Մեկնարկում է «EU4Digital» ակադեմիայի առաջին թվային դասընթացը
Ամսաթիվ: 09/04/24
«EU4Digital» ծրագիրը հրավիրում է Ուկրաինայի քաղաքացիներին ու փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՓՄՁ)՝ գրանցվելու նորաստեղծ «EU4Digital» ակադեմիայի շրջանակում հասանելի առաջին թվային դասընթացին: «Էլեկտրոնային կոմերցիան ԵՄ առեւտրային հարթակներում» թեմայով առցանց դասընթացը հարմար եւ օգտակար է այն սովորողների համար, ովքեր չունեն էլեկտրոնային կոմերցիայի մասին նախնական գիտելիքներ, բայց ցանկանում են գնալ այդ ճանապարհով, կամ ովքեր իրենց երկրում արդեն իսկ զբաղվում են ապրանքների առցանց վաճառքով, բայց ցանկանում են դա անել նաեւ Եվրոպական միության (ԵՄ) երկրներում։
«Էլեկտրոնային կոմերցիան ԵՄ առեւտրային հարթակներում» դասընթացի նյութերը բացատրում են, թե որոնք են ԵՄ էլեկտրոնային կոմերցիայի հիմնական հարթակները, ինչպես ընտրել ամենահարմար հարթակը, ինչպես գրանցվել եւ սկսել վաճառքը եւ ինչպես գլուխ հանել ԵՄ-ի կանոնակարգերից, օրինակ՝ ԱԱՀ եւ մաքսային ոլորտներում: Դասընթացներից ուրաքանչյուրը հարմարեցվելու է կոնկրետ երկրների կարիքներին եւ պատրաստվելու ու մատուցվելու է համապատասխան ազգային լեզվով: Առաջարկվող առաջին դասընթացը նախատեսված է հատուկ Ուկրաինայի համար ու հասանելի է անգլերեն եւ ուկրաիներեն լեզուներով:
«Էլեկտրոնային կոմերցիան ԵՄ առեւտրային հարթակներում» դասընթացի՝ Հայաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի եւ Վրաստանի համար հարմարեցված տարբերակները «EU4Digital» ակադեմիայի կողմից կգործարկվեն ավելի ուշ՝ 2024 թվականի ընթացքում։
Դասընթացին գրանցումը եւ առավելությունները
Ուկրաինայի քաղաքացիների եւ ձեռնարկությունների համար նախատեսված դասընթացին գրանցվելու համար պարզապես այցելեք «էլեկտրոնային կոմերցիան ԵՄ առեւտրային հարթակներում» էջը։ Դասընթացի նկարագրության անմիջապես վերեւում կտեսնեք երկու կանաչ կոճակ, որոնց միջոցով կարող եք գրանցվել անգլերեն կամ ուկրաիներեն: Սեղմելով՝ դուք կտեղափոխվեք atingi հարթակում «EU4Digital» դասընթացի էջ, որտեղ ներկայացված է դասընթացի առավել մանրամասն նկարագրությունը: Այդ էջի ներքեւում օգտագործեք կարմիր «Գրանցվելու համար սեղմեք այստեղ» (Click here to enrol) կոճակը՝ atingi հաշիվ ստեղծելու համար: Այնուհետեւ դուք կվերադառնաք դասընթացի էջ՝ ձեր ուսումնական ուղին սկսելու համար:
«EU4Digital» ակադեմիայի բոլոր դասընթացների մասնակիցները կստանան ԵՄ պահանջներին համապատասխան միկրոհավաստագիր – պիտակ (badge): Յուրաքանչյուր պիտակ հետագայում կարող է ցուցադրվել սոցիալական ցանցերում կամ ինքնակենսագրականում՝ որպես ձեռք բերված նոր հմտությունների եւ գիտելիքների ստուգելի ապացույց:
Լրացուցիչ տեղեկատվություն
EU4Digital-ը գործարկել է իր թվային ուսուցման ծրագիրը՝ «EU4Digital» ակադեմիան (նախկինում ներկայացվել էր որպես «EU4Digital-ի կրթական տեխնոլոգիաների կենտրոն» նախաձեռնություն)՝ անվճար եւ մատչելի թվային հմտությունների ուսուցման հնարավորություն ստեղծելու Արեւելյան գործընկերության տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի համար:
«EU4Digital» ակադեմիան իրականացվում է թվային հմտությունների ոլորտում EU4Digital-ի գործունեության շրջանակներում: Ավելին իմանալու համար այցելեք մեր վեբկայքի «Փաստաթերթեր» բաժինը, ինչպես նաեւ դիտեք մեր «Գրադարան» բաժնում հասանելի «Թվային հմտություններ» կարճ տեսահոլովակը։
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: