Հեռահաղորդակցության կանոններ. EU4Digital-ը քայլում է առաջնահերթություններին համընթաց՝ դեմ առ դեմ հանդիպումները փոխարինելով վիրտուալ հաղորդակցությամբ
Ամսաթիվ: 15/05/20
Վերջին մի քանի տարվա ընթացքում վիրտուալ հաղորդակցությունն ավելի ու ավելի մեծ տարածում է գտել գործարար միջավայրում՝ օգնելով խուսափել ֆիզիկական հանդիպումների վայր հասնելու հետ կապված ժամանակի և միջոցների լրացուցիչ ծախսերից: Բայց որոշ դեպքերում ու ճյուղերում շարունակում էր նախապատվություն տրվել դեմ առ դեմ հանդիպումներին՝ չնայած ճանապարհորդության վրա ծախսվող ժամանակին և միջոցներին: Այժմ, սակայն, COVID-19-ի բռնկումը վիրտուալ հաղորդակցությունը դարձրել է համագործակցության միակ հնարավոր ձևը և լույս է սփռել այլընտրանքային թվային տարբերակների վրա՝ տարբերվելով «սովորական» համաժողովների անցկացումից:
Քանի որ EU4Digital-ը բազմազգ ծրագիր է, որում ներգրավված են տարբեր շահագրգիռ կողմեր, ինչպիսիք են նախարարությունները, կարգավորող մարմինները և այլք, այն մեծապես ապավինում է դեմ առ դեմ հաղորդակցությանը և ներառում է ճանապարհորդություններ դեպի Արևելյան գործընկերության, ինչպես նաև եվրոպական տարբեր երկրներ: Հանդիպումներն ու խորհրդաժողովները սովորաբար պահանջում են մանրակրկիտ պլանավորում և համաձայնեցվում են մի քանի ամիս առաջ: Եվրոպայում COVID-19-ի տարածմանը պես, EU4Digital-ի Հեռահաղորդակցության կանոնների թիմը նախաձեռնողականություն դրսևորեց և անմիջապես որոշեց հետաձգել դեպի Ադրբեջան, Մոլդովա, Վրաստան և Բելառուս նախատեսված այցերը, ինչպես նաև փորձագիտական խմբի հանդիպումները, մինչև որ COVID-19-ի հետ կապված իրավիճակն ավելի պարզ կդառնա: Բայց երբ երկրները մեկը մյուսի հետևից ինքնամեկուսացան, պարզ դարձավ, որ անհրաժեշտ են այլընտրանքային ուղիներ՝ հանդիպումներ կազմակերպելու և աշխատանքային առաջընթացի համար:
COVID-19 համավարակին արձագանքման շրջանակներում EU4Digital-ի Հեռահաղորդակցության կանոնների թիմը Արևելյան գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության կարգավորողների ցանցի (EaPeReg) փորձագիտական խմբերից յուրաքանչյուրի համար առանձին վիրտուալ խումբ ստեղծեց Microsoft Teams (MS Teams) հարթակում: Սա EaPeReg-ին, ինչպես նաև EU4Digital-ի թիմին արդյունավետ համագործակցության հնարավորություն ընձեռեց: Ավելին, EU4Digital-ը Ռոումինգի հարցերով փորձագիտական աշխատանքային խմբի (REWG) հետ միասին իրենց ֆիզիկական հանդիպումները տեղափոխեցին վիրտուալ միջավայր և այս ընթացքում կազմակերպեցին երեք վիրտուալ REWG հանդիպումներ, որտեղ Արևելյան գործընկերության երկրները հնարավորություն ունեցան արտահայտել իրենց կարծիքը ռոումինգի տարածաշրջանային համաձայնագրի (RRA) նախագծի վերաբերյալ, ինչպես նաև պայմանավորվածություններ ձեռք բերել դրա ստորագրման ուղղությամբ հետագա քայլերի շուրջ:
Այս աննախադեպ ժամանակներում, երբ բոլորն ընտելանում են աշխատանքի նոր եղանակներին, անհրաժեշտ է նվազագույնի հասցնել դեմ առ դեմ շփումը և, հետևաբար, COVID-19-ի ազդեցությունը՝ առանց առաջընթացի տեմպերի ու արտադրողականության նվազման: Ի պատասխան՝ EU4Digital-ը նկատել է, որ ընդհանուր արդյունքների ապահովման ուղղությամբ աշխատանքներ տանելիս վիրտուալ հաղորդակցությունը կարող է լինել նույնքան արդյունավետ, որքան ֆիզիկական հանդիպումները:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: