Հատուկ դասընթացը նպաստում է համակարգչային անվտանգության մակարդակի բարձրացմանն Արևելյան գործընկերության հետազոտությունների և կրթության ոլորտում

  • Ամսաթիվ: 29/11/19
  • Կիսվել:

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «EaPConnect» ծրագիրն աջակցում է Արևելյան գործընկերության տարածաշրջանային գործընկերներին՝ տարբեր աշխարհագրական կետերում գտնվող և տարբեր գիտակարգերում գործող համակարգչային անվտանգության թիմերի միջև համագործակցության հաստատման համար, ինչը կարևորագույն խնդիր է ծրագրի աջակցությամբ իրականացվող հետազոտական և կրթական ցանցերի պահպանման գործում:

Սեպտեմբեր ամսին ծրագրի կողմից Երևանում անցկացվեց աշխատաժողով՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանի համակարգչային միջադեպերին արագ արձագանքման խմբերի (CSIRT) նոր կամ պոտենցիալ անդամների համար այս աշխատանքին առնչվող հիմնական ասպեկտների վերաբերյալ ապահով հիմք ստեղծելու նպատակով:

Դասընթացը վարում էր մրցանակակիր փորձագետ Մելանի Ռայբեքը, ով համակարգչային անվտանգության ոլորտում գործող աշխարհում առաջին ոչ առևտրային խորհրդատվական ընկերության՝ Radically Open Security-ի գլխավոր գործադիր տնօրենն ու համահիմնադիրն է: Դասընթացը ներառում էր տեխնիկական, գործառնական, իրավական և կազմակերպչական թեմաներ` նպատակ ունենալով մասնակիցներին զինել անվտանգային միջադեպերի կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտների վերաբերյալ գիտելիքներով ու հմտություններով՝ պլանավորումից մինչև հետագա վերլուծություն: Մասնակիցները նաև նոր կապերի հաստատման և իրենց պաշտոնակիցների հետ անվտանգությանն առնչվող հիմնահարցեր քննարկելու յուրահատուկ հնարավորություն ստացան:

«Ինձ համար այն շատ օգտակար ու կարևոր էր: Մեր մենթորն անչափ արհեստավարժ էր, իսկ գործնական վարժություններն օգնեցին մեզ բարելավել մեր փորձը», – ասաց մասնակիցներից ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ) Կոդավորման և ազդանշանների մշակման բաժնի գիտաշխատող Սերգեյ Աբրահամյանը:

Աշխատաժողովը կայացավ այս տարվա Արևելյան գործընկերության էլեկտրոնային ենթակառուցվածքների EaPEC 2019 համաժողովին ընդառաջ ու ընդունեց դրա մասնակիցներին, ինչպես նաև տեղի փորձագետներին: Տասնհինգ մասնակիցները ներկայացնում էին Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, ինչպես նաև՝ Կիպրոսը, Լիտվան, Տաջիկստանը, Ուզբեկստանն ու Ղրղզստանը:

Դասընթացի ծրագիրը հետազոտությունների և կրթության GÉANT համաեվրոպական ցանցի համակարգմամբ գործող TF-CSIRT-ի կողմից առաջարկված պորտֆոլիոյի մաս էր կազմում: TF-CSIRT-ը մշակում և մատուցում է ծառայություններ համակարգչային միջադեպերին արագ արձագանքման խմբերի համար, խթանում է անվտանգության միջադեպերի կարգավորման համար ընդհանուր ստանդարտների ու ընթացակարգերի կիրառմանը և ըստ անհրաժեշտության համակարգում է համատեղ նախաձեռնությունները:

Աշխատաժողովներն արդիական, բարձրակարգ դասընթացներ են ապահովում համակարգչային միջադեպերին արագ արձագանքման խմբերի անդամների, ինչպես նաև այն անհատների համար, ովքեր անկեղծորեն հետաքրքրված են համակարգչային միջադեպերին արագ արձագանքման խմբի ստեղծմամբ:

«EaPConnect» ծրագիրը նպատակ ունի տարածաշրջանային հետազոտական և կրթական ցանց ստեղծել Եվրոպական միության Արևելյան գործընկերության երկրներում, մասնավորապես` Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում: Ծրագրի համընդհանուր նպատակը թվային խզման մեղմացումը, ներտարածաշրջանային կապակցելիության բարելավումը և գլոբալ հետազոտական ու կրթական համագործակցություններում տեղի գիտաշխատողների, ուսանողների և գիտնականների մասնակցությունը դյուրացնելն է:

Մամուլի հաղորդագրություն

Նորություններ

Ցուցադրել բոլորը