Ի աջակցություն այս նպատակների՝ «EU4Digital. աջակցելով թվային տնտեսությանը և հասարակությանն Արևելյան գործընկերությունում» ծրագիրը՝
- էլեկտրոնային առողջապահության ներդաշնակեցման ուղեցույցներ ու չափանիշներ կմշակի ԱլԳ տարածաշրջանի համար.
- միջսահմանային էլեկտրոնային առողջապահության հարթակ կստեղծի ԱլԳ տարածաշրջանի համար.
- տարածաշրջանը կներգրավի ԵՄ համապատասխան նախագծերում, ծրագրերում ու նախաձեռնություններում:
Ծրագիրն աջակցում է «EU4Digital» նախաձեռնության էլեկտրոնային առողջապահության ցանցի գործողություններին, որի հիմնական նպատակներն են.
- Էլեկտրոնային առոջապահության վերաբերյալ տեղեկատվության և փորձի փոխանակման հարթակի ստեղծում.
- ԱլԳ երկրներում էլեկտրոնային առողջապահության հաստատությունների, համայնքների և մասնագետների կարողությունների զարգացում.
- Էլեկտրոնային առողջապահության քաղաքականությունների ներդաշնակեցմանն ուղղված առաջարկությունների մշակում.
- Միջսահմանային էլեկտրոնային առողջապահության փորձնական ներդրում գործընկեր երկրների շրջանում և ԵՄ անդամ պետությունների հետ:
Սատարելով Էլեկտրոնային առողջապահության համակարգերի զարգացմանը և միջսահմանային ու ԵՄ-ի հետ համագործակցության ապահովման ջանքերին՝ «EU4Digital» նախաձեռնությունը օգուտներ կբերի հիվանդներին, ինչպես նաև առողջապահական համակարգերին ու մասնագետներին: Ի վերջո, էլեկտրոնային առողջապահության ոլորտում կատարվող բարելավումները կնպաստեն քաղաքացիների առողջության լավացմանը, խնամքի ապահովման արդյունավետության բարձրացմանը, ապահովագրողների պատրաստակամության բարձրացմանը և կարգավորումների բարելավմանը: