2020 թվականի հոկտեմբերին մեկնարկած Ուկրաինայի և Լեհաստանի միջև EU4Digital-ի eDelivery (էլեկտրոնային առաքում) պիլոտային ծրագիրը նույն թվականի նոյեմբերի վերջին հաջողությամբ ավարտվեց: Պիլոտային ծրագրի ավարտը նշանակում է, որ Ուկրաինայից և Լեհաստանից միջսահմանային առևտրային գործընկերները Peppol eDelivery ցանցում բարեհաջող կերպով փոխանակվել են ստանդարտացված ապրանքագրերի տվյալներով:
Թեև պիլոտային գործողությունն ավարտվել է, Ուկրաինան շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել eDelivery-ի վերաօգտագործումը հետագայում խթանելու հարցում: Երկրում eDelivery-ի օգտագործումը հետագայում խթանելու համար Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարությունը, որը տեղում համակարգում էր պիլոտային ծրագիրը, նախաձեռնել է տարբեր տեղեկատվական գործողություններ, որոնց շրջանակներում 2020 թվականի դեկտեմբերին անցկացվել է eDelivery-ին նվիրված վեբինարը:
«EU4Digital» ծրագրի հետ կազմակերպված մեկժամյա վեբինարի ընթացքում EU4Digital-ի ավագ փորձագետները պատմեցին eDelivery լուծման նպատակի և դրա հիմնական օգուտների մասին: Ուկրաինան ներկայացնող մասնակիցները, այդ թվում՝ հասանելիության կետի սեփականատեր «DIIA» պետական ձեռնարկությունը և ներմուծող ու արտահանող «Kernel» և «Premier Food» մասնակից – ընկերություններն էլեկտրոնային տվյալների փոխանակման ծառայություն մատուցող EDIN-ի հետ միասին նույնպես կիսվեցին իրենց դիտարկումներով ու պիլոտային ծրագրին մասնակցելու փորձով:
Վեբինարը կարելի է դիտել այստեղ:
Ուկրաինայի և Լեհաստանի միջև ԵՄ-ԱլԳ ձևաչափով պիլոտային ծրագրից զատ, «EU4Digital» ծրագիրն այժմ նաև ԱլԳ-ԱլԳ ձևաչափով պիլոտային ծրագիր է նախաձեռնել Ուկրաինայի և Հայաստանի միջև, որի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են դեկտեմբեր ամսին: Դրանից հետո «EU4Digital» ծրագիրը կպատրաստի առաջարկություններ` կապված eDelivery լուծման լիարժեք ներդրման, ինչպես նաև արևելյան գործընկեր երկրներում դրա ծավալման համար անհրաժեշտ իրավական, կազմակերպական և տեխնիկական ճշգրտումների հետ: Առաջարկությունների պատրաստ լինելուն պես կանցկացվի եզրափակիչ վեբինար՝ նպատակ ունենալով ներկայացնել առաջարկությունները և դիտարկել լուծման վերաօգտագործման հետագա հնարավորությունը:
Բաժանորդագրվեք ու եղեք տեղեկացված: