Մայիսի 18-ին «EU4Digital» ծրագիրը կանցկացնի ՏՀՏ նորարարությունների ոլորտում կապերի ստեղծման միջոցառում: Վիրտուալ հանդիպումը կկայանա «ՏՀՏ նորարարական էկոհամակարգեր ստարտափների ու սքեյլափների համար. օժանդակություն փորձագիտական համայնքների զարգացմանը և քաղաքականության ձևավորման ու իրականացման գործում դրանց ներգրավվածության ավելացմանը» խորագրի ներքո:
Միջոցառման նպատակը ստարտափների և թվային ՓՄՁ-ների էկոհամակարգերի ձևավորման շուրջ ավելի խորը գիտելիքներ փոխանցելն ու արևելյան գործընկեր երկրներում թվային հարցերով փորձագետների համատեղ համայնքների զարգացման հնարավորությունները քննարկելն է: Այն նախատեսված է արևելյան գործընկեր երկրների ՏՀՏ ասոցիացիաներն ու ցանցերը, նորարարական էկոհամակարգի զարգացումը համակարգող նախարարություններն ու գործակալությունները ներկայացնող մասնակիցների և այլ դերակատարների համար:
Կապերի ստեղծման միջոցառումը բաղկացած կլինի երկու նստաշրջանից, որոնք նվիրված կլինեն նորարարական էկոհամակարգերի խթանման գործում համայնքների դերին ու թվային շուկայի զարգացման վրա կենտրոնացած փորձագիտական համայնքներին: Միջոցառումը կբացվի հիմնական ելույթով, որի ժամանակ կներկայացվեն ՏՀՏ ձեռնարկատիրական էկոհամակարգերի զարգացման ուղենիշները և էկոհամակարգերի դերակատարների դերը, այդ թվում՝ ԱլԳ երկրներում վերջիններիս աջակցելու և հզորացնելու ուղիները: Այնուհետև որպես ԵՄ-ում ազգային էկոհամակարգեր ստեղծողների հանգույց և թվային ՓՄՁ-ների համայնք հանդես եկող առաջատար կազմակերպությունները կներկայացնեն արևելյան գործընկեր երկրների համար իրենց արժեքային առաջարկները, համագործակցության առավելությունները և այլ հնարավորություններ:
Միջոցառմանը մասնակցում են ԵՄ հետևյալ հիմնական գործընկեր կազմակերպությունները.
- «Ստարտափ Եվրոպայի» տարածաշրջանների ցանց (SERN).
- Թվային ՓՄՁ-ների եվրոպական ալյանս.
- Գերմանիայի ՏՀՏ ՓՄՁ-ների դաշնային ասոցիացիա (BITMi):
Հանդիպումը կվարի EU4Digital-ի ՏՀՏ նորարարությունների ուղղության ղեկավար Աննա Պոբոլը և կկառուցվի հետևյալ բանախոսների զեկուցումների ու դրանց շուրջ հարցուպատասխանների վրա.
- Կիարա Ֆրենչիա, SERN, խորհրդի անդամ.
- Սեբաստիանո Տոֆալետի, Թվային ՓՄՁ-ների եվրոպական ալյանս, գլխավոր քարտուղար.
- Աննիկա Լինկ, Թվային ՓՄՁ-ների եվրոպական ալյանս, քաղաքականության հարցերով ավագ կառավարիչ.
- Յուստինա Բյելյաուսկայտե, Թվային ՓՄՁ-ների եվրոպական ալյանս, նախագծերի տնօրեն.
- Լիզա Էրենտրաուտ, BITMi, գործառնական թիմի ղեկավար:
Մանրամասն օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ
Եթե դուք հետաքրքրված եք միջոցառմանը մասնակցությամբ կամ ունեք հարցեր, խնդրում ենք դիմել ՏՀՏ նորարարությունների ուղղության ղեկավար Աննա Պոբոլին (anna.pobol@gmail.com):
Թիրախային լսարանի համար գրանցումը բաց է այստեղ՝ մինչև մայիսի 17-ը