5G մասնավոր ցանցերի զարգացման վերաբերյալ ԵՄ լավագույն փորձի մասին զեկույցը հասանելի է ներբեռնման համար
Ամսաթիվ: 11/04/24
«EU4Digital» ծրագրի փորձագետները «Հեռահաղորդակցության կանոններ» թեմատիկ ոլորտում գործունեության շրջանակներում պատրաստել են 5G մասնավոր ցանցերի զարգացման վերաբերյալ ԵՄ լավագույն փորձի մասին զեկույց։
Զեկույցի հիմնական նպատակն է քննարկել բիզնեսի կողմից 5G մասնավոր ցանցերի զարգացման դեպքերը, ինչպես նաեւ կիսվել հաճախականությունների բաշխման ոլորտում ԵՄ անդամ երկրների կուտակած փորձով:
5G մասնավոր ցանցերի աճն ամբողջ աշխարհում միլիոնավոր սարքերի միջեւ կապ ապահովելու եւ տարբեր ոլորտներում առաջադեմ նախագծեր իրականացնելու հնարավորություն է տալիս՝ սկսած առողջապահության ոլորտում իրական ժամանակում ախտորոշիչ տվյալների ստացումից մինչեւ էներգիայի, տրանսպորտի, ջրային ռեսուրսների եւ թափոնների խելացի կառավարում:
Զեկույցն, ի թիվս այլի, քննարկում է 5G մասնավոր ցանցի առավելությունների օրինակներ ավտոմոբիլաշինության եւ արդյունաբերության ոլորտներից: Ավտոմոբիլային ընկերությունները նպատակ ունեն օգտագործել 5G-ի բարձր արագությունն ու ցածր ուշացումը՝ արտադրության արդյունավետությունը բարելավելու եւ պարապուրդի ժամանակը կրճատելու նպատակով՝ իրական ժամանակում մոնիտորինգի միջոցով, մինչդեռ արդյունաբերական արտադրանք արտադրող ընկերությունները միացնում են տեղական արդյունաբերական հավելվածները եւ օգտագործում են բանացանցի եւ արհեստական բանականության հնարավորությունները՝ ավելի արագ եւ հուսալի ցանցեր ապահովելու, արտադրանքի որակի բարձրացման եւ ավելի անվտանգ աշխատատեղեր ստեղծելու համար: Հիմնվելով զեկույցի արդյունքների եւ Արեւելյան գործընկերության երկրների կողմից ներկայացված տվյալների վրա՝ EU4Digital-ն այդ երկրների համար կսահմանի 5G մասնավոր ցանցերի զարգացման նպատակով իրականացման ենթակա առաջնահերթություններ ու նախաձեռնություններ։
Հեռահաղորդակցության կանոնների ոլորտում EU4Digital-ի գործունեության մասին ավելին իմանալու համար այցելեք մեր վեբկայքի «Փաստաթերթեր» բաժինը, ինչպես նաեւ դիտեք մեր «Գրադարան» բաժնում հասանել «Հեռահաղորդակցությանկանոններ» կարճ տեսահոլովակը։
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: