Ընթացիկ

«Օպերատիվ աջակցություն Մոլդովայի կիբերանվտանգությանը» ծրագրի միջոցով Եվրամիությունն աջակցում է երկրի իրավասու մարմիններին՝ իրենց գործունեությունը ցանցային եւ տեղեկատվական համակարգերի կիբերանվտանգության մասին ԵՄ օրենսդրությանը՝ NIS2 հրահանգին համապատասխանեցնելու գործում: Ծրագիրը նպատակ ունի բարձրացնել Մոլդովայի հանրային հատվածի կազմակերպությունների եւ հիմնական ենթակառուցվածքային ոլորտների կիբեր դիմակայունությունը:

ԵՄ-ն եւ Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) ներդրումներ են կատարում ազգային լայնաշերտ ցանցի ընդլայնման ուղղությամբ՝ Վրաստանի գյուղական շրջաններն արագ եւ հուսալի ինտերնետային ծառայություններով ապահովելու համար: Գյուղական բնակավայրերը մանրաթելային ցանցով ապահովելուն ուղղված այս ծրագիրն աջակցում է թվային միակցվածությանը, որն Արեւելյան գործընկերության համար ԵՄ տնտեսական եւ ներդրումային պլանի առանցքային ոլորտներից մեկն է:

«Երիտասարդական տեխնոլոգիական ակումբների ցանց» ծրագիրը գործարկվել է Իլիայի պետական համալսարանի եւ գործընկեր կազմակերպությունների կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Ծրագիրը կառավարվում է Վրաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից եւ ուղղված է աշխատաշուկայի պահանջներին համապատասխան գիտելիքների ու հմտությունների զարգացմանը՝ ԵՄ ոլորտային բարեփոխումների կատարողականի պայմանագրի (SRPC) շրջանակում: Ծրագրի նպատակն է նախագծել եւ ստեղծել մասնագիտական կրթության եւ վերապատրաստման (ՄԿՈՒ) ու …

Երիտասարդական տեխնոլոգիական ակումբների ցանց Read More »

Եվրամիության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Եդինեց՝ հայացք դեպի ապագայի քաղաքներ» ծրագիրը մշակվել է Մոլդովայի Եդինեց համայնքում քաղաքային զարգացման որակի, քաղաքացիների գոհունակության եւ հանրային ծառայությունների որակի բարելավման նպատակով: Հիմնվելով քաղաքաշինության ոլորտում իրենց առջեւ ծառացած մարտահրավերների վերաբերյալ տեղական համայնքների գնահատականների վրա՝ ծրագիրը փորձում է ներդնել մի շարք խելացի լուծումներ՝ խելացի կառավարում ապահովելու համար: Այս լուծումները կաջակցեն քաղաքային զարգացման …

Եդինեց՝ հայացք առ ապագայի քաղաքներ Read More »

Համաշխարհային բանկի (ՀԲ) հետ համագործակցությամբ ԵՄ-ն ստորագրել է Ադրբեջանին օպերատիվ տեխնիկական աջակցության գործիքի (AZTAF) վարչական համաձայնագիրը: «Ադրբեջան 2030» սոցիալ-տնտեսական զարգացման ազգային գերակայությունների համատեքստում AZTAF-ը ներառում է մի շարք ծրագրային եւ ցուցադրական միջոցառումներ՝ խորհրդատվական եւ վերլուծական, ինչպես նաեւ կարողությունների զարգացման աջակցություն ցուցաբերելով Ադրբեջանի կառավարության օրակարգին: Նշված միջոցառումները համահունչ են ԵՄ-Ադրբեջան գործընկերության չորս գերակայություններին. հաստատությունների եւ լավ …

Ադրբեջանին օպերատիվ տեխնիկական աջակցության գործիքի (AZTAF) վարչական համաձայնագիր Read More »

«Աջակցություն Ուկրաինայի թվային քաղաքականությանը» եռամյա ծրագիրն աջակցում է Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարությանն ու Հեռահաղորդակցության եւ ինֆորմատիզացիայի պետական կարգավորման ազգային հանձնաժողովին իրենց թվային տնտեսության քաղաքականության ձեւակերպման, հարմարեցման եւ հետագա զարգացման գործում: Ծրագիրը փորձում է թվային տնտեսության ոլորտում ԵՄ օրենսդրությունը տեղափոխել ուկրաինական օրենսդրություն եւ առանցքային դեր խաղալ պետական ​​կարգավորող մարմինների կարողությունների եւ անկախության ամրապնդման գործում:

Եվրամիության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Վրաստանում ՔՈՎԻԴ-19-ի բռնկման բացասական ազդեցության նվազեցում հեռաբժշկության եւ թվային առողջապահական լուծումների միջոցով» եռամյա ծրագիրը համագործակցություն է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ), ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) եւ ՄԱԿ-ի Ծրագրային ծառայությունների գրասենյակի (UNOPS) միջեւ: Այն նպատակ ունի նվազեցնել առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը (COVID-19 համավարակի ժամանակ եւ դրանից հետո)՝ ներդնելով ծառայությունների մատուցման …

Վրաստանում ՔՈՎԻԴ-19-ի բռնկման բացասական ազդեցության նվազեցում հեռաբժշկության եւ թվային առողջապահական լուծումների միջոցով Read More »

«Էլեկտրոնային արդարադատության լուծումների մշակում եւ կիրառում Հայաստանում» երկամյա ծրագրի նպատակն է ձեւավորել միասնական էլեկտրոնային արդարադատության հարթակ, որը բոլոր փոխկապակցված տեղեկատվական համակարգերի համար ծառայում է որպես միասնական կենտրոն եւ մարդկանց թույլ է տալիս իրականացնել տեղեկատության փոխանակում։ Արդարադատության եւ նոր էլեկտրոնային ծառայությունների հասանելիությունը բարձրացնելու նպատակով հանրային հարթակը կներառի մի շարք ընդհանուր բաղադրիչներ, որոնք արդյունավետ փոխգործելիություն են ապահովում …

Էլեկտրոնային արդարադատության լուծումների մշակում եւ կիրառում Հայաստանում Read More »

«EU4DigitalUA» ծրագիրն աջակցում է Ուկրաինայի թվային փոխակերպմանը և ԵՄ միասնական թվային շուկայի հետ ներդաշնակեցմանը, ներառյալ թվային փոխակերպումը, կիբերանվտանգության ու տվյալների պաշտպանության մակարդակի բարձրացումը, ԵՄ-Ուկրաինա Ասոցացման համաձայնագրի իրականացումը և լայնաշերտ կապի զարգացումը: «EU4DigitalUA» ծրագիրը բաղկացած է հետեւյալ հինգ բաղադրիչներից. Փոխգործելիության և թվային կառավարման ենթակառուցվածքներ. Հաստատությունների ամրապնդում և կարողությունների զարգացում. Հաղորդակցում և հանրային իրազեկում. Էլեկտրոնային ծառայությունների զարգացում. …

EU4DigitalUA Read More »

EaPConnect-ի (տևողությունը՝ 2020-2025թթ., բյուջեն՝ 10 միլիոն եվրո) նպատակը ԵՄ-ի և Արևելյան գործընկեր երկրների հետազոտական և կրթական համայնքների միացումն ու թվային անջրպետի նվազեցումն է: Ծրագիրն ընդլայնելու է ցանցային ենթակառուցվածքները` երկրների միջև գիտական փոխանակումն ընդլայնելու, հետազոտությունների և կրթության (R&E) ոլորտում միջազգային համագործակցության բարելավմանն ուղղված նոր ծառայություններ առաջարկելու, R&E էկոհամակարգերում ազգային հետազոտական և կրթական ցանցերն (ԱՀԿՑ-ներ) ամրապնդելու, ինչպես …

EU4Digital. Հետազոտական և կրթական համայնքների միացում (EaPConnect) Read More »

Scroll to Top