

Գլխավոր էջ / Մնալ տեղեկացված / Վերջին նորություններ
Ինչպիսի՞ք կլինեն թվային տեխնոլոգիաների ոլորտում Արևելյան գործընկերության առաջնահերթությունները 2020 թվականից հետո: ԵՄ-ն և ԱլԳ շահագրգիռ կողմերը EU4Digital-ի ղեկավար կոմիտեի վիրտուալ նիստի ընթացքում քննարկել են գործունեության ոլորտները
Ամսաթիվ: 09/10/20
EU4Digital-ի ղեկավար կոմիտեի նիստի երկրորդ օրը` հոկտեմբերի 6-ը, նվիրված էր ապագային, իմա՝ որո՞նք են թվային տեխնոլոգիաների ոլորտում Արևելյան գործընկերության (ԱլԳ) հիմնական առաջնահերթությունները 2020 թվականից հետո: Վիրտուալ ձևաչափով ավելի քան 100 մասնակից, այդ թվում՝ Եվրոպական հանձնաժողովի, ԱլԳ բարձր մակարդակի շահագրգիռ կողմերի և EU4Digital-ի ծրագրային թիմերի ներկայացուցիչների հավաքած նստաշրջանները վերահաստատեցին գալիք տարիներին ԱլԳ տարածքում թվային փոխակերպմանն աջակցելու կարևորությունը:
Թվային տեխնոլոգիաները ժամանակակից բիզնեսի և հասարակության կենսական բաղադրիչն են այնպիսի ժամանակում, երբ թվային տարածքում անընդհատ աճող թվով փոխազդեցություններ են տեղի ունենում: COVID-19 համավարակն ընդգծեց թվային տեխնոլոգիաների ուղղությամբ հետագա ներդրումների անհրաժեշտությունը՝ նպաստելու աճին և նորարարություններին՝ չնայած ֆիզիկական հավաքների սահմանափակումներին:
EU4Digital-ի ղեկավար կոմիտեի վիրտուալ շաբաթը հնարավորություն ընձեռեց քննարկելու տարածաշրջանի ապագա առաջնահերթությունները և այն ոլորտները, որտեղ Եվրոպական միությունը կարող է շարունակել աջակցություն ցուցաբերել թվային փոխակերպմանը և շոշափելի օգուտներ բերել ԱլԳ բիզնեսներին ու քաղաքացիներին:
2020 թվականը նշանավորվում է ԵՄ երկարաժամկետ օրակարգի անցումային փուլով՝ ի աջակցություն Արևելյան գործընկերությունում թվային տեխնոլոգիաներին: Այս տարվա ավարտին կեզրափակվի ներկայիս «20 թիրախային արդյունք 2020 թվականի համար» քաղաքական օրակարգը, իսկ այնուհետև ուշադրության կենտրոնում կլինի 2020 թվականից ժամանակահատվածի համար նախատեսված նպատակների նոր համախումբը: 2020 թվականի մարտին ընդունվեց ԵՄ-ի «Դիմակայունության ամրապնդում. Արևելյան գործընկերություն, որ ապահովում է բոլորին» համատեղ ուղերձը, որը սահմանում է ԱլԳ-ին ուղղված ԵՄ աջակցության հիմնական տարրերը, ներառյալ թվային հատվածի ամրապնդումը՝ որպես ԱլԳ հինգ հիմնական քաղաքական նպատակներից մեկը:
Երկխոսություն՝ նվիրված թվային տեխնոլոգիաների ուղղությամբ Արևելյան գործընկերության ապագա առաջնահերթություններին
Քննարկումը բացեց Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության (DG NEAR) ներկայացուցիչ Մաթյո Բուսկեն՝ ընդգծելով Արևելյան գործընկեր երկրների ներկայացուցիչների առանցքային դերը թվային տեխնոլոգիաների ուղղությամբ ապագա առաջնահերթություններում իրենց ներդրումն ունենալու հարցում, ինչը կարող է ճանապարհ հարթել տարածաշրջանում չափելի գործողությունների ու ազդեցության համար:
Քննարկելով տարածաշրջանում ԵՄ ապագա հնարավոր առաջնահերթությունները` պարոն Բուսկեն որպես արդիական ուղղություններ առաջ քաշեց թվային ենթակառուցվածքների զարգացումը, ներառյալ՝ ԱլԳ տարածքում ռոումինգի գների իջեցումն ու գերարագ ինտերնետի հասանելիությունը, էլեկտրոնային կառավարումը և հանրային ծառայությունների թվայնացումը, ինչպես նաև տարածաշրջանում թվային տնտեսության խթանումը: Արևելյան գործընկեր երկրներում միջսահմանային առևտուրը, թվային հմտությունների կատարելագործումը և կիբեր դիմակայունության բարձրացումը ևս նշվեցին որպես ԵՄ հնարավոր գերակա ոլորտներ:
«ԵՄ-ն ներդրումներ կկատարի գործընկեր երկրների թվային փոխակերպման ուղղությամբ՝ իր օրենսդրությանը և լավագույն գործելակերպերին համապատասխան», – շեշտել է պարոն Բուսկեն:
Եվրոպական հանձնաժողովի Կապի ցանցերի, բովանդակության և տեխնոլոգիաների գլխավոր տնօրինության (DG CONNECT) Քաղաքականության իրազեկման և միջազգային կապերի բաժնի ղեկավար Դեյվիդ Ռինգրոուզը վերահաստատեց ԵՄ-ում թվային փոխակերպումը հնարավոր դարձնելու և ԱլԳ-ին այդ ուղղությամբ աջակցություն ցուցաբերելու հարցում ԵՄ հանձնառությունը: Նա նշել է. «ԵՄ-ի և նրա թվային քաղաքականության համար շատ հետաքրքիր ժամանակաշրջան է սպասվում: Այդ առնչությամբ կարևոր է ապահովել, որպեսզի ԵՄ-ի շրջանակներում մեր կողմից կատարվող ողջ աշխատանքից օգտվեն նաև մեր Արևելյան գործընկերները»:
Պարոն Ռինգրոուզն նկատել է, որ հաջորդ սերնդի տեխնոլոգիաների, ներառյալ գերհամակարգիչների, բլոկչեյնի և արհեստական բանականության զարգացումը կդառնա ԵՄ-ի թվային օրակարգի կարևոր մասը: Նա նաև ավելացրել է, որ շրջակա միջավայրին նպաստելու և կլիմայի գործողությունների նպատակներին հասնելու ուղղությամբ թվային տեխնոլոգիաների օգտագործումը, ինչպես նաև թվային կարողությունների և հմտությունների օգտագործմամբ կրթական համակարգերի բարելավումը եղել են ԵՄ թվայնացման հիմնական ուղղությունները: Բացի այդ, կիբերանվտանգությունը, գերարդյունավետ և անվտանգ ցանցային ենթակառուցվածքները, գաղտնիությունը և տվյալների կառավարման համակարգերը բոլորն էլ կարևոր նշանակություն կունենան ԵՄ-ում թվային փոխակերպման գործընթացի խարսխման համար: Դրանք նաև արդիական են ԱլԳ ապագա առաջնահերթությունների դեպքում:
Արևելյան գործընկեր երկրների ներկայացուցիչները հանդիպման ընթացքում կիսվեցին թվային տեխնոլոգիաների ուղղությամբ ապագա առաջնահերթությունների շուրջ իրենց տեսակետներով: Դրանց թվում էին քաղաքացիների և բիզնեսների համար էլեկտրոնային կառավարման ծառայությունները, լայնաշերտ կապի ենթակառուցվածքների ընդլայնումը՝ ԱլԳ ներսում ռոումինգի մատչելի գներ ապահովելու համար, և թվային տնտեսության զարգացումը: Ավելի մեծ թվով մարդկանց համար թվային տեխնոլոգիաների նկատմամբ հասանելիություն ապահովելու նպատակով թվային հմտությունների զարգացման համար հնարավորությունների ստեղծումը, միջսահմանային էլեկտրոնային կոմերցիայի և էլեկտրոնային առևտրի հնարավորությունների ստեղծումը, ինչպես նաև հեռակա վավերացման նպատակով էլեկտրոնային ստորագրության համակարգերի ապահովումը դիտվեցին որպես թվային արագացման հետագա խթաններ: Մասնակիցները նշեցին նաև կիբերանվտանգության և կիբերդիմակայունության գործելակերպերի, բիզնեսի համար նորարարական էկոհամակարգի զարգացման, ինչպես նաև տվյալների կառավարման համակարգերի կարևորությունը` որպես հետագա թվային ներդաշնակեցման և փոխգործունակության միջոցներ:
Նշված առաջնահերթությունների շուրջ քննարկումը կօգնի սահմանել 2020 թվականից հետո ժամանակահատվածի համար ԵՄ նոր նպատակների շրջանակներում առաջիկա տարիների գործողությունները՝ հիմքեր ստեղծելով Արևելյան գործընկեր երկրներում թվային փոխակերպմանն ուղղված աջակցության համար:
Ղեկավար կոմիտեի նիստի շաբաթվա մնացած հատվածը հատկացված էր EU4Digital-ի թեմատիկ նստաշրջաններին, իմա՝ թվային տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող քաղաքականության հիմնական ուղղությունների քննարկմանը, որոնց ուղղությամբ ԵՄ-ն ցուցաբերում է աջակցություն և շոշափելի օգուտներ է բերում Արևելյան գործընկերության քաղաքացիներին:
Եթե ցանկանում եք ավելին իմանալ EU4Digital-ի և դրա թեմատիկ ոլորտների մասին, այցելեք նախաձեռնության կայքէջ:
- Ադրբեջան
- Բելառուս
- Հայաստան
- Մոլդովայի Հանրապետություն
- Ուկրաինա
- Վրաստան
- Էլեկտրոնային առողջապահություն
- Էլեկտրոնային առևտուր
- Հեռահաղորդակցության
- ՏՀՏ նորարարություն
- հմտություններ
Հավելյալ նորություններ
15/09/2023
EU4Digital-ի զեկույց։ Էլեկտրոնային կոմերցիայի ոլորտի վերջին փոփոխությունները, միտումները եւ համագործակցության հնարավորությունները ԵՄ-ում
«EU4Digital» ծրագիրը հրապարակել է Արեւելյան գործընկերությունում (ԱլԳ) էլեկտրոնային կոմերցիայի զարգացման ելակետ…
Իմանալ ավելին15/09/2023
Միացե՛ք EU4Digital-ի հետ զրույցին. նոր հնարավորություններ Twitter-ում
EU4Digital-ի եւ Արեւելյան գործընկերության թվային գործունեության մասին նորությունների, հայտարարությունների, պատ…
Իմանալ ավելին11/09/2023
Բաց մի՛ թողեք. EU4Digital-ի միջոցառումներ՝ նվիրված Արեւելյան գործընկերության թվային փոխակերպմանը
Կցանկանա՞ք ավելին իմանալ թվային մշակումների, ապագայի առաջնահերթությունների եւ Արեւելյան գործընկերության երկրնե…
Իմանալ ավելին

15/09/2023
EU4Digital-ի զեկույց։ Էլեկտրոնային կոմերցիայի ոլորտի վերջին փոփոխությունները, միտումները եւ համագործակցության հնարավորությունները ԵՄ-ում
«EU4Digital» ծրագիրը հրապարակել է Արեւելյան գործընկերությունում (ԱլԳ) էլեկտրոնային կոմերցիայի զարգացման ելակետ…
Իմանալ ավելին
15/09/2023
Միացե՛ք EU4Digital-ի հետ զրույցին. նոր հնարավորություններ Twitter-ում
EU4Digital-ի եւ Արեւելյան գործընկերության թվային գործունեության մասին նորությունների, հայտարարությունների, պատ…
Իմանալ ավելին
11/09/2023
Բաց մի՛ թողեք. EU4Digital-ի միջոցառումներ՝ նվիրված Արեւելյան գործընկերության թվային փոխակերպմանը
Կցանկանա՞ք ավելին իմանալ թվային մշակումների, ապագայի առաջնահերթությունների եւ Արեւելյան գործընկերության երկրնե…
Իմանալ ավելին