

Գլխավոր էջ / Մնալ տեղեկացված / Վերջին նորություններ
Արևելյան գործընկեր երկրներում eDelivery պիլոտային ծրագրի հաջող ավարտը. կատարված աշխատանքն ու հետագա քայլերը
Ամսաթիվ: 02/03/21
2021 թ.-ի փետրվարի 24-ին «EU4Digital» ծրագիրը եզրափակիչ քննարկում անցկացրեց իր eDelivery» (էլեկտրոնային առաքում) պիլոտային գործողության վերաբերյալ` դրա արդյունքներն ամփոփելու և արևելյան գործընկեր երկրների համար պատրաստված առաջարկներն ու առաջխաղացման տարբերակները ներկայացնելու նպատակով: Վիրտուալ միջոցառմանը ներկա էին ավելի քան 40 մասնակիցներ, ներառյալ նախարարությունների և այլ համապատասխան պետական մարմինների ու մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ, միջսահմանային էլեկտրոնային առևտրի աշխատանքային խմբի անդամներ, eDelivery պիլոտային գործողության դիտորդներ, ինչպես նաև EU4Digital-ի փորձագիտական թիմի անդամներ:
Պիլոտային հայեցակարգի ակնարկ
Միջոցառումը մեկնարկեց eDelivery պիլոտային ծրագրի հայեցակարգի և արդյունքների մասին համառոտ անդրադարձով. eDelivery-ն դյուրացնում է թվային ծառայությունների մատուցումը՝ հնարավոր դարձնելով երկրների ու ոլորտների միջև էլեկտրոնային տվյալների փոխգործելի, անվտանգ և հուսալի փոխանակումը: Ելնելով պիլոտային գործողության նպատակներից՝ փորձարկման համար ընտրվեց էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի փոխանակումը՝ որպես ԵՄ և արևելյան գործընկեր երկրների բիզնեսների շրջանում առավել արդիական և օգտագործվող փաստաթուղթ: Պիլոտային ծրագիրը աշխարհագրականորեն սահմանափակված էր և իրականացվեց հետևյալ երկու սցենարներով.
- ԵՄ անդամ պետության և արևելյան գործընկեր երկրի միջև՝ ի դեմս լեհական (Agerona, Aryzta) և ուկրաինական ընկերությունների (Kernel, Premier Food): Ավելին կարդալ այստեղ.
- ԱլԳ երկրների միջև՝ ի դեմս հայկական (Vedi-Alco) և ուկրաինական (Alcoline) ընկերությունների: Ավելին կարդալ այստեղ:
Բացի նշված ընկերությունների կատարած ահռելի աշխատանքից ու ներդրած ջանքերից, պիլոտային ծրագիրն իրականություն չէր դառնա առանց շահագրգիռ կողմերի երկու այլ խմբերի, մասնավորապես համակարգող հաստատությունների՝ Թվային փոխակերպման նախարարության (Ուկրաինա) ու Պետական եկամուտների կոմիտեի (Հայաստան), ինչպես նաև պիլոտային գործողության ընթացքում հիմնադրված էլեկտրոնային առաքման հասանելիության կետերի սեփականատերերի՝ «DIIA» պետական ձեռնարկության (Ուկրաինա) ու Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի (Հայաստան) մասնակցության:
Հետադարձ արձագանքներ և ապագայի նկատառումներ
EU4Digital-ը, նկատի առնելով պիլոտային ծրագրի մասնակիցների շեշտադրումներն, ընդգծեց eDelivery-ի հիմնական առավելությունները.
- ավելի արդյունավետ և հեշտ հաղորդակցություն միջսահմանային բիզնես գործընկերների հետ.
- անվտանգություն և թափանցիկություն, ինչպես նաև վստահության ամրապնդում բոլոր մասնակիցների շրջանում.
- ընդարձակելիություն. ներկայումս աշխարհի ավելի քան 35 երկրներում արդեն իսկ գործում են ավելի քան 600 eDelivery հասանելիության կետեր, այդ թվում՝ Եվրոպայում, Ավստրալիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Սինգապուրում և այլն: Լուծումը կարող է օգտագործվել բազմաթիվ փաստաթղթերի, այդ թվում` գնումների, արդարադատության, առողջապահության և այլնի համար:
Հանդիպման ընթացքում պիլոտային երկրների ներկայացուցիչներին առաջարկվեց անդրադառնալ պիլոտային գործողությանն ու կիսվել eDelivery-ի հետագա զարգացման ուղղությամբ իրենց ծրագրերով: Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության ներկայացուցիչ Միխայիլ Լատինսկին վերահաստատեց eDelivery լուծման հետագա զարգացման հարցում իրենց երկրի ամուր և դրական դիրքորոշումը: Ըստ պարոն Լատինսկիի՝ «պիլոտային ծրագիրն ինքնին վերջը չէ, և ամենամեծ աշխատանքը դեռ առջևում է»: Նա ընդգծեց, որ ապագա ծրագրերի թվում են Ուկրաինայում հիմնադրված eDelivery հասանելիության կետի կարողությունների բարելավումն ու պետական գնումների գործընթացում էլեկտրոնային ապրանքագրերի ներդրումը` ԵՄ պրակտիկային համապատասխան:
Միջսահմանային էլեկտրոնային առևտրի աշխատանքային խմբում Հայաստանի ներկայացուցիչ Քրիստինա Մազմանյանը համաձայն է, որ պիլոտային ծրագրի շրջանակներում ի ցույց դրված օգուտները Հայաստանին խրախուսել են մտածել լուծումն ազգային հարկային համակարգում ինտեգրելու մասին: Տիկին Մազմանյանը նշեց, որ Հայաստանը կուսումնասիրի նաև eDelivery-ն երկրի մաքսազերծման համակարգում ներդնելու տարբերակները: Ներկայումս Պետական եկամուտների կոմիտեն գտնվում է Հայաստանում eDelivery լուծման ամբողջական ներդրման գործողությունների ծրագրի մշակման փուլում:
eDelivery վերաբերյալ առաջարկությունների ներկայացում
Ազգային մակարդակում լուծման ներդրումը դյուրացնելու և այն արևելյան գործընկեր այլ երկրներում տարածելու համար EU4Digital-ի թիմը մշակել է առաջարկներ՝ անհրաժեշտ իրավական, կազմակերպական և տեխնիկական ճշգրտումների վերաբերյալ: Փաստաթուղթը փոխանցվել է երկրներին և ներառում է հետևյալ բաժինները.
Նախապատրաստական գործողություններ. ներառում է փուլ առ փուլ ուղեցույցն ու պիլոտային գործողության ընթացքում ներդրված հիմնական պրակտիկաները՝ eDelivery լուծումն EU4Digital-ի կիրառած մոտեցմանը համապատասխան փորձարկելու ցանկություն ունեցող երկրների համար.
- Գործողությունների ծրագիր. eDelivery լուծման ներդրման վերաբերյալ ուղղություն է ցույց տալիս ոչ պիլոտային երկրներին՝ ներկայացնելով գործողության հաջող իրականացման համար անհրաժեշտ քայլերը, նախադրյալները և ժամանակացույցը.
- Ճանապարհային քարտեզ. նախատեսված է հատուկ պիլոտային երկրների համար և ներկայացնում է հատուկ իրավական, կազմակերպական ու տեխնիկական առաջարկները, որոնք հնարավորություն կտան eDelivery լուծումը լիարժեքորեն ներդնել ազգային մակարդակում.
- eDelivery-ի տարածում. ուսումնասիրում է eDelivery լուծման կիրառելիությունն այլ տիրույթներում:
Ի՞նչ է լինելու հաջորդիվ
Պիլոտային արդյունքների կայունությունն ու շարունակականությունն ապահովելու համար պիլոտային երկրներին խորհուրդ է տրվում հետևել ներկայացված առաջարկներին: Արևելյան գործընկեր բոլոր երկրները պետք է ուսումնասիրեն հետագա երկկողմ համագործակցության հնարավորությունները: Հիմք ընդունելով արևելյան գործընկեր երկրների՝ eDelivery լուծման զարգացումը սկսելու և շարունակելու ցանկությունն ու պատրաստակամությունը հաստատող պատասխանները՝ EU4Digital-ը կօգնի երկկողմ մակարդակի հետագա հնարավոր գործողությունների նախաձեռնմանը:
- Ադրբեջան
- Բելառուս
- Հայաստան
- Մոլդովայի Հանրապետություն
- Ուկրաինա
- Վրաստան
- Էլեկտրոնային առևտուր
Հավելյալ նորություններ
15/09/2023
EU4Digital-ի զեկույց։ Էլեկտրոնային կոմերցիայի ոլորտի վերջին փոփոխությունները, միտումները եւ համագործակցության հնարավորությունները ԵՄ-ում
«EU4Digital» ծրագիրը հրապարակել է Արեւելյան գործընկերությունում (ԱլԳ) էլեկտրոնային կոմերցիայի զարգացման ելակետ…
Իմանալ ավելին15/09/2023
Միացե՛ք EU4Digital-ի հետ զրույցին. նոր հնարավորություններ Twitter-ում
EU4Digital-ի եւ Արեւելյան գործընկերության թվային գործունեության մասին նորությունների, հայտարարությունների, պատ…
Իմանալ ավելին11/09/2023
Բաց մի՛ թողեք. EU4Digital-ի միջոցառումներ՝ նվիրված Արեւելյան գործընկերության թվային փոխակերպմանը
Կցանկանա՞ք ավելին իմանալ թվային մշակումների, ապագայի առաջնահերթությունների եւ Արեւելյան գործընկերության երկրնե…
Իմանալ ավելին

15/09/2023
EU4Digital-ի զեկույց։ Էլեկտրոնային կոմերցիայի ոլորտի վերջին փոփոխությունները, միտումները եւ համագործակցության հնարավորությունները ԵՄ-ում
«EU4Digital» ծրագիրը հրապարակել է Արեւելյան գործընկերությունում (ԱլԳ) էլեկտրոնային կոմերցիայի զարգացման ելակետ…
Իմանալ ավելին
15/09/2023
Միացե՛ք EU4Digital-ի հետ զրույցին. նոր հնարավորություններ Twitter-ում
EU4Digital-ի եւ Արեւելյան գործընկերության թվային գործունեության մասին նորությունների, հայտարարությունների, պատ…
Իմանալ ավելին
11/09/2023
Բաց մի՛ թողեք. EU4Digital-ի միջոցառումներ՝ նվիրված Արեւելյան գործընկերության թվային փոխակերպմանը
Կցանկանա՞ք ավելին իմանալ թվային մշակումների, ապագայի առաջնահերթությունների եւ Արեւելյան գործընկերության երկրնե…
Իմանալ ավելին