ՄԱԿ-ի ծրագրային ծառայությունների գրասենյակի գլոբալ նորարարությունների մարտահրավերը հուլիսի 31-ին կհամախմբի նորարարներին, ձեռներեցներին, ծրագրավորողներին և մշակողներին, որպեսզի օգնի կլիմայի փոփոխության ֆոնին տեխնոլոգիաների միջոցով կենսունակ ենթակառուցվածքների առաջխաղացմանը:
Կլիմայի փոփոխությունը մեր ժամանակների որոշիչ մարտահրավերներից մեկն է: Մեր ապագան կախված է նրանից, թե ինչպես մենք կհաղթահարենք այդ մարտահրավերը՝ մարդկանց առողջության վրա ազդող էկոհամակարգերի կայունությունից մինչև սննդամթերք աճեցնելու և բարգավաճող համայնքներ ստեղծելու մեր կարողությունների բնագավառներում: Մարդկանց, համայնքների և ազգերի կյանքում կլիմայի փոփոխության ազդեցություններին արձագանքը պահանջում է, որ համաշխարհային ենթակառուցվածքները լինեն ավելի կենսունակ և ավելի լավ սարքավորված, որպեսզի դիմակայեն ավելի ու ավելի հաճախ դրսևորվող եղանակային արտակարգ իրավիճակներին: Դրանք պետք է ապահովեն, որպեսզի բոլոր մարդիկ, աշխարհի բոլոր անկյուններում, կարողանան հարմարվել, գոյատևել ու բարգավաճել:
Բայց այդ հանգրվանին հասնելու համար աշխարհն այժմ, առավել քան երբևէ, թարմ գաղափարների, լուծումների և տեխնոլոգիաների կարիք ունի:
Կազմակերպիչները նորարարներին և ձեռներեցներին կոչ են անում մշակել նոր տեխնոլոգիական լուծումներ` ենթակառուցվածքների, ցանցերի և համակարգերի ստեղծման համար, որոնք ունակ կլինեն դիմակայել ցնցումներին ու սթրեսներին: Լուծումները պետք է ի ցույց դնեն, թե ինչպես կարող են տեխնոլոգիաները (սենսորներից մինչև արհեստական բանականություն) բարձրացնել կլիմայի կայունությունը՝ օգնելով հասարակություններին պատրաստվել ու հարմարվել կլիմայի փոփոխության արդյունքում երևան եկած մարտահրավերներին:
Մասնակիցներն իրենց գաղափարները պետք է ներկայացնեն մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը, կենտրոնաեվրոպական ժամանակով՝ ժամը 24:00-ն:
Լրացուցիչ տեղեկությունների և դիմելու համար սեղմեք այստեղ: