ԵՄ աջակցությամբ գործող «42 Երևան» ծրագրավորման անվճար դպրոցի գրանցումն արդեն բաց է

  • Ամսաթիվ: 11/03/20
  • Կիսվել:

«42 Երևան» ծրագրավորման ամողջովին անվճար դպրոցի գրանցումն արդեն բաց է:

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրի մաս կազմող դպրոցը հնարավորություն է տալիս 0-ից դառնալ ծրագրավորման գուրու և տեղ զբաղեցնել

աշխատաշուկայում:

«42 Երևան»-ը ծրագրավորման անվճար դպրոց է, որը նախատեսված է ապագա ծրագրավորողների պատրաստման համար: «ԵՄ Թումո» կիրառական և ինժեներական գիտությունների համալիրի կրթական ուղղությունը ներկայացնող «Թումո լաբորատորիաներ»-ի նախաձեռնությունը՝ «42 Երևան»-ը, միանում է Ֆրանսիայում տեղակայված ծրագրավորման դպրոցների ցանցին, որը ներկայացված է Տոկիոյում, Ամստերդամում, Ռիո դե Ժանեյրոյում, Մոսկվայում ու աշխարհի 16 այլ քաղաքներում:

«42 Երևան»-ն ամբողջովին անվճար է և չունի որևէ տեսակի ամսական կամ տարեկան վճարում: Երևանից դուրս ապրող հեռանկարային ուսանողների համար դպրոցն առաջարկում է հատուկ պայմաններ:

18 տարեկանից բարձր յուրաքանչյուր ոք կարող է սովորել «42 Երևան»-ում: Տվյալ ոլորտում նախկինում գիտելիքներ ստացած լինելու և որևէ այլ անհրաժեշտ նախապայման չի առաջադրվում: Դիմումի ներկայացումից հետո ուսանողները հանձնում են տրամաբանական թեստ: Հաջողության դեպքում՝ ուսանողները կարող են անցնել հաջորդ քայլին:

«42»-ի հեղափոխական կրթական ծրագրի շրջանակներում ուսանողներն աշխատում են այնպիսի նախագծերի վրա՝ իրենց գործակիցների հետ սերտ համագործակցության պայմաններում: Կենտրոնը բաց է շաբաթը 7 օր, օրը՝ 24 ժամ, այնպես որ ուսանողները կարող են հաճախել «42»՝ իրենց անձնական ժամանակացույցի հիման վրա:

«42» կենտրոններից ստացված տվյալները ցույց են տալիս, որ շրջանավարտների ավելի քան 95%-ը բարձր վարձատրվող աշխատանք է գտնում ոլորտում: «42»-ում սովորելու միջին տևողությունը 2 տարի է, որից հետո ուսանողները դառնում են աշխատաշուկա մուտք գործելուն պատրաստ բարձրակարգ ծրագրավորողներ:

Եթե ունեք հարցեր, ապա այս հինգշաբթի՝ մարտի 12-ին, ժամը՝ 18:30-ին եղեք Թումո կենտրոնում և լսեք ամեն ինչ՝ «42 Երևան»-ի մասին՝ tumo.org/sh/42yerevan-infosession: Ուսումնասիրեք նաև «42 Երևան»-ի կայքէջի «ՀՏՀ» բաժինը:

Ծրագիրը ֆինանսավորվումէ Եվրոպական միության կողմից:

Նորություններ

Ցուցադրել բոլորը