«Ինժեներական քաղաքը» խթանում է նորարարությունները բարձր տեխնոլոգիաների ոլորտում
Date: 02/04/24
2024 թվականի մարտի 20-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ այցելել է «Ինժեներական քաղաք»: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի ինժեներական ապագայի տեսլականը, այդ համատեքստում հայկական արտադրանքը գլոբալ շուկաներ դուրս տանելու հնարավորությունները:
«Ինժեներական ասոցիացիայի» խորհրդի նախագահ Արամ Սալաթյանի եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել, ծանոթացել ենթակառուցվածքներին, «Ինժեներական քաղաք»-ում արդեն իսկ գործունեություն իրականացնող ընկերություններին, արտադրանքին, նոր ծրագրերին։ Մխիթար Հայրապետյանին մանրամասներ են ներկայացվել իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքի, առաջիկա անելիքների մասին։
Նախապատմություն
Ինժեներական քաղաքը միջավայր է, որը ստեղծվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի ինժեներական ընկերությունների համար՝ նպատակ ունենալով դյուրացնել եւ արագացնել բարդ ինժեներական լուծումների մշակումը: Ինժեներական քաղաքը նախատեսվում է ապահովել առաջատար ինժեներական սարքավորումներով, հետազոտական եւ նախատիպային լաբորատորիաներով, հաստոցաշինության եւ արտադրական մեքենաներով, որոնք բոլորը հասանելի կլինեն ԻՔ ռեզիդենտ ընկերությունների համար։
Ինժեներական քաղաքը պետություն-մասնավոր գործընկերության հենքով ծրագիր է՝ ՀՀ կառավարության եւ մասնավոր ընկերությունների կոնսորցիումի միջեւ: 21 միլիոն ԱՄՆ դոլար բյուջեով ծրագիրը նպատակ ունի խթանել նորարարությունը եւ տնտեսական աճը Հայաստանի ճարտարագիտական ոլորտում: Նշված բյուջեի կեսը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի վարկի միջոցով։
We use cookies on this site to improve your website experience, to enhance site navigation and analyse site usage. By clicking “Accept all cookies” you consent to our use of cookies.
You can find out more about which cookies we are using or adjust your cookie settings in the Cookies policy.
Functionality Cookies
Functionality cookies, which are essential to the functioning of the website. These cookies also which help us measure the website’s performance and improve your experience, as well as remembering any settings you might have selected.
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Advertising/targeting cookies
Advertising/targeting cookies, which we use to track user activity and sessions so that we can deliver a more personalized service, and (in the case of advertising cookies) which are set by the third parties with whom we execute advertising campaigns and allow us to provide advertisements relevant to you. These are optional cookies and users can choose to opt out at any moment.