TNC Research & Education համաժողովն ամեն տարի համախմբում է մասնագետների լայն շրջանակ, որոնք տարբեր պաշտոններ են զբաղեցնում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ցանցերի ստեղծումը, վստահության և նույնականացման ծառայությունները, մուտքի կառավարումը և այլն: Նրանք ներկայացնում են բոլոր ազգային հետազոտական և կրթական ցանցերը (ԱՀԿՑ-ներ), համալսարանները, գիտահետազոտական կազմակերպություններն ու հաստատությունները և արդյունաբերության ճյուղերը:
TNC-ն մասնակիցներին եզակի տեղեկատվություն է ներկայացնում հետազոտական ցանցերի վերջին զարգացումների վերաբերյալ, ընդ որում՝ ինչպես տեխնիկական, այնպես էլ կիրառման և կառավարման ոլորտներում:
TNC21-ը թվով 36-րդ այդպիսի համաժողովն է: Այն տեղի կունենա 2021 թ. հունիսի 21-25-ը և առաջին անգամ կանցկացվի ամբողջությամբ առցանց ձևաչափով:
Միջոցառման համար գրանցումն ավարտվում է ուրբաթ՝ հունիսի 18-ին, ժամը՝ 12:00-ին (ԿԵԱԺ):
TNC-ն համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ GÉANT (GN4-3) նախագծի միջոցով: GÉANT 2020-ի շրջանակային գործընկերության համաձայնագրի (ՇԳՀ) շրջանակներում նախագիծը ֆինանսավորում է ստանում Եվրոպական միության «Հորիզոն 2020» հետազոտական և նորարարական ծրագրից: