Տարածաշրջանային աշխատաժողով՝ նվիրված ՓՄՁ-ների և միկրոձեռնարկությունների համար թվային կոմպետենցիաների շրջանակի մշակմանը

  • Ամսաթիվ: 25/09/20 մինչև 25/09/20
  • Կիսվել:

«EU4Digital» ծրագիրը 2020 թվականի սեպտեմբերի 25-ին կազմակերպում է տարածաշրջանային աշխատաժողով՝ նվիրված ՓՄՁ-ների և միկրոձեռնարկությունների համար թվային կոմպետենցիաների շրջանակի մշակմանը:

Աշխատաժողովի նպատակն Արևելյան գործընկեր երկրների ՓՄՁ-ների և միկրոձեռնարկությունների կարիքների հետ չորս աշխատանքի նկարագրությունների անհրաժեշտ համապատասխանեցման շուրջ նշված երկրների ներկայացուցիչների մոտեցումների մասին տեղեկատվություն ստանալը և ընդհանուր թվային կոմպետենցիաների շրջանակի մշակման ու համապատասխանեցման ուղղությամբ հաջորդ քայլերը քննարկելն է:

EU4Digital-ն այժմ աշխատում է կոմպետենցիաների շրջանակի ուղղությամբ, որը կօգնի ընդհանուր լեզու հաստատել թվային կոմպետենցիաների համար ու աջակցել կարիերայի զարգացմանը և ուսման ուղիներին: Շրջանակը բաղկացած կլինի երեք տարրերից.

  • Կոմպետենցիաների շրջանակի զարգացման մեթոդները, գործընթացը և նպատակները նկարագրող մեթոդաբանություն.
  • Արևելյան գործընկեր երկրների ՓՄՁ-ների և միկրոձեռնարկությունների համար նախատեսված կոմպետենցիաների շրջանակի օգտագործման ուղեցույցներ.
  • ՓՄՁ-ի կամ միկրոձեռնարկության ներսում կոնկրետ աշխատանքային դեր կատարելու համար հիմնական կոմպետենցիաներն ու հմտությունները ներառող աշխատանքի նկարագրություններ՝ Թվային հմտությունների ցանցի կողմից իրականացված ընտրության համաձայն:

Որպես կոմպետենցիաների շրջանակի մաս մշակված աշխատանքի նկարագրությունները կօգնեն ՓՄՁ-ների և միկրոձեռնարկությունների աշխատակիցների վերաորակավորմանն ու որակավորման բարձրացմանը, որպեսզի վերջիններս կարողանան ստանձնել թվային կոմպետենցիաների միջազգային չափորոշիչներին համահունչ թվային աշխատանքային դերեր: Աշխատանքի նկարագրությունները հետագայում կարող են օգտագործվել՝ ելնելով աշխատանքի ընդունման մասին հայտարարություններ ստեղծելու, աշխատակցի կատարողականի և աշխատանքային առաջադրանքների վերաբերյալ ներքին փաստաթղթեր մշակելու, ինչպես նաև աշխատողների գործունեության որոշակի ասպեկտներում վերջիններիս կատարողականը բարձրացնելու համար ուսման հատուկ ուղիներ մշակելու նկատառումներից: Թվային հմտությունների ցանցի ընտրությամբ մշակման ենթակա չորս աշխատանքի նկարագրություններն են.

  • Թվային փոխակերպման մասնագետ.
  • Տվյալների մասնագետ.
  • Տեղեկատվական անվտանգության մասնագետ.
  • Թվային ուսուցանման մասնագետ:

«EU4Digital» ծրագիրն աջակցում է Արևելյան գործընկեր երկրներում ՓՄՁ-ների և միկրոձեռնարկությունների համար նախատեսված թվային կոմպետենցիաների շրջանակի մշակմանը, ինչպես նաև քաղաքականություն մշակողների և ուսումնական ծառայություն տրամադրողների համար դասընթացների, համաժողովների և դեպի ԵՄ անդամ երկրներ ուսումնական այցերի կազմակերպմանը՝ ԵՄ պրակտիկաների տարածման նպատակով:

Գրանցման հղում՝ https://globaleysurvey.ey.com/jfe/form/SV_aXjfDp54ni98vjf

Միջոցառումներ

Ցուցադրել բոլորը