Փետրվարի 25-ից 26-ը ԵՄ-ն արևելյան գործընկեր բոլոր վեց երկրների շահագրգիռ կողմերի համար կազմակերպում է տարածաշրջանային սեմինար՝ «Կրիտիկական ենթակառուցվածքներ և 5G գործիքակազմ» թեմայով:
Թայեքսի՝ Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման գործիքի կողմից կազմակերպված առցանց սեմինարի նպատակն է խորհրդատվություն տրամադրել ազգային օրենսդրության մեջ ԵՄ կրիտիկական ենթակառուցվածքների շրջանակը փոխառելու և 5G գործիքակազմի ներդրման վերաբերյալ:
Կտրամադրվեն նաև ցուցումներ՝ ցանցերի և ծառայությունների անվտանգության ապահովման համար անհրաժեշտ ընթացակարգերի և ինստիտուցիոնալ պայմանավորվածությունների վերաբերյալ: Լիտվան և Հունաստանը ներկայացնող փորձագետները կկիսվեն փոխառման գործընթացի և ԵՄ օրենսդրության կիրառման ընթացքում իրենց հանդիպած գործնական խնդիրների վերաբերյալ փորձով ու լավագույն պրակտիկաներով: