Եվրոպական ներդրումային հիմնադրամը (ԵՆՀ) և Եվրոպական հանձնաժողովը «COSME» վարկային երաշխիքների տրամադրման մեխանիզմի (COSME LGF) շրջանակներում մեկնարկում են COVID-19-ի դեմ պայքարին ուղղված հատուկ աջակցության ծրագիր, որը բաց է նաև Հայաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի ՓՄՁ-ներին աջակցող ֆինանսական միջնորդների համար:
Այս մեխանիզմի շրջանակներում ԵՆՀ-ն կկարողանա բարելավված պայմաններ առաջարկել երաշխիքների և հակաերաշխիքների համար, որպեսզի խթանի ֆինանսական միջնորդների կողմից կորոնավիրուսային համավարակից տուժած եվրոպական ՓՄՁ-ներին շրջանառու կապիտալ միջոցների տրամադրմանը: Այս երաշխիքները բաց են գործող ֆինանսական միջնորդների (այսինքն՝ COSME LGF-ի ներքո արդեն իսկ գործողների) և նոր հայտատուների համար:
COVID-19-ի դեմ պայքարին ուղղված աջակցությունը ներառում է երաշխիքների լրացուցիչ ծրար, որը նախատեսված է շրջանառու կապիտալի ֆինանսավորման համար: COVID-19-ի դեմ պայքարին ուղղված սույն երաշխիքային ծրարը հասանելի է ԵՄ անդամ պետություններում և «COSME» ծրագրին ասոցիացված երկրներում հիմնադրված ֆինանսական միջնորդների համար` ԵՆՀ-ին հայտի ներկայացման միջոցով:
Հայտեր ներկայացնելու ցանկություն ունեցող հետաքրքրված կողմերն առավել ամբողջական տեղեկատվության և ուղեկցող փաստաթղթերի հետ կարող են ծանոթանալ «NEW COVID-19 SUPPORT» բաժնում:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2020 թվականի հունիսի 30-ն է: