2019 թվականի նոյեմբերի 26-ին Ռիգայում (Լատվիա) կկայանա աշխատաժողով՝ «Հարցեր ռոումինգի չեղարկման (RLAH) և ազգային ռոումինգի վերաբերյալ» թեմայով: Որպես «EaPeReg» ցանցի (Արևելյան գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության կարգավորողների ցանց) փոխնախագահ և հյուրընկալող կողմ՝ միջոցառումը կկազմակերպի երկրի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ:
Շարժական միջազգային ռոումինգի հիմնահարցը համարվում է առավել հետաքրքիրներից և քննարկվողներից մեկը՝ Եվրոպական միության (ԵՄ) և Արևելյան գործընկերության (ԱլԳ) համայնքի շրջանակներում: ԱլԳ երկրներում ռոումինգի չափազանց բարձր սակագների խնդիրը դեռևս լուծված չէ, իսկ դրա պատճառները շարունակում են վատ բացատրված մնալ: Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները կքննարկեն ռոումինգի չեղարկմանը (RLAH) և ազգային ռոումինգին առնչվող հարցեր, ներառյալ՝ ռոումինգի հետ կապված խարդախությունները և այլ մարտահրավերներ ու խնդիրներ:
Եվրոպական միության «EU4Digital» նախաձեռնությունն աջակցում է մինչև 2020 թվականը Արևելյան գործընկեր երկրների միջև ռոումինգի ընդհանուր տարածության ստեղծման ջանքերին: