Ռոումինգի հարցերով փորձագիտական աշխատանքային խումբը (ՌՓԱԽ) սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Դուբրովնիկում կայացած իր 11-րդ հերթական հանդիպման շրջանակում վերջնական տեսքի է բերել Տարածաշրջանային ռոումինգի համաձայնագրի (ՏՌՀ) տեքստը և քննարկել ԱլԳ-ի ու ԵՄ-ի միջև ռոումինգի ուսումնասիրության նախապատրաստման ընթացքը:
Հանդիպմանը մասնակցել են 40 փորձագետներ ԱլԳ վեց երկրներից և ԵՄ անդամ պետություններից (Իռլանդիա, Լիտվա, Լատվիա, Լեհաստան, Ռումինիա և Շվեդիա), ինչպես նաև Էլեկտրոնային հաղորդակցության եվրոպական կարգավորողների մարմնի ռոումինգի հարցերով փորձագիտական աշխատանքային խմբի (BEREC EWG), Եվրոպական միջերկրածովյան կարգավորողների խմբի (EMERG), Տարածաշրջանային համագործակցության խորհրդի (RCC), Եվրոպական հանձնաժողովի և «EU4Digital» ծրագրային թիմի ներկայացուցիչներ:
ՌՓԱԽ փորձագետները քննարկեցին և համաձայնեցրին ԱլԳ երկրների միջև Տարածաշրջանային ռոումինգի համաձայնագրի վերջնական տեքստը՝ հիմնվելով 2021 թվականի սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ՏՌՀ-ի և ՏՍՀ-ի (Տարածաշրջանային սպեկտրի համաձայնագրի) վերաբերյալ շահագրգիռ կողմերի ֆորումի քննարկումների վրա: ՏՌՀ-ի վերջնական տարբերակը կփոխանցվի շահագրգիռ կողմերին՝ ազգային խորհրդակցություններն ավարտելու և 2021 թվականի դեկտեմբերին նախատեսված համաձայնագրի ստորագրումը նախապատրաստելու նպատակով։
Հանդիպման ընթացքում ներկայացված և քննարկված մեկ այլ հատկապես կարևոր թեմա էր ԱլԳ-ի ԵՄ-ի միջև ռոումինգի ուսումնասիրության ուղղությամբ արձանագրված առաջընթացը։ Տվյալ ուսումնասիրությունը նախատեսված է միջազգային ռոումինգի ընդհանուր տարածքի հնարավորությունը ուսումնասիրելու նպատակով, ներառյալ ԱլԳ երկրների և ԵՄ անդամ պետություններից միջև ռոումինգի սակագների տնտեսապես կայուն նվազեցումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մի շարք այլ թեմաներ։ ՌՓԱԽ-ը հետևում է Արևմտյան Բալկանների տնտեսությունների վերջին զարգացումներին և փորձին՝ տարածաշրջանային ռոումինգի համաձայնագրի ներդրման համար համանման ծրագրի իրականացման հարցում: Հանդիպման ընթացքում Տարածաշրջանային համագործակցության խորհրդի փորձագետները, որոնց հետ արդեն երկար տարիներ սերտորեն համագործակցում է ՌՓԱԽ-ը, ներկայացրին վերջին զարգացումները և մարտահրավերները: Փորձագետները նաև հնարավորություն ունեցան քննարկելու COVID-19 համավարակի ազդեցությունը ռոումինգի շուկաների վրա՝ մասնավորապես դիտարկելով Շվեդիայի, Լեհաստանի և Լիտվայի դեպքերը։ Բացի այդ, ՌՓԱԽ-ի անդամների քննարկեցին և համաձայնեցրին ՌՓԱԽ 2021-2022 թվականների ռազմավարական և գործառնական գործունեության հետ կապված հարցեր: