Հեռահաղորդակցության կանոններ

Եվրոպական միության «EU4Digital» նախաձեռնությունն աջակցում է Արևելյան գործընկեր երկրների շրջանում մինչև 2020 թվականը ընդհանուր ռոումինգի տարածություն ունենալու, ազգային կարգավորող մարմինների անկախության ամրապնդման և հաճախությունների բաշխման համար համակարգված ռազմավարությունների մշակման ջանքերին:

Կարդալ ավելին

Վստահություն և անվտանգություն

«Եվրոպական միությունը թվային օրակարգի համար» (EU4Digital) նախաձեռնությունը հույժ կարևոր ենթակառուցվածքների կայունության ապահովման նպատակով Արևելյան գործընկերության տարածաշրջանում աջակցում է թվային տնտեսությունում վստահության ծառայությունների զարգացմանն ու կիբեռանվտանգությանը, որոնք անկյունաքարային նշանակություն ունեն փոխգործունակ միջսահմանային էլեկտրոնային ծառայությունների համար:

Կարդալ ավելին

Էլեկտրոնային առևտուր

«Եվրոպական միությունը թվային օրակարգի համար» (EU4Digital) նախաձեռնության միջոցով ԵՄ-ն աջակցում է առևտրի դյուրացմանն ու ներդաշնակեցմանը ինչպես Արևելյան գործընկեր երկրների միջև, այնպես էլ ԵՄ-ի հետ՝ այդպիսով խթանելով էլեկտրոնային առևտրի, մաքսային էլեկտրոնային ծառայությունների և էլեկտրոնային լոգիստիկայի ընդհանուր կառուցակարգերին ու աշխատելով թվային տրանսպորտային միջանցքների ուղղությամբ:

Կարդալ ավելին

ՏՀՏ նորարարություն

Եվրոպական միությունն իր «EU4Digital» նախաձեռնության միջոցով աջակցում է Արևելյան գործընկերության տարածաշրջանի ՏՀՏ հետազոտությունների, ստարտափների և նորարարական էկոհամակարգերի զարգացմանն ուղղված բարեփոխումներին ու գործողություններին՝ հիմնվելով ԵՄ փորձի և լավագույն փորձառությունների վրա:

Կարդալ ավելին

Էլեկտրոնային առողջապահություն

«Եվրոպական միությունը թվային օրակարգի համար» (EU4Digital) նախաձեռնության միջոցով ԵՄ-ն աջակցում է ինչպես ԱլԳ գործընկեր երկրների շրջանում, այնպես էլ՝ ԵՄ-ի հետ էլեկտրոնային առողջապահության ներդաշնակեցված ազգային կառուցակարգերի մշակմանը

Կարդալ ավելին

Էլեկտրոնային հմտություններ

Եվրոպական միությունն աջակցում է Արևելյան գործընկերության երկրներում թվային հմտությունների ռազմավարությունների իրականացմանը՝ գործելով ի նպաստ թվային աշխատատեղերի ազգային կոալիցիաների և փոքր ձեռնարկությունների համար իրավասությունների շրջանակի ստեղծման:

Կարդալ ավելին

Նորություններ

Ցուցադրել բոլորը

Միջոցառումներ

Ստարտափ կամուրջ. Արեւելքը հանդիպում է Արեւմուտքին

  • 16/06/23 to 16/06/23

Միացե՛ք ուշագրավ ցանցային միջոցառմանը, որտեղ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի ամենահեռանկարային ստարտափները կհանդիպեն էկոհամակարգի այլ դերակատարների հետ: EU4Digital-ի եւ Expertise France-ի կազմակերպած «Ստարտափ կամուրջ. Արեւելքը հանդիպում է Արեւմուտքին» միջոցառումը մեկ տեղում կհավաքի ստարտափներին եւ ֆրանսիական էկոհամակարգի հարգարժան ներդրողներին ու աքսելերատորների ներկայացուցիչներին, ինչը կխթանի աճն ու համագործակցությունը Արեւելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանի ստարտափ էկոհամակարգի շրջանակներում։

Իմանալ ավելին

ԵՄ կոդավորման շաբաթ 2023

  • 07/10/23 to 22/10/23

Ամեն տարի ԵՄ կոդավորման շաբաթը հատկանշում է թվային գրագիտության եւ կոդավորման հմտությունների կարեւորությունն ու խթանում է դրանք բոլոր տարիքի եւ ծագման մարդկանց շրջանում: Միջոցառումներն անցկացվում են ամբողջ տարվա ընթացքում, սակայն երկու շաբաթ առանձնացված է հատուկ Կոդավորման շաբաթվա համար, որն այս տարի կկայանա հոկտեմբերի 7-ից 22-ը:

Իմանալ ավելին

Ցուցադրել բոլորը

Հաջողակ պատմություններ

Հայկական գուլպաների վաճառք Գերմանիայում. «EU4Digital»-ը՝ eCommerce-ի միջոցով ԵՄ շուկան մոտեցնում է հայ գործարարին

Հայկական «Զիլ գուլպաներ» բրենդը ներկայացել է Գերմանական eBay վաճառքի օնլայն հարթակում պարզ ու արագ եղանակով: Այս հնարավորությունն ընկերությա…

Հայաստան | 19/10/21

Ցուցադրել բոլորը