միջավայրի ձևավորմանն ուղղված կառավարության աջակցությունը՝ դրամաշնորհային մրցույթների և ընկերությունների համար հարկային արտոնությունների միջոցով:
Ադրբեջանը թվարկեց սեփական թվային ռազմավարության երեք ընթացիկ առաջնահերթությունները. ստեղծարար և նորարար հասարակություն (ներառում է հմտությունների զարգացումը, գիտահետազոտական համայնքի զարգացումը, ստարտափ էկոհամակարգի և նորարարական կլաստերների բարելավումը), թվային փոխակերպման հայեցակարգի մշակում (ուղղված է կառավարությանը, քաղաքացիական հասարակությանը, բիզնեսին և էլեկտրոնային կառավարմանն անցմանը) և «Խելացի քաղաքներ» ու «Խելացի գյուղեր» հայեցակարգի իրականացում:
Բելառուսը շեշտեց իր հաջողությունը միակցման՝ որպես թվային փոխակերպման հիմքի բարելավման գործում, ինչն արվել է օպտիկամանրաթելային լայնաշերտ և բջջային կապի միջոցով՝ նպատակ դնելով մինչև 2025 թվականը 4/5G ցանցերի ազգային ծածկույթը հասցնել 99%-ի:
Վրաստանը ևս շեշտադրում կատարեց միակցման վրա՝ ներկայացնելով իր լայնաշերտ կապի զարգացման ազգային ռազմավարությունը և 5G ռազմավարական առաջնահերթության մշակումը, ինչպես նաև Համաշխարհային բանկի՝ լայնաշերտ կապի ընդլայնմանը և թվային տնտեսության զարգացմանն ուղղված «Log-in Georgia» ծրագրին մասնակցությունը:
Մոլդովան հայտարարեց, որ ԵՄ թվային միասնական շուկային ինտեգրումը շարունակում է լինել երկրի կարևորագույն առաջնահերթությունը, ընդ որում՝ «ոչ միայն առաջնահերթությունը, այլև՝ զարգացման կատալիզատորը», և ներկայացրեց ՓՄՁ-ների թվայնացմանն ու նորարարական ստարտափներին իր աջակցությունը` նորարարությունների համար նպաստավոր միջավայր ստեղծելու միջոցով:
Ուկրաինան հղում արեց Եվրոպական թվային միասնական շուկա ինտեգրման տնտեսական օգուտների վերաբերյալ հետազոտությանը, ըստ որի՝ դա կհանգեցնի ՀՆԱ-ի 12.1% աճի՝ առևտրի ծավալների ավելացման հաշվին: Թվային ինտեգրումը սահմանելով որպես իր հիմնական առաջնահերթություններից մեկը՝ կառավարությունը քաղաքացիների և բիզնեսի համար էլեկտրոնային ծառայությունների մատուցման DIIA հարթակի, ինչպես նաև էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքի և լայնաշերտ կապի ոլորտում գործողությունների ծրագրի ընդունման միջոցով էլեկտրոնային կառավարման մի շարք նորամուծություններ է վերահսկել:
«EU4Digital» ծրագրի ղեկավար Արտուրաս Պիլիպոնիսը, շնորհավորելով գործընկեր երկրներին ձեռքբերումների և թվային փոխակերպմանն ուղղված հանձնառության համար, եզրափակեց՝ վերհիշելով վերջերս կայացած Արևելյան գործընկերության թվային համաժողովի ժամանակ DG NEAR-ի «Մարդկանց, շրջակա միջավայրի, թվայնացման և միակցվածության համար գործող տնտեսություն» թեմատիկ աջակցության բաժնի (A3) ղեկավար Մաթյո Բուսկեի խոսքերը. «Ես կարծում եմ, որ ԵՄ թվային շուկային ինտեգրումը տեղի չի ունենա միանգամից կամ որոշակի պլանի հիման վրա: Այն տեղի կունենա շնորհիվ կոնկրետ ձեռքբերումների, որոնք, առաջին հերթին, դե ֆակտո համերաշխություն կստեղծեն»:
Աշխատաշրջանը փակեց DG NEAR-ում «EU4Digital» ծրագրի նոր ղեկավար Տիբո Շառլեն: Շնորհակալություն հայտնելով բոլորին՝ նա ընդգծեց, որ թեև բազմաթիվ մշակումներ դեռևս ընթացքի մեջ են, իսկ պիլոտային լուծումներն էլ պետք է ամբողջությամբ ներդրվեն ազգային և տարածաշրջանային մակարդակներում, արևելյան գործընկերների արձանագրած առաջընթացը արագորեն փակում է ԵՄ-ի հետ թվային խզվածքը:
EU4Digital-ի ղեկավար կոմիտեի հանդիպումը կշարունակվի մինչև ընթացիկ շաբաթվա վերջ՝ նախաձեռնության վեց հիմնական թեմատիկ ուղղությունների վերաբերյալ խորացված աշխատաշրջաններով:
- Ադրբեջան
- Բելառուս
- Հայաստան
- Մոլդովայի Հանրապետություն
- Ուկրաինա
- Վրաստան
- Էլեկտրոնային առողջապահություն
- Էլեկտրոնային առևտուր
- Հեռահաղորդակցության
- ՏՀՏ նորարարություն
- հմտություններ
Հավելյալ նորություններ
15/09/2023
EU4Digital-ի զեկույց։ Էլեկտրոնային կոմերցիայի ոլորտի վերջին փոփոխությունները, միտումները եւ համագործակցության հնարավորությունները ԵՄ-ում
«EU4Digital» ծրագիրը հրապարակել է Արեւելյան գործընկերությունում (ԱլԳ) էլեկտրոնային կոմերցիայի զարգացման ելակետ…
Իմանալ ավելին15/09/2023
Միացե՛ք EU4Digital-ի հետ զրույցին. նոր հնարավորություններ Twitter-ում
EU4Digital-ի եւ Արեւելյան գործընկերության թվային գործունեության մասին նորությունների, հայտարարությունների, պատ…
Իմանալ ավելին11/09/2023
Բաց մի՛ թողեք. EU4Digital-ի միջոցառումներ՝ նվիրված Արեւելյան գործընկերության թվային փոխակերպմանը
Կցանկանա՞ք ավելին իմանալ թվային մշակումների, ապագայի առաջնահերթությունների եւ Արեւելյան գործընկերության երկրնե…
Իմանալ ավելին

15/09/2023
EU4Digital-ի զեկույց։ Էլեկտրոնային կոմերցիայի ոլորտի վերջին փոփոխությունները, միտումները եւ համագործակցության հնարավորությունները ԵՄ-ում
«EU4Digital» ծրագիրը հրապարակել է Արեւելյան գործընկերությունում (ԱլԳ) էլեկտրոնային կոմերցիայի զարգացման ելակետ…
Իմանալ ավելին
15/09/2023
Միացե՛ք EU4Digital-ի հետ զրույցին. նոր հնարավորություններ Twitter-ում
EU4Digital-ի եւ Արեւելյան գործընկերության թվային գործունեության մասին նորությունների, հայտարարությունների, պատ…
Իմանալ ավելին
11/09/2023
Բաց մի՛ թողեք. EU4Digital-ի միջոցառումներ՝ նվիրված Արեւելյան գործընկերության թվային փոխակերպմանը
Կցանկանա՞ք ավելին իմանալ թվային մշակումների, ապագայի առաջնահերթությունների եւ Արեւելյան գործընկերության երկրնե…
Իմանալ ավելին