Լայնաշերտ կապի քարտեզագրմանը նվիրված տարածաշրջանային աշխատաժողով՝ Արևելյան գործընկեր երկրների համար

  • Ամսաթիվ: 10/11/20
  • Կիսվել:

Նոյեմբերի 4-ից 6-ը կայացած եռօրյա աշխատաժողովին, որը նվիրված էր լայնաշերտ կապի քարտեզագրման գործիքներին ու հավելվածներին, իրենց մասնակցությունն են բերել Արևելյան գործընկեր երկրների ավելի քան 50 պաշտոնատար անձինք: Այն կազմակերպվել էր Եվրոպական հանձնաժողովի Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիքի (Թայեքս) շրջանակներում:

Աշխատաժողովի նպատակը լայնաշերտ կապի ենթակառուցվածքների ու ծառայությունների քարտեզի ստեղծման վերաբերյալ գիտելիքներով և փորձով փոխանակվելն ու լուծումներ առաջարկելն էր՝ բաց հասանելիության ծրագրային ապահովման, տարածական տվյալների և աշխարհագրական տեղեկատվական համակարգի օգտագործմամբ:

Աշխատաժողովի ընթացքում Սլովենիան և Խորվաթիան ներկայացնող փորձագետները մասնակիցների հետ կիսվեցին լայնաշերտ ծառայությունների սեփական քարտեզը մշակելու վերաբերյալ իրենց խորհուրդներով՝ օգտագործելով իրենց երկրներից յուրաքանչյուրում հասանելի տեխնիկական հավելվածներ և տվյալներ: Աշխատաժողովի ժամանակ ելույթ ունեցան նաև Արևելյան գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության կարգավորողների ցանցի (EaPeReg) Անկախ կարգավորողների և լայնաշերտ կապի (ԱԿԼԿ) փորձագիտական աշխատանքային խմբի (ՓԱԽ) նախագահն ու թվային զարգացման հարցերով Համաշխարհային բանկի խմբի առաջատար մասնագետը, ովքեր ներկայացրեցին «Արևելյան գործընկերության երկրների համար լայնաշերտ կապի քարտեզագրման ուղեցույցը»:

Փորձագետները նաև բացատրեցին, թե ինչու է տվյալ գործիքը կարևոր դեր խաղում թվային էկոհամակարգերի զարգացման գործում՝ ներդրումների ու նորարարությունների խթանմանն աջակցելու նպատակով, ինչպես նաև ցուցումներ տվեցին լայնաշերտ կապի քարտեզագրման գործիքների ստեղծման և (կամ) դրանց տեխնիկական սպասարկման վերաբերյալ:

Միջոցառման բոլոր մանրամասները և ներկայացված շնորհանդեսները

Նորություններ

Ցուցադրել բոլորը