Ավարտված

«Քաղաքացիամետ թվային ծառայություններ» ծրագիրը նպատակ էր հետապնդում զարգացնելու Հայաստանում հանրային ծառայությունների թվային մատուցման մեխանիզմները՝ էլեկտրոնային կառավարման հնարավորությունների, քաղաքականությունների մշակման եւ իրականացման, ինչպես նաեւ հանրային ծառայությունների մատուցման համար թվային նույնականացման ծառայությունների (eID ծառայությունների) մշակման միջոցով: Դրա շրջանակում առանձնացվել են հիմնական էլեկտրոնային ծառայությունները. առանցքային թվային ծառայություններին աջակցող ծառայությունների քարտեզագրում եւ կատալոգի մշակում, ներառյալ Հայաստանի ներկայիս թվային ռեսուրսների …

Քաղաքացիամետ թվային ծառայություններ Read More »

Եվրոպական միության/ Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագիրը նպատակ ունի նպաստել Կիբերհանցավործության մասին Բուդապեշտի կոնվենցիային եւ հարակից փաստաթղթերին համապատասխան օրենսդրական ու քաղաքական շրջանակների ընդունմանը, դատական եւ իրավապահ մարմինների կարողությունների ամրապնդմանն ու միջգերատեսչական համագործակցությանը, ինչպես նաեւ քրեական արդարադատության, կիբերհանցագործությունների եւ էլեկտրոնային ապացույցների ոլորտներում արդյունավետ միջազգային համագործակցությանն ու վստահության բարձրացմանը, այդ թվում՝ ծառայություններ մատուցողների եւ իրավապահ մարմինների միջեւ:  Նպատակներ …

CyberEast – Գործողություն ընդդեմ կիբերհանցավորության՝ հանուն Արևելյան գործընկերության տարածաշրջանում կիբերդիմակայունության Read More »

Ծրագիրն ուղղված է ԵՄ կիբերանվտանգության հիմնարար տարրերի զարգացման մակարդակին Արևելյան գործընկեր երկրների շարունակական մոտարկմանը՝ հաշվի առնելով գործընկեր երկրների առաջընթացի տարբեր մակարդակները: Նպատակներ Ծրագրի նպատակն է մշակել տեխնիկական և համագործակցային մեխանիզմներ, որոնք կբարձրացնեն կիբերանվտանգության և կիբերհարձակումների դեմ պատրաստվածության մակարդակը՝ համաձայն ԵՄ չափանիշների: Գործողություններ Ծրագիրն իրականացնում է հետևյալ գործողությունները. ԱլԳ երկրներում կիբերանվտանգության ազգային կառավարման ու իրավական դաշտի …

EU4Digital: Cybersecurity East Read More »

Համաշխարհային բանկի կողմից իրականացվող այս ծրագիրն աջակցում է Արևելյան գործընկերության երկրներին՝ վերջիններիս կողմից ԵՄ համապատասխան ռազմավարությունների հանգույն իրենց լայնաշերտ կապի ազգային ռազմավարությունների զարգացման և վաղաժամ իրականացման գործում՝ տրամադրելով տեխնիկական օժանդակություն և կարողությունների զարգացման աջակցություն: Նպատակներ Ծրագրի հիմնական նպատակը ԱլԳ տարածաշրջանում ազգային լայնաշերտ ռազմավարությունների ներդրման միջոցով լայնաշերտ կապի տարածման արագացումն է՝ համաձայն ԵՄ համապատասխան ռազմավարությունների: ԱլԳ …

Լայնաշերտ կապի ոլորտում «EU4Digital» նախաձեռնության ռազմավարություններն ԱլԳ տարածաշրջանում Read More »

«ԵՄ-ն Հայաստանին. աջակցություն էլեկտրոնային կառավարմանը» եռամյա ծրագիրը (2017-2020թթ., 5.65 մլն եվրո) նպատակ ունի ստեղծել կառավարական փոխգործելիության պլատֆորմ՝ պարզեցված ու ստանդարտացված անվտանգ կապ ապահովելով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման բոլոր մարմինների միջև, իսկ սահմանային անցակետերում՝ ներդնել «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքը: Ծրագիրը կբարձրացնի էլեկտրոնային կառավարման ծառայությունների թափանցիկությունը, հանրային վերահսկողությունը և կանխատեսելիությունը ու նպատակ ունի ժամանակի և ծախսերի …

ԵՄ-ն Հայաստանին. աջակցություն էլեկտրոնային կառավարմանը Read More »

Եռամյա նախագիծը (2017-2020թթ., 1,2 միլիոն եվրո) նպատակ ունի ապահովել գյուղատնտեսական սուբսիդիաների արդար և թափանցիկ բաշխում, տրամադրել հուսալի տվյալներ` քաղաքականության մշակման և քաղաքականության ազդեցության գնահատման համար, և, ի վերջո, օգնել բարելավել կյանքի որակը գյուղական բնակավայրերում:

Ծրագրի (2017-2019թթ., 0,8 մլն եվրո) նպատակն է բարձրացնել Նովայա Հուտա-Նովի Յարիլովիչի սահմանային անցակետում աշխատող մաքսային ծառայությունների աշխատանքի օգտակարությունն ու արդյունավետությունը և շահագործման հանձնել անհրաժեշտ գույքով ու ՏՏ սարքային և ծրագրային ապահովմամբ համալրված ավտոմատացված խելացի տեսահսկման համակարգը:

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող այս թվինինգային ծրագիրը (2019-2021թթ., 1,2 մլն եվրո) նպատակ ունի բարելավել տարածական տվյալների փոխանակման կարողությունները, բարձրացնել ԱԿԳ-ի էլեկտրոնային ծառայությունների և ՏՏ կարողությունները, ինչպես նաև ամրապնդել ԱԿԳ-ի շրջանակներում տվյալների ստեղծման, կառավարման և փոխանակման կարողությունները:

ԵՄ-ի այս թվինինգային ծրագիրը (2017-2019 թթ., 1,7 մլն եվրո) նպատակ ուներ աջակցել Վրաստանին հեռահաղորդակցության ոլորտի կարգավորող շրջանակի և գործառնական կարողությունների զարգացման գործում՝ Եվրամիության կարգավորող շրջանակին համապատասխան, ինչպես նաև մրցակցային միջավայր ապահովել վրացական էլեկտրոնային հաղորդակցության շուկայում բոլոր դերակատարների համար:

Ծրագիրն (2017-2019թթ., – 1 մլն եվրո) աջակցում է Մոլդովայի տարածք ներմուծվող, այնտեղից արտահանվող և այնտեղով տարանցվող ապրանքների նկատմամբ «մեկ պատուհան» հայեցակարգի կիրառման նախապատրաստմանը և աջակցում է Ընդհանուր տարանցման ընթացակարգի մասին կոնվենցիային ու Ապրանքների առևտրում ձևականությունների պարզեցման մասին կոնվենցիային (ներառյալ՝ նոր համակարգչային տարանցման համակարգը) նախապատրաստվելուն:

Scroll to Top