Հեռահաղորդակցության ոլորտում EU4Digital-ը դյուրացնում է մատչելի գներով անվտանգ եւ արագ կապի հասանելիությունը Արեւելյան գործընկերության երկրների քաղաքացիների ու բիզնեսների համար: Այս նպատակներին հասնելու համար «EU4Digital» ծրագրի «Հեռահաղորդակցության կանոններ» թեմատիկ ուղղությունն աջակցում է հետեւյալ երեք հիմնական նպատակներին.
- Ռոումինգի սակագների նվազեցում – նպաստում է Արեւելյան գործընկերության երկրների միջեւ եւ, հնարավորության դեպքում, ԵՄ-ի հետ ռոումինգի համաձայնագրերի ստորագրմանն ու իրականացմանն ուղղված ջանքերին: Սա կօգնի նվազեցնել Արեւելյան գործընկերության երկրներում եւ, հնարավորության դեպքում, ԵՄ-ում ճանապարհորդելիս քաղաքացիների օգտագործած բջջային ռոումինգ ծառայությունների (տեքստային հաղորդագրություններ, զանգեր եւ ինտերնետ) սակագները։
- 5G կապի զարգացում – նպաստում է անվտանգ 5G կապի զարգացմանը՝ հիմնվելով 5G ցանցերի անվտանգության ԵՄ գործիքակազմի վրա, ինչպես նաեւ 5G մասնավոր ցանցերի զարգացմանը՝ հիմնվելով ԵՄ լավագույն փորձի վրա:
- Մրցունակ լայնաշերտ ինտերնետի հասանելիություն – խթանում եւ մշտադիտարկում է գերարագ լայնաշերտ ինտերնետային ծառայությունների մատչելի հասանելիությունը՝ կիրառելով ԵՄ համակարգված մոտեցումն ու լավագույն փորձը: Բացի այդ, աջակցում է տեղական Ազգային կարգավորող մարմիններին (ԱԿՄ) լայնաշերտ շուկայի վերլուծություն իրականացնելու հարցում՝ ապահովելու, որ շուկաները մատչելի գներով մրցունակ լայնաշերտ ինտերնետային ծառայություններ առաջարկեն բոլոր քաղաքացիներին ու ձեռնարկություններին:

Եվրոպական միության այլ երկրներ մեկնող ԵՄ քաղաքացիները «իրենց զգում են ինչպես տանը», ինչը նշանակում է, որ նրանք ստիպված չեն լինում լրացուցիչ գումար վճարել իրենց բջջային հեռախոսից օգտվելու համար: EU4Digital-ի աջակցությամբ պատրաստված տարածաշրջանային ռոումինգի համաձայնագիրը ԱլԳ քաղաքացիների համար նույնը չի նախատեսում։ Այնուամենայնիվ, այդպիսի համաձայնագիրը ռոումինգի գործող սակագների էական իջեցում կապահովի Արեւելյան գործընկերության հինգ երկրների շրջանում: Սա շարժական կապի ցանցերի հաճախորդներին թույլ կտա օգտվել ռոումինգի ավելի մատչելի ծառայություններից՝ Արեւելյան գործընկերության այլ երկրներում գտնվելիս: Ռոումինգի վերաբերյալ EU4Digital-ի վերջին ուսումնասիրության (2019թ.) արդյունքներով՝ սպասվում է սակագների նվազում՝ միջինում ավելի քան 80%-ի չափով։

Այո, ռոումինգի տարածաշրջանային համաձայնագիրը, որին առաջ է մղում EU4Digital-ը, կգործի միայն Արեւելյան գործընկերության հինգ երկրների միջեւ: Այնուամենայնիվ, Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության երկրների կառավարությունների ներկայացուցիչները պայմանավորվել են ուսումնասիրել միասնական միջազգային ռոումինգ տարածքի հնարավորությունը, ներառյալ Արեւելյան գործընկերության երկրների եւ ԵՄ անդամ երկրների միջեւ ռոումինգի սակագների տնտեսապես կայուն իջեցումը: Օրինակ՝ 2023 թվականի մայիսին Մոլդովայի եւ Եվրամիության հեռահաղորդակցության օպերատորները ստորագրեցին համատեղ հռչակագիր՝ երկու տարածքների միջեւ ճանապարհորդող գործարարների եւ քաղաքացիների համար ռոումինգի վճարները նվազեցնելու վերաբերյալ: Դրանից առաջ՝ 2022 թվականի ապրիլին, եվրոպական եւ ուկրաինական օպերատորները ստորագրեցին մատչելի կամ անվճար ռոումինգ եւ միջազգային զանգեր տրամադրելու մասին համաձայնագիր՝ օգնելու ուկրաինացի փախստականներին կապի մեջ մնալ: Այս համաձայնագիրը եւս մեկ տարով երկարաձգվեց 2023 թվականի հուլիսին։

Սպասվում է, որ ռոումինգի տարածաշրջանային համաձայնագիրը կստորագրվի 2021 թ․ աշնանը և օրինական ուժի մեջ կմտնի 2022 թ․-ից` հաշվի առնելով առնվազն վեց ամիս տևողությամբ անցումային շրջանը: Անցումային այս ժամանակահատվածն անհրաժեշտ է, Ակնկալվում է, որ Արեւելյան գործընկերության տարածաշրջանային ռոումինգի համաձայնագիրը կստորագրվի մինչեւ 2023 թվականի վերջը: Այս դեպքում այն օրինական ուժի մեջ կմտնի 2026 թվականին՝ երկու տարի անցումային շրջանից հետո: Այս անցումային շրջանն անհրաժեշտ է, որպեսզի Արեւելյան գործընկերության երկրները կատարեն ռոումինգի համաձայնագրի պահանջները, եւ որպեսզի բջջային օպերատորները բավարար ժամանակ ունենան ճշգրտումների համար։Արևելյան գործընկերության երկրները կատարեն ռոումինգի համաձայնագրի պահանջները, իսկ բջջային օպերատորները բավարար ժամանակ ունենան ճշգրտումների համար:

Այո՛, 5G ցանցերն անվտանգ են, բայց անհրաժեշտ է ձեռնարկել որոշ գործողություններ՝ ապահովելու անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները: Այս նպատակով «EU4Digital» ծրագրի «Հեռահաղորդակցության կանոններ» թեմատիկ ուղղությունն աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներին անվտանգ 5G կապի զարգացման գործում՝ հիմնվելով որպես «5G ցանցերի անվտանգության ԵՄ գործիքակազմ» հայտնի ԵՄ լավագույն պրակտիկաների վրա: Այս գործիքակազմը երկրներին, ցանցային օպերատորներին եւ այլ շահագրգիռ կողմերին տրամադրում է ուղեցույց 5G ցանցերի անվտանգության ռիսկերի եւ հնարավոր խոցելիության, ինչպես նաեւ ռիսկերին արձագանքման լավագույն պրակտիկաների եւ միջոցառումների վերաբերյալ:
Արևելյան գործընկերության երկրներում ԵՄ-ի ծրագրերին համապատասխան շերտի օգտագործման փոխարկումը կօգնի խուսափել ինչպես Արևելյան գործընկերության երկրներում, այնպես էլ ԵՄ-ում բջջային ցանցերին վնասակար միջամտություններից: Այն կարող է նաև բազմաթիվ օգուտներ բերել ապագայում` կապված 5G-ի ներդրման հետ, այդ թվում` ավելի փոքրաթիվ բազային կայաններ տեղակայելու շնորհիվ ծախսերի նվազեցում, գյուղական բնակավայրերում ծածկույթի բարելավում և, ցանցի տեղակայման հետ կապված ծախսերի նվազեցմամբ պայմանավորված, ավելի ցածր սպառողական գներ:

Ազգային կարգավորող մարմինները (ԱԿՄ) ներպետական օրենսդրությամբ նախատեսված մարմիններ են, որոնց վերապահված է էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում կարգավորող գործառույթների իրականացումը: Այս պետական մարմինները հավասարակշռություն են ապահովում արդյունավետ մրցակցության, ներդրումների եւ սպառողների շահերի խթանման միջեւ՝ հաշվի առնելով էլեկտրոնային հաղորդակցության շուկաների, ծառայությունների եւ ցանցերի զարգացումը: Այսպիսով, կարգավորող մարմինները պետք է լինեն իրավաբանորեն տարբեր եւ գործառնականորեն առանձնացված ցանկացած այլ մարմիններից, որոնք կարող են անհարկի ազդեցություն գործադրել, քանի որ անկախությունը եւ անկողմնակալ որոշումների կայացումը լավ գործող եւ համապարփակ կարգավորող կառուցվածքի հիմնական տարրերն են:

Ինչպես նշված է 2020 թվականից հետո ժամանակահատվածի համար Արեւելյան գործընկերության քաղաքականության երկարաժամկետ նպատակադրումներում, միակցվածությունն Արեւելյան գործընկերության տարածաշրջանում թվային բարելավման քաղաքականության առանցքային ուղղություններից մեկն է։ Արեւելյան գործընկերության երկրների քաղաքացիներն ու բիզնեսներն առանց մատչելի ինտերնետի հասանելիության չեն կարող իրականություն դարձնել իրենց թվային կամ թվային տեխնոլոգիաներից կախված հավակնությունները:
«EU4Digital» ծրագրի II փուլում ԱլԳ տարածաշրջանում ավելի լավ միակցվածության ապահովմանն ուղղված առաջին քայլերից մեկը կենտրոնացած է Արեւելյան գործընկերության երկրներում ֆիքսված եւ շարժական լայնաշերտ ինտերնետային կապի ծառայությունների առկայության իրավիճակի ըմբռնման վրա: Օրինակ, բնակչության ո՞ր մասն ունի գերարագ ինտերնետից օգտվելու հնարավորություն: Բացի այդ, գերարագ եւ անվտանգ կապը խթանելու նպատակով «EU4Digital» ծրագրի «Հեռահաղորդակցության կանոններ» թեմատիկ ուղղությունը պատրաստել է զեկույց, որը վերլուծում է ԵՄ անդամ հինգ երկրների լավագույն փորձը: Արեւելյան գործընկերության երկրները կարող են կիրառել այս փորձը իրենց ազգային կարիքներին համապատասխան լայնաշերտ շուկայի զարգացումները մշտադիտարկելիս եւ լայնաշերտ կապի քաղաքականություն իրականացնելիս:

Ավելի լավ միակցվածության հասնելու համար անհրաժեշտ է ապահովել, որ էլեկտրոնային հաղորդակցության շուկաները մրցունակ ծառայություններ առաջարկեն բոլոր քաղաքացիներին ու ձեռնարկություններին: Այդ նպատակով «EU4Digital» ծրագրի «Հեռահաղորդակցության կանոններ» թեմատիկ ուղղությունը կաջակցի Արեւելյան գործընկերության երկրների ազգային կարգավորող մարմիններին (ԱԿՄ) լայնաշերտ կապի հետ կապված էլեկտրոնային հաղորդակցության շուկաների վերլուծություն իրականացնելու հարցում: Ստացված արդյունքների հիման վրա ԱԿՄ-ները կարող են բացահայտել մրցակցային թերությունները եւ կիրառել համապատասխան կարգավորիչ միջոցներ՝ լուծելու ցանկացած խնդիր, ինչպիսիք են անբավարար մրցակցությունը, մատակարարների կամ ծառայությունների սահմանափակ ընտրությունը, բարձր գները եւ ցանցերի ցածր հասանելիությունը:
