Գաղտնիության քաղաքականություն
- ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
EU4Digital-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որն ուղղված է թվային տնտեսության և հասարակության հիմնական ոլորտների խթանմանը՝ ԵՄ նորմերին և պրակտիկաներին համապատասխան: Ծրագիրն իրականացվում է Ernst & Young Baltic UAB-ի գլխավորած կոնսորցիումի կողմից:
Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինությունը (այսուհետ` DG NEAR) տվյալների վերահսկիչն է, իսկ կոնսորցիումի անդամներ Ernst & Young Baltic UAB-ն (ընկերության ծածկագիր` 110878442, հասցե` Աուկշտաիչիու 7, LT-11241, Վիլնյուս, Լիտվա), Ernst & Young Advisory Services SCRL/CVBA-ը (ընկերության ծածկագիր՝ BE 0467.239.793, հասցե ՝ Դե Կլեետլաան 2, B-1831, Դիեգեմ, Բելգիա) և Action Global Communications Limited Cyprus-ը (ընկերության ծածկագիր՝ HE1 16495, հասցե՝ Կոնդիլակի 1090, Նիկոսիա, Կիպրոս) (այսուհետ՝ «EU4Digital» ծրագրի գործընկերներ) Եվրոպական հանձնաժողովի հրահանգների շրջանակներում և վերջինիս անունից հանդես են գալիս որպես «EU4Digital» ծրագրի համար տվյալներ մշակողներ:
«EU4Digital» ծրագրի գործընկերները պարտավորվում են պաշտպանել Ձեր անձնական տվյալները և հարգել Ձեր գաղտնիության իրավունքը: Եվրոպական հանձնաժողովը հավաքում և հետագայում մշակում է անձնական տվյալներ` համաձայն Եվրոպական խորհրդարանի ու Եվրոպական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 23-ի (EU) 2018/1725 կանոնակարգի, որն առնչվում է Միության կազմակերպությունների, մարմինների, ծառայությունների ու գործակալությունների կողմից անձնական տվյալների մշակման պարագայում ֆիզիկական անձանց պաշտպանությանը և նմանատիպ տվյալների ազատ տեղաշարժին (չեղարկելով (EC) թիվ 45/2001 կանոնակարգը):
Սույն գաղտնիության հայտարարությունում ներկայացված են «EU4Digital» ծրագրի գործընկերների կողմից Ձեր անձնական տվյալների մշակման պատճառները, մեր կողմից դրանց հավաքման, կարգաբերման և բոլոր տրամադրված անձնական տվյալների պաշտպանության ապահովման ու այդ տեղեկատվության օգտագործման եղանակները, ինչպես նաև՝ սեփական անձնական տվյալների առնչությամբ Ձեր իրավունքները: Այն նաև մատնանշում է Տվյալների վերահսկիչի կոնտակտային տվյալները, որին Դուք կարող եք դիմել Ձեր իրավունքներից օգտվելու նպատակով: Այստեղ Դուք կարող եք գտնել նաև Տվյալների պաշտպանության հարցերով մասնագետի ու Տվյալների պաշտպանության եվրոպական ծառայության կոնտակտային տվյալները:
Սույն հայտարարությունը վերաբերում է «EU4Digital» ծրագրին, նախաձեռնվել է Եվրոպական հանձնաժողովի DG NEAR-ի՝ որպես տվյալների վերահսկիչի կողմից, որը «EU4Digital» ծրագրի գործընկերներին նշանակել է որպես տվյալների մշակող:
Հանձնաժողովի կապալառուները պարտավոր են հետևել նրա անունից Ձեր տվյալների մշակման ցանկացած տեսակի գործողությանը վերաբերող պայմանագրային հատուկ դրույթին, ինչպես նաև գաղտնիության պահանջներին, որոնք բխում են ԵՄ անդամ պետություններում Տվյալների պաշտպանության մասին ընդհանուր կանոնակարգի վերածումից (GDPR կանոնակարգ (EU) 2016/679):
Տվյալների սուբյեկտն իրավունք ունի դիմելու (այսինքն կարող է բողոք ներկայացնել) Տվյալների պաշտպանության եվրոպական ծառայությանը (edps@edps.europa.eu), եթե գտնում է, որ Տվյալների վերահսկիչի կողմից իր անձնական տվյալների մշակման գործընթացում խախտվել են (EU) 2018/1725 կանոնակարգով նախատեսված իր իրավունքները:
- ԻՆՉՈՒ՞ ԵՆՔ ՄԵՆՔ ՄՇԱԿՈՒՄ ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Մենք Ձեր տվյալները հավաքում և մշակում ենք բացառապես այն նպատակով, որպեսզի հնարավորություն ունենանք էլեկտրոնային փոստի միջոցով պարբերական թարմացումներ և տեղեկագրեր ուղարկել:
- Ո՞Ր ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՆ ԵՆՔ ՄԵՆՔ ՀԱՎԱՔՈՒՄ ԵՎ ՄՇԱԿՈՒՄ
- Անհատական նույնացուցիչներ
Մենք ուղղակիորեն Ձեզանից հավաքում և մշակում ենք հետևյալ (անձնական) տեղեկատվությունը.
- Էլեկտրոնային փոստի հասցե.
Այս անձնական կոնտակտային տվյալների հավաքումը և մշակումը մեզ թույլ է տալիս կապվել, ձեռք բերել և գրանցել կապի կարգավորումները և, անհրաժեշտության դեպքում, տվյալների սուբյեկտների համաձայնությունը՝ «EU4Digital» ծրագրի գործունեության և մարքեթինգային հաղորդակցության իրականացման առնչությամբ:
Էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալները հավաքվում են Mailchimp առցանց մարքեթինգային հարթակի օգտագործմամբ: Էլեկտրոնային փոստեր հավաքելը մեզ թույլ է տալիս հասցեատերերին ուղարկել տեղեկագրեր, զեկույցներ և մեր կայքի հետ կապված այլ նյութեր:
- Քուքիներ (թխուկներ) և վեբ վերլուծություն
Երբ Դուք այցելում եք մեր կայք, մենք ավտոմատ կերպով Ձեր սարքից որոշակի անձնական տվյալներ ենք հավաքում, ինչպիսիք են.
- Ձեր IP հասցեն.
- Ձեր կողմից հարցված դոմենային հասցեն.
- Երբեմն արձանագրվում է Ձեր ինտերնետ – ծառայություններ մատակարարողի (ISP) անունը՝ կախված Ձեր ISP կապի կոնֆիգուրացիայից.
- Ձեր կողմից տվյալ կայք այցելելու ամսաթիվն ու ժամանակը.
- Ձեր այցելության տևողությունը.
- Ձեր այցելած էջերը.
- Ցանկացած ամսվա ընթացքում Ձեր կողմից մեր կայք այցելելու թվաքանակը.
- Ձեր դիտարկած ֆայլի URL – հասցեն ու դրան վերաբերող տեղեկությունները.
- Այն կայքը, որտեղից Դուք այցելել եք մեր կայք.
- Ձեր համակարգչի կողմից օգտագործվող օպերացիոնալ համակարգը.
Մենք օգտագործում ենք Google Analytics-ը` մեր կայքի այցելություններին հետևելու համար, իսկ օգտատերերի տվյալների պահպանման ժամկետը 26 ամիս է:
Այս տեղեկատվության հավաքումը մեզ հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ մեր կայքի այցելուներին. որտեղից են նրանք գալիս և մեր կայքի որ բովանդակությունն է նրանց հետաքրքրում: Մենք այս տեղեկատվությունն օգտագործում ենք մեր ներքին վերլուծության նպատակներով, ինչպես նաև այցելուների համար մեր կայքի որակը և համապատասխանությունը բարելավելու նպատակով: Տեղեկատվությունը կհավաքվի քուքիների և համանման հետևման տեխնոլոգիայի միջոցով, ինչպես հաջորդիվ բացատրված է մեր Քուքիների օգտագործման քաղաքականության մեջ:
Դուք ևս ունեք քուքիների վերաբերյալ ընտրության տարբերակներ, ինչպես նկարագրված է մեր Քուքիների օգտագործման քաղաքականության մեջ: Փոփոխելով Ձեր դիտարկիչի (բրաուզերի) կարգավորումները՝ Դուք կունենաք ընտրություն հետևյալ տարբերակները. «Ընդունել բոլոր քուքիները», «Ստանալ ծանուցում քուքիների տեղադրման ժամանակ» կամ «Մերժել բոլոր քուքիները»: Եթե ընտրեք «Մերժել բոլոր քուքիները» տարբերակը, ապա հնարավոր է, որ Դուք չկարողանաք մուտք գործել մեր կայքի բոլոր կամ որոշ բաժիններ:
- ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՄԵՆՔ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՀԱՎԱՔՈՒՄ
Հիմնականում մենք անձնական տեղեկատվությունն հավաքում ենք ուղղակիորեն Ձեզանից, երբ Դուք այն տրամադրում եք մեզ՝ բաժանորդագրվելով մեր լրատուին:
- Ի՞ՆՉ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ ՄՇԱԿՈՒՄ ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Տվյալների մշակման համատեքստում կիրառվում է (EC) 2018/1725 կանոնակարգը: Ձեր տվյալների մշակումը օրինական է՝ համաձայն Հոդված 5-ի a) և d) կետերի:
Մենք Ձեր անձնական տվյալները մշակում ենք, որովհետև.
- 5(a) մշակումն անհրաժեշտ է հանրային շահերից բխող առաջադրանքի կատարման կամ Միության որևէ հաստատությանը կամ մարմնին վերապահված պաշտոնական լիազորությունների իրականացման համար.
- 5(d) տվյալների սուբյեկտը տվել է իր անձնական տվյալների մշակման վերաբերյալ համաձայնություն՝ կամ մեկ կամ մի քանի կոնկրետ նպատակների համար:
- ՈՐՔԱ՞Ն ԺԱՄԱՆԱԿ ԵՆՔ ՄԵՆՔ ՊԱՀՊԱՆՈՒՄ ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Մենք կպահենք Ձեր անձնական տվյալները «EU4Digital» ծրագրի գործունեության ողջ ժամանակահատվածի ընթացքում (մոտավորապես՝ մինչև 2025թ. հունիսը), բացառությամբ այն դեպքերի, երբ՝
- տվյալների սուբյեկտը ներկայացնում է իր վերաբերյալ տեղեկատվությունն ապաակտիվացնելու և ջնջելու հատուկ պահանջ.
- կոնտակտային տվյալները ակտիվորեն չեն օգտագորվում ժամանակահատվածում, որը գերազանցում է 18 ամիսը:
Եթե Դուք այլևս չեք ցանկանում, որպեսզի մենք օգտագործենք Ձեր անձնական տվյալները կամ որևէ ծառայություն մատուցենք Ձեզ, կարող եք պահանջել, որպեսզի մենք ջնջենք Ձեր անձնական տվյալները՝ համապատասխան հարցում ուղարկելով EU4Digital@lt.ey.com էլ. փոստի հասցեին:
- ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՄԵՆՔ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Էլեկտրոնային ձևաչափով (էլեկտրոնային նամակներ, փաստաթղթեր, կոնտակտային տվյալներ) բոլոր տվյալները պահվում են մեր տվյալների շտեմարաններում: Մշակման գործողություններն ամբողջությամբ իրականացվում են Հանձնաժողովի 2017 թվականի հունվարի 10-ին ընդունած թիվ 2017/46 որոշման համաձայն, որը վերաբերում է Եվրոպական հանձնաժողովում կապի ու տեղեկատվական համակարգերի անվտանգությանը: Հանձնաժողովի կապալառուները պարտավոր են հետևել նրա անունից Ձեր տվյալների մշակման ցանկացած տեսակի գործողությանը վերաբերող պայմանագրային հատուկ դրույթին, ինչպես նաև գաղտնիության պահանջներին, որոնք բխում են ԵՄ անդամ պետություններում Տվյալների պաշտպանության մասին ընդհանուր կանոնակարգի վերածումից (GDPR կանոնակարգ (EU) 2016/679):
Մենք պարտավորվում ենք ապահովել Ձեր անձնական տվյալների անվտանգությունը: Չարտոնված մուտքի կամ բացահայտման դեպքերը կանխելու համար «EU4Digital» ծրագրի գործընկերները կիրառում են տեխնիկական և կազմակերպչական միջոցառումներ՝ Ձեր անձնական տվյալների պաշտպանությունն ապահովելու համար: Ձեր անձնական տվյալների մշակման գործընթացում ներգրավված ողջ անձնակազմը և երրորդ կողմերը պարտավոր են հարգել Ձեր տվյալների գաղտնիությունը:
Անձնական տվյալների նկատմամբ չարտոնված մուտքի կանխումն ապահովվում է սահմանափակ մուտքի քաղաքականության կիրարկմամբ` անձնական տվյալների պարունակությամբ տվյալների շտեմարան մուտք տրամադրելով միայն հավատարմագրված անձանց` ելնելով նրանց առաջադրանքների կատարումից բխող անհրաժեշտությունից:
Մենք պարտավորվում ենք ապահովել Ձեր անձնական տվյալների անվտանգությունը: Չարտոնված մուտքի կամ բացահայտման դեպքերը կանխելու համար մենք ներդրել ենք համապատասխան ֆիզիկական, էլեկտրոնային և կառավարչական ընթացակարգեր՝ մեր կողմից առցանց կարգով հավաքվող տեղեկատվության անվտանգությունն ապահովելու նպատակով:
- ՈՒ՞Մ ԵՆ ՀԱՍԱՆԵԼԻ ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԵՎ ՈՒ՞Մ ԵՆ ԴՐԱՆՔ ՓՈԽԱՆՑՎՈՒՄ
Ձեր մասին տեղեկատվությունը փոխանցվում է Տվյալների վերահսկիչին և Տվյալների մշակողներին՝ տեղեկատվական և, հնարավոր է, կապի նկատառումներով:
Տեղեկատվությունը կարող է փոխանցվել.
- Տվյալների վերահսկիչին` վերջինիս կողմից հանրային շահերից բխող առաջադրանքի կատարման կամ Միության որևէ հաստատությանը կամ մարմնին վերապահված պաշտոնական լիազորությունների իրականացման համար.
- Տվյալների վերահսկիչին և Տվյալների (ենթա)մշակողներին (իրենց դերերով պահանջվող վարչական և տեխնիկական սպասարկման առաջադրանքների կատարման համար):
- ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՔ ԿԻՐԱՌԵԼ ԴՐԱՆՔ
Որպես «տվյալների սուբյեկտ»՝ Դուք ունեք որոշակի իրավունքներ՝ համաձայն (EU) 2018/1725 կանոնակարգի III գլխի (հոդվածներ 14-25): Մասնավորապես՝ Դուք ունեք Ձեր անձնական տվյալների նկատմամբ մուտքի և դրանցում փոփոխություններ կատարելու իրավունք, եթե Ձեր անձնական տվյալները ճշգրիտ չեն կամ թերի են:
Առանձին դեպքերում Դուք իրավունք ունեք ջնջել Ձեր անձնական տվյալները, սահմանափակել Ձեր անձնական տվյալների մշակման գործընթացը, վիճարկել Ձեր անձնական տվյալների մշակումը, ինչպես նաև ունեք տվյալների դյուրանցման իրավունք:
Դուք իրավունք ունեք վիճարկել Ձեր անձնական տվյալների մշակումը, որն օրինականորեն իրականացվում է համաձայն 5-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի` Ձեր մասնավոր իրավիճակի վերաբերյալ հիմքերով:
Եթե Դուք համաձայնվել եք Ձեր անձնական տվյալները տվյալ մշակման գործողության համար տրամադրել DG NEAR-ին կամ ուղղակիորեն «EU4Digital» ծրագրի գործընկերներին, ապա կարող եք ցանկացած պահի հետ կանչել Ձեր համաձայնությունը՝ այդ մասին տեղեկացնելով Տվյալների վերահսկիչին: Հետկանչը չի ազդի նախքան այդ իրականացված մշակման օրինականության վրա:
Տվյալների սուբյեկտները կարող են «EU4Digital» ծրագրից պահանջել իրենց պրոֆիլների փոփոխում, ուղղում կամ ջնջում` ուղարկելով համապատասխան էլ. նամակ:
Եթե կարծում եք, որ Ձեր տվյալների պաշտպանության իրավունքները ոտնահարվել են ԵՄ հաստատության կողմից, կարող եք բողոք ներկայացնել Տվյալների պաշտպանության եվրոպական ծառայությանը:
- ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Եթե ունեք մեկնաբանություններ կամ հարցեր, որևէ մտահոգություն կամ բողոք` կապված Ձեր անձնական տվյալների հավաքման և օգտագործման հետ, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ («EU4Digitial» ծրագրի գործընկերներ) կամ դիմել Տվյալների վերահսկիչին կամ Տվյալների պաշտպանության հարցերով մասնագետին:
Անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել նաև Տվյալների պաշտպանության եվրոպական ծառայությանը:
Նրանց կոնտակտային տվյալները ներկայացված են ստորև.
«EU4Digitial» ծրագրի գործընկերներ
Գործող փոստարկղ՝ EU4Digital@lt.ey.com
Տվյալների վերահսկիչ
Եվրոպական հանձնաժողով, Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինություն
Գործող փոստարկղ՝ NEAR-A2@ec.europa.eu
Տվյալների պաշտպանության հարցերով եվրոպական մասնագետ
(EU) 2018/1725 կանոնակարգի ներքո Ձեր տվյալների մշակման հետ կապված հիմնահարցերի մասով կարող եք կապվել տվյալների պաշտպանության հարցերով մասնագետի հետ՝
DATA-PROTECTIONOFFICER@ec.europa.eu