Պատրաստ ռոումինգին. EU4Digital-ի արշավն՝ Արևելյան գործընկերության ռոումինգի համաձայնագրին ընդառաջ

  • Ամսաթիվ: 18/05/21
  • Կիսվել:

Արևելյան գործընկեր երկրների միջև ռոումինգի գներն առաջիկա հինգ տարիներին նախատեսվում է նվազեցնել գրեթե 90 տոկոսով: Դա հնարավոր կդառնա «EU4Digital» նախաձեռնության աջակցությամբ տարածաշրջանային ռոումինգի համաձայնագրի շնորհիվ, որը կստորագրվի այս տարվա վերջին, իսկ ուժի մեջ կմտնի 2022 թվականից:

Նախատեսվող համաձայնագիրը հիմնված է ռոումինգի կարգավորման ոլորտում Եվրոպական միության փորձի և նրա խիստ հաջողված «Ռոումինգ՝ ինչպես տանը» (Roam like at home) համաձայնագրի վրա, որը Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի խոսքով՝ «ավելի լավ կապ, օգտագործման ծավալների ավելացում և իջեցված սակագներ է ապահովում բոլորի համար»: Համաձայնագիրը կարող է նաև ճանապարհ հարթել արևելյան գործընկեր երկրների և Եվրոպական միության միջև ապագայում ընդլայնված ռոումինգի տարածքի ձևավորման համար:

Էժան ռոումինգի հեռանկարի մոտենալուն զուգահեռ, EU4Digital-ն իրականացրել է արշավ` ընդգծելով, թե ինչ նշանակություն ունի համաձայնագիրը քաղաքացիների և բիզնեսների ու ընտանիքների և ճանապարհորդների համար, ինչպես նաև՝ անկախ կարգավորող մարմինների առանցքային դերը համաձայնագրի ընձեռած առավելություններից սպառողների օգտվելն ապահովելու գործում:

Տեղական մամուլի և սոցիալական ցանցերի միջոցով իրականացված արշավը կառուցվել է մի շարք պատմությունների շուրջ, որոնք մշակվել են տեղական լրատվական գործընկերների հետ համագործակցությամբ:

Պատմությունները կարող եք կարդալ այստեղ.

Արշավն իրականացվում է նաև սոցիալական ցանցերում տարածվող տեսանյութերի և ինֆոգրաֆիկաների շարքի միջոցով՝ վայելելով գործընկեր երկրների կարծիքի առաջատարների աջակցությունը, որոնք սելֆի – տեսանյութեր են վերբեռնում իրենց Instagram-յան ալիքներ:

Արշավի շրջանակներում ներկայացվել է նաև հեռահաղորդակցության կանոնների թեմատիկ ուղղությամբ EU4Digital-ի աշխատանքը` տեղեկատվական թերթիկի միջոցով ուրվագծելով առանցքային ոլորտներում նախաձեռնության գործունեությունը, էլեկտրոնային քարտերի շարքով էլ պատասխանելով խնդրո առարկայի վերաբերյալ գործնական հարցերին:

Նորություններ

Ցուցադրել բոլորը