2020 թվականի հունիսի 25-ին տեղի է ունեցել Տարածաշրջանային ռոումինգի համաձայնագրի (ՏՌՀ) վերաբերյալ ներածական հանդիպում, որին մասնակցել են Արևելյան գործընկերության երկրներում թվային շուկաների ներդաշնակեցման (ԹՇՆ) համակարգողները, նշված երկրներում ԵՄ պատվիրակությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Արևելյան գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության կարգավորողների ցանցի (EaPeReg) անդամները:
Հանդիպման ընթացքում ԵՄ պատվիրակությունների ներկայացուցիչներին և ԹՇՆ համակարգողներին ներկայացվել են ՏՌՀ ստորագրման ենթատեքստն ու ճանապարհային քարտեզը, ինչպես նաև ՏՌՀ նախագիծը: Սույն ներածական հանդիպման նպատակը ԹՇՆ համակարգողներին ՏՌՀ շուրջ զարգացումների մասին տեղյակ պահելն էր, որպեսզի նրանք, անհրաժեշտության դեպքում, կարողանան քաղաքական մակարդակով աջակցել առաջիկա ազգային համապատասխանեցման գործընթացին:
ՏՌՀ-ի վերջնական տարբերակը հաստատման կներկայացվի 2020 թվականի հոկտեմբերին՝ Թվային շուկաների ներդաշնակեցմանը նվիրված հաջորդ պանելային քննարկման ժամանակ: Նախատեսվում է, որ Տարածաշրջանային ռոումինգի համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա 2020 թվականի դեկտեմբերի սկզբին՝ Թվային տնտեսությանը նվիրված ԱլԳ չորրորդ նախարարական հանդիպման շրջանակներում:
Տարածաշրջանային ռոումինգի համաձայնագիրը շարժական ռոումինգի սակագների էական իջեցում կապահովի Արևելյան գործընկերության վեց երկրների բջջային կապ օգտագործողների շրջանում: