Մոլդովան միանում է 7.5 միլիարդ եվրո բյուջե ունեցող «Թվային Եվրոպա» ծրագրին
Ամսաթիվ: 24/02/24
2024 թվականի փետրվարի 19-ին Մոլդովայի Հանրապետության տնտեսական զարգացման եւ թվայնացման նախարար Դումիտրու Ալայբան եւ Եվրոպական միության ներքին շուկայի հարցերով հանձնակատար Թիերի Բրետոնը ստորագրել են Մոլդովայի՝ «Թվային Եվրոպա» ծրագրին (Digital Europe) միանալու համաձայնագիրը: «Թվային Եվրոպա» ծրագրին Մոլդովայի միանալու շնորհիվ երկրի բիզնեսները, ՀԿ-ները, ինչպես նաեւ համայնքայինեւ կենտրոնական իշխանությունները կկարողանան դիմել եւ ստանալ ԵՄ ֆինանսավորում՝ թվայնացման նախագծերի համար 2021-2027 թվականների 7.5 միլիարդ եվրո բյուջեից։ Մոլդովան կկարողանա ստանալ ֆինանսական եւ փորձագիտական աջակցություն՝ բարելավելու իր թվային ենթակառուցվածքը եւ խթանելու նորարարությունն ու թվային ներառումը:
Նախարար Ալայբան նշել է.
Մենք ավելի ու ավելի մեծ թափով ենք թվայնացնում գործարար միջավայրը եւ հանրային կառավարումը: Այսպիսով, մենք փոքր ձեռներեցներին եւ միջին ձեռնարկություններին կօգնենք լինել ավելի մրցունակ եւ բարելավել իրենց գործունեությունը առաջադեմ թվային տեխնոլոգիաների օգնությամբ։ Նախքան ԵՄ իրական քաղաքացի դառնալը մենք նախ կարող ենք դառնալ ԵՄ թվային քաղաքացիներ:
Երկրի թվային փոխակերպման ռազմավարությունն ուրվագծված է Թվային փոխակերպման 2023-2030 թվականների ռազմավարությունում, որի նպատակն է ձեւավորել զարգացած ենթակառուցվածքով, թվային կառավարմամբ եւ թվային տեխնոլոգիաներ օգտագործող գործարար համայնքով նորարար եւ ներառական թվային հասարակություն։ «Թվային Եվրոպա» ծրագրի կողմից առաջարկվող աջակցությամբ Մոլդովան կկարողանա արագացնել բիզնես գործառնությունների եւ հանրային կառավարման թվայնացումը, իսկ ծրագիրն, իր հերթին, կաջակցի սկսնակ, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաեւ հանրային հատվածի՝ առաջատար թվային տեխնոլոգիաների կիրառմամբ մրցունակության բարձրացմանը եւ բիզնես մոդելների բարելավմանն ուղղված ջանքերին։
Մոլդովան մտադիր է ակտիվորեն նպաստել թվային ոլորտի զարգացմանը՝ կենտրոնանալով չորս ուղղությունների վրա. սուպերմեքենաների տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, թվային հմտությունների զարգացում, թվային տեխնոլոգիաների եւ փոխգործելիության ներդրում եւ օպտիմալ օգտագործում։
«Թվային Եվրոպա» ծրագրին Մոլդովայի միանալու համաձայնագիրը հետադարձ ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից: «Թվային Եվրոպա» ծրագիրն ուղղված է տնտեսական վերականգնման արագացմանը եւ եվրոպական հասարակության ու տնտեսության թվային փոխակերպմանը՝ հատկապես կենտրոնանալով ՓՄՁ-ների վրա:
Եվրոպական միությունը դարձել է Մոլդովայի հիմնական առեւտրային գործընկերը, որին բաժին է հասնում ընդհանուր առեւտրի 53%-ը եւ արտահանման 65%-ը։ Եվրոպական միությունն իր աջակցությունն է առաջարկում երկրին՝ լինելով վստահելի գործընկեր բարեփոխումների, թվային փոխակերպման եւ կայունության ու բարգավաճման խթանման գործում:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: