ԵՄ-Հայաստան գործընկերության խորհուրդը դրական է գնահատել EU4Digital եւ EaPConnect ծրագրերի ազդեցությունը
Ամսաթիվ: 20/04/24
2024 թվականի փետրվարին Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի հինգերորդ նիստի ժամանակ մասնակից կողմերը գնահատել են իրենց գործընկերության իրականացման ընթացքը՝ դրական գնահատելով «EU4Digital» եւ «Հետազոտական եւ կրթական համայնքների միացում» (EaPConnect) ծրագրերի ազդեցությունը։ Նիստի շրջանակում տրվել է նաեւ ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգի մեկնարկը:
Նիստի ընթացքում ներկայացվել է Հայաստանում «EU4Digital» ծրագրի աշխատանքը՝ ուղղված հեռահաղորդակցության, էլեկտրոնային ստորագրության, էլեկտրոնային կոմերցիայի, էլեկտրոնային հմտությունների եւ նորարարությունների ոլորտներում աջակցությանը: Մասնավորապես հիշատակվել է EU4Digital-ի հովանու ներքո իրականացվող «EaPConnect» ծրագիրը, որը դյուրացնում է ավելի քան 52 հայկական գիտահետազոտական եւ կրթական հաստատությունների կապը ԵՄ-ի իրենց գործընկեր կառույցների հետ։
«EaPConnect» ծրագրի միջոցով Եվրոպական հանձնաժողովի աջակցության շնորհիվ Հայաստանն իր ազգային հետազոտական եւ կրթական ցանցը՝ ASNET-AM-ը, սահուն կերպով ինտեգրում է համաեվրոպական GÉANT ցանցին, որը ներառում է այնպիսի կարեւոր ծառայություններ, ինչպիսին գերարագ կապի հասանելիություն երաշխավորող eduroam-ն է: Այս ինտեգրումը, այդ թվում՝ խոշոր համալսարանների եւ գիտահետազոտական հաստատությունների միակցումը, ոչ միայն նեղացնում է թվային անջրպետը, այլեւ հարստացնում է համաշխարհային համագործակցության հեռանկարները հայկական R&D համայնքի համար:
Հրաչյա Ասցատրյան, Հայաստանի ազգային հետազոտական եւ կրթական ցանցի (ASNET-AM) տնօրեն
Հայաստանը նաեւ կշարունակի օգտվել EU4Digital-ի առաջիկա ծրագրերից, ինչպիսին լայնաշերտ կապի ոլորտում ծրագրերի նախապատրաստման մեխանիզմի ստեղծումն է՝ Համաշխարհային բանկի եւ «EU4Innovation East» ստարտափների աջակցության նախաձեռնության հետ համագործակցությամբ։
ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստը վարում էր ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, իսկ հայկական պատվիրակությունը ղեկավարում էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: