Աշխատաժողովն ընդգծում է էներգետիկ հատվածում կիբերանվտանգության ուղղությամբ տարածաշրջանային համագործակցության բացակայությունը

  • Ամսաթիվ: 19/09/19
  • Կիսվել:

2019 թվականի սեպտեմբերի 17-ին Վիեննայում կայացավ էներգետիկ հատվածում կիբերանվտանգության վերաբերյալ աշխատաժողով, որը կազմակերպվել էր Էներգետիկ համայնքի քարտուղարության կողմից: Աշխատաժողովը, որին մասնակցում էին Էներգետիկ համայնքի նախարարությունների, կարգավորող մարմինների ու հույժ կարևոր նշանակության էներգետիկ և գազային ենթակառուցվածքների օպերատոների ավելի քան 40 ներկայացուցիչներ, նվիրված էր կիբերանվտանգության վերաբերյալ ուսումնասիրության նախնական արդյունքների ներկայացմանը:

Քարտուղարության կողմից պատվիրված ուսումնասիրությունը նվիրված է Պայմանավորվող կողմերի շրջանում էներգետիկ տիրույթում կիբերանվտանգության վիճակի գնահատմանը և համագործակցության բարելավման ու ԵՄ նորմերի հետ համապատասխանեցման ուղղությամբ առաջարկների ներկայացմանը: Նախնական բացահայտումները ցույց են տալիս, որ կիբերանվտանգության վերաբերյալ ներկայիս քաղաքականությունները բավարար ուշադրության չեն արժանացնում էներգետիկ հատվածին, ինչպես նաև միջսահմանային և տարածաշրջանային համագործակցությանը:

Աշխատաժողովի շրջանակներում մանրակրկիտ կերպով ներկայացվեցին նաև ԵՄ-ում կիրառվող կառուցակարգերն ու լավագույն փորձը, կիբերանվտանգության ոլորտում լայնամասշտաբ միջադեպերի բացահայտման չափանիշներն ու կիբերանվտանգության ոլորտում էներգետիկ համայնքի Պայմանավորվող կողմերի ազգային գործողությունների ծրագրերի մշակումները:

Էներգետիկ համայնքը միջազգային կազմակերպություն է, որը միավորում է Եվրոպական միությանն ու նրա հարևաններին՝ ստեղծելու ինտեգրված համաեվրոպական էներգետիկ շուկա: Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը հանդիսանում են Պայմանավորվող կողմեր, իսկ Հայաստանը՝ դիտորդ:

Մամուլի հաղորդագրություն

Նորություններ

Ցուցադրել բոլորը