Վեբինար. COVID-19-ը և կիբերանվտանգության եվրոպական նոր տեսլականի վրա դրա ազդեցությունը

  • Ամսաթիվ: 29/05/20 մինչև 29/05/20
  • Կիսվել:

Մայիսի 29-ին (ուրբաթ), կենտրոնաեվրոպական ժամանակով ժամը 11.30-ին կմեկնարկի Կիբերանվտանգության եվրոպական կազմակերպության (ECSO) կազմակերպած «COVID-19-ը և կիբերանվտանգության եվրոպական նոր տեսլականի վրա դրա ազդեցությունը» թեմայով վեբինարը: Այն անցկացվում է ի թիվս վեբինարների շարքի, որոնք նվիրված են COVID-19 համավարակի հետևանքով կիբերանվտանգության ոլորտում առաջացած ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ եվրոպական համագործակցության լրացուցիչ առավելություններին:

Վեբինարը կանցկացնեն.

  • Խալիլ Ռուհանա, DG CNECT-ի գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրոպական հանձնաժողով.
  • Սամու Կոնտինեն, Նախագահ և Գլխավոր գործադիր տնօրեն, F-Secure.
  • Ֆիլիպ Վանյե, Տնօրենների խորհրդի նախագահ, ECSO, Մեծ տվյալների և անվտանգության հարցերով փոխնախագահ, ATOS.
  • Ժան-Մարի Լետորտ, Կիբերանվտանգության գնահատման և խորհրդատվության բաժնի ղեկավար, Thales:

Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ կազմակերպվող վեբինարների շարքից ECSO-ի կազմակերպած այս վեբինարի համար գրանցումն արդեն բաց է:

Գրանցվել այստեղ

Իմանալ ավելին

Միջոցառումներ

Ցուցադրել բոլորը