Նոյեմբերի 22-ին Լվովում կայանալիք էլեկտրոնային ժողովրդավարության Արևելյան գործընկերության 2-րդ համաժողովը կհամախմբի ԱլԳ գործընկեր երկրներից (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) և ԵՄ անդամ պետություններից, ինչպես նաև միջազգային հաստատություններից էլեկտրոնային ժողովրդավարության, էլեկտրոնայի մասնակցության և բաց կառավարման ոլորտային փորձագետներին, գիտական շրջանակների, քաղաքացիական հասարակության և գործարար հատվածի ներկայացուցիչներին՝ թվայնացման, թափանցիկության, թվային փոխակերպման և ժողովրդավարության էթիկայի ոլորտներում էլեկտրոնային ժողովրդավարության հնարավորությունների և մարտահրավերների վերաբերյալ փորձի ու գաղափարների փոխանակման նպատակով՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Արևելյան գործընկեր երկրների վրա:
Գրանցման վերջնաժամկետը հոկտեմբերի 25-ն է:
Բոլոր երկրները գտնվում են թվային աշխարհի ստեղծման անցումային փուլում, որը պետք է ամրապնդի ժողովրդավարական հաստատություններն ու գործընթացները, ինչպես նաև լավ կառավարումը: Անցումային փուլում գտնվող երկրները առանձնակի են տուժում միևնույն ժամանակ տեղի ունեցող ժողովրդավարական, հասարակական, թվային, տնտեսական և այլ անցումային գորընթացներից: Որոշները փորձում են գտնել ժողովրդավարության իրենց սեփական՝ նոր մոդելը, որն իրենում ներառում է նորագույն տեխնոլոգիաներն ու էլեկտրոնային կապուղիները:
Էլեկտրոնային ժողովրդավարությունը ժամանակակից զարգացած հասարակության հիմնարար բաղկացուցիչ է, քանի որ այն հնարավորություն է տալիս համայնքին ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ լուծել տարբեր սոցիալ-քաղաքական խնդիրներ, ինչպիսիք են՝ ընտրված կառավարությունների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, հանրային տեղեկատվության հասանելիությունը, ժողովրդավարական գործընթացներին մասնակցությունը, քաղաքացու և պետության միջև արդյունավետ կապը (մասնավորապես՝ երիտասարդների, սփյուռքի, փոքրամասնությունների և հատուկ կարիքներ ունեցող անձանց կողմից), շահագրգիռ կողմերի արդյունավետ ներգրավվածությունը և այլն: