EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության թիմը հունիսի 29-ին կազմակերպում է էլեկտրոնային առողջապահության վերաբերյալ վիրտուալ միջոցառում, որի նպատակն է միավորել էլեկտրոնային առողջապահության ցանցի՝ արևելյան գործընկեր վեց երկրները ներկայացնող անդամներին` քննարկելու Արևելյան գործընկերության տարածաշրջանում էլեկտրոնային առողջապահության ոլորտում փոխգործելիության ուղղությամբ առաջիկա անելիքներն ու թարմացումները:
Միջոցառման ընթացքում մասնակիցները կունկնդրեն Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչին, որոնք կխոսեն ԵՄ տարածքում էլեկտրոնային առողջապահության ոլորտում վերջին զարգացումների մասին, ինչպես նաև Իսպանիայից (Կատալոնիա) և Պորտուգալիայից հրավիրված բանախոսներին, որոնք կկիսվեն ազգային մակարդակում էլեկտրոնային առողջապահության ոլորտում փոխգործելիության վերաբերյալ թարմացումներով:
Միջոցառման առաջին մասում EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության թիմը կկիսվի առաջիկա ոլորտային գործունեության ուղենիշներով՝ հետագա քայլերն էլեկտրոնային առողջապահության ցանցի հետ համաձայնեցնելու համար: Այս քննարկումից հետո Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը կխոսի Առողջապահական տվյալների պահոցների վերաբերյալ ԵՄ ռազմավարության թարմացումների, էլեկտրոնային բժշկական արձանագրությունների փոխանակման հաջորդ սերնդի ձևաչափի (EHRxF) և ԵՄ-ում էլեկտրոնային առողջապահության ոլորտում այլ կարևոր զարգացումների մասին, իսկ Իսպանիան և Պորտուգալիան ներկայացնող բանախոսներն էլ կպատմեն խնդրո առարկայի շուրջ իրենց երկրների մոտեցումների մասին:
Ի վերջո, էլեկտրոնային առողջապահության ցանցի արևելյան գործընկեր երկրներից յուրաքանչյուրի ներկայացուցիչը կկիսվի իր երկրում էլեկտրոնային առողջապահության ոլորտում փոխգործելիության ուղղությամբ թարմացումներով: