-
26/02/2024
Արհեստական բանականության եվրոպական գրասենյակը կզբաղվի ընդհանուր նշանակության արհեստական բանականության (ԸՆԱԲ) ոլորտի վերահսկողությամբ
Եվրոպական հանձնաժողովը 2024 թվականի հունվարի 24-ին հիմնադրել է «Արհեստական բանականության եվրոպական գրասենյակը»: ԱԲ գրասենյակին վերապահված է ընդհանուր նշանակության արհեստական բանականության (ԸՆԱԲ) մոդելների եւ համակարգերի օգտագործման վերահսկողությունը։
Իմանալ ավելին -
24/02/2024
Մոլդովան միանում է 7.5 միլիարդ եվրո բյուջե ունեցող «Թվային Եվրոպա» ծրագրին
Մոլդովայի՝ «Թվային Եվրոպա» ծրագրին միանալու համաձայնագիրը երկրի բիզնեսին եւ իշխանություններին թույլ կտա դիմել եւ ստանալ ԵՄ ֆինանսավորում՝ թվայնացման նախագծերի համար 2021-2027 թվականների 7.5 միլիարդ եվրո միջոցներից։
Իմանալ ավելին -
22/02/2024
Երեւանում անցկացվել է «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողով, որտեղ քննարկվել են ԱԲ տեխնոլոգիաների նկատմամբ մոտեցումները
2024թ.-ի փետրվարի 2-ին Երեւանում անցկացվել է «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովը, որի նպատակն էր միավորել գործարար համայնքի ներկայացուցիչներին, նորարար մտածողներին եւ արհեստական բանականության (ԱԲ) ոլորտի փորձագետներին՝ արհեստական բանականության գերժամանակակից ռազմավարություններն ուսումնասիրելու նպատակով:
Իմանալ ավելին -
20/02/2024
Մեկնարկել է INATBA-ի «Բլեկչեյնի հորիզոններ» ակադեմիական ու հետազոտությունների եւ զարգացման ֆորումի համար գրանցումը
Վստահելի բլոկչեյն հավելվածների միջազգային ասոցիացիան (INATBA) մեկնարկել է «Բլոկչեյնի հորիզոններ» (Blockchain Horizons) խորագրով իր առաջին ակադեմիական ու հետազոտությունների եւ զարգացման (R&D) ֆորումի համար գրանցումը։ Միջոցառումը նախատեսվում է անցկացնել 2024 թվականի մայիսի 22-ին Գերմանիայի Դարմշտադտ քաղաքում։ Համապատասխան փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը ս.թ. փետրվարի 28-ն է:
Իմանալ ավելին -
14/02/2024
ՀՀ ԲՏԱ նախարարն ու ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանը քննարկել են բարձր տեխնոլոգիական ոլորտում հայ-բրիտանական համագործակցության հեռանկարները
ՀՀ ԲՏԱ նախարարն ու ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանը հանդիպել են 2024թ.-ի հունվարի 24-ին՝ քննարկելու տեխնոլոգիական ոլորտում համատեղ գործակցությանը վերաբերող հարցեր՝ սկսած օրենսդրական փոփոխությունների իրագործումից մինչեւ գործնական քայլերի իրականացում, ճիշտ որոշումների կայացում եւ փորձագետների ներգրավում:
Իմանալ ավելին -
31/01/2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարարը սկսել է ուսումնասիրել ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը, ով իր պաշտոնը ստանձնել է 2023 թվականի դեկտեմբերի 30-ին, 2024 թվականի հունվարին հանդիպումներ է ունեցել կառավարական գերատեսչությունների, ռազմարդյունաբերական ոլորտի ընկերությունների եւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայության տակ գործող ընկերությունների հետ՝ համագործակցության հնարավորությունները ուսումնասիրելու նպատակով։
Իմանալ ավելին -
23/01/2024
«Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի շրջանակներում հայտարարվել են դրամաշնորհային մրցույթներ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2023թ. «Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի շրջանակներում հայտարարում է դրամաշնորհային մրցույթներ՝ առաջարկելով պետական ֆինանսավորում, մենթորություն եւ ուսուցում:
Իմանալ ավելին -
17/01/2024
Հայաստանը եւ Կանադան բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործակցային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամություն են հայտնել
Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպանը 2023 թվականի դեկտեմբերի 13-ին կայացած հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները կխորանան՝ հատկապես տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում։
Իմանալ ավելին -
06/01/2024
ՀՀ կառավարությունն ու Amazon Web Services-ը քննարկել են տեխնոլոգիական ոլորտում գործակցությանը վերաբերող հարցեր
2023 թվականի նոյեմբերի 29-ին կայացել է հանդիպում Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Amazon Web Services-ի (AWS) բարձրաստիճան ներկայացուցիչների միջեւ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տեխնոլոգիական ոլորտի առաջընթացին եւ համագործակցությանը վերաբերող հարցեր։ AWS-ն Amazon-ի դուստր ձեռնարկություն է, որն ըստ պահանջի ամպային հաշվողական հարթակներ եւ կիրառական ծրագրավորման ինտերֆեյսեր (API) է տրամադրում անհատներին, ընկերություններին եւ կառավարություններին։
Իմանալ ավելին