Ի աջակցություն այս նպատակների՝ «EU4Digital. աջակցելով թվային տնտեսությանը և հասարակությանը Արևելյան գործընկերությունում» ծրագիրը՝
- կփորձարկի միջսահմանային էլեկտրոնային առևտրի բաղադրիչները ԱլԳ գործընկեր երկրների շրջանում և Եվրամիության անդամ պետությունների հետ.
- կխթանի էլեկտրոնային առևտրի շահագրգիռ կողմերի միջև կապերի ընդլայնումը տարածաշրջանում.
- կփորձարկի միջսահմանային էլեկտրոնային առևտրի իրականացման գործիքները ԱլԳ գործընկեր երկրների շրջանում և Եվրամիության հետ.
- կփորձարկի միջսահմանային մաքսատների միջև տեղեկատվության փոխանակման մեխանիզմները.
- կաշխատի Բալթիկ ծովի և Սև ծովի միջև Թվային բազմամոդալ (ծովային և ցամաքային) տրանսպորտային միջանքի ստեղծման պիլոտային ծրագրի ուղղությամբ:
«EU4Digital» նախաձեռնության էլեկտրոնային առևտրի ցանցն արձագանքում է ներմուծում-արտահանում ամբողջական ցիկլի թվային ասպեկտներին: Այն 2020թ-ի համար սահմանել է հետևյալ թիրախային նպատակները.
- էլեկտրոնային առևտրի, մաքսային էլեկտրոնային ծառայությունների և էլեկտրոնային լոգիստիկայի ներդաշնակեցված օրենսդրություն գործընկերների շրջանում և Եվրամիության հետ.
- էլեկտրոնային առևտրի համար ներմուծման և արտահանման հետ կապված ընթացակարգերի վերակազմավորում բոլոր գործընկեր երկրներում.
- Միջսահմանային էլեկտրոնային առևտրի փորձարկում գործընկերների շրջանում և Եվրամիության հետ.
- Բալթիկ և Սև ծովերի միջև Թվային տրանսպորտային միջանքի փորձարկում
Միջսահմանային էլեկտրոնային առևտրի ուղղությամբ Եվրամիության աջակցությունը կհեշտացնի արտահանման ընթացակարգերը` անթուղթ առևտրի և էլեկտրոնային լոգիստիկայի միջոցով, կնվազեցնի սահմանային ուշացումները, կբարձրացնի գործողությունների անվտանգության և թափանցիկության մակարդակը, կկրճատի վարչական ծախսերը և խարդախության արդյունքում եկամուտների կորուստները, ինչպես նաև կբարելավի թվային տնտեսության մրցունակությունը: