Նորաստեղծ «EU4Digital» ակադեմիան առաջարկում է Արեւելյան գործընկերության քաղաքացիների եւ ձեռնարկությունների ուսուցում
Ամսաթիվ: 09/04/24
«EU4Digital» ծրագիրը գործարկել է իր «EU4Digital» ակադեմիան՝ թվային ուսուցման ծրագիր, որն անվճար եւ մատչելի թվային հմտությունների ուսուցում է առաջարկում Արեւելյան գործընկերության երկրներին: «EU4Digital» ակադեմիան տրամադրում է վեբ դասընթացներ՝ հարմարեցված Արեւելյան գործընկերության տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) եւ քաղաքացիների կարիքներին:
EY-ի բիզնեսի եւ տեխնոլոգիաների հարցերով խորհրդատու Մայքլ Էրիքսոնը, ով ղեկավարում է «EU4Digital» ակադեմիայի մշակման եւ գործարկման աշխատանքները, ասում է, որ թվային հմտություններն այլեւս մասնագիտացված կամ բացառիկ հմտություններ չեն. այսօրվա աշխարհում դրանք արագորեն դառնում են անհրաժեշտություն:
Նախորդ 10 տարիների թվային հեղափոխությունը անհրաժեշտություն դարձրեց մի շարք տեխնոլոգիաների եւ սարքերի տիրապետելու կարողությունը։ Նման հմտություններից է կախված ժամանակակից կյանքին եւ թվային տնտեսությանը լիարժեք մասնակցությունը։
Մայքլ Էրիքսոն, Բիզնեսի եւ տեխնոլոգիաների հարցերով խորհրդատու, EY
Էրիքսոնը բացատրում է, որ ինչպես բիզնեսի, այնպես էլ անհատների համար գոյություն ունեն ուսումնասիրության ենթակա բազմաթիվ նոր հարակից ոլորտներ, հնարավորություններ եւ շուկաներ: ««EU4Digital» ակադեմիայի ծնունդը հենց նման պատճառներով է պայմանավորված»:
Թվային հմտությունների բարելավմանն ուղղված ուսումնական ծրագրերը պետք է հասանելի լինեն բոլոր նրանց համար, ովքեր ունեն դրանց կարիքը:
Մայքլ Էրիքսոն, Բիզնեսի եւ տեխնոլոգիաների հարցերով խորհրդատու, EY
Նախկինում որպես «EU4Digital-ի կրթական տեխնոլոգիաների կենտրոն» նախաձեռնություն ներկայացված ««EU4Digital» ակադեմիա» առցանց ուսուցման հարթակի միջոցով Արեւելյան գործընկերության երկրների ՓՄՁ-ները եւ քաղաքացիները կկարողանան բարելավել իրենց թվային հմտությունները: Նրանք կարող են մասնակցել դասընթացների, որոնք տրամադրում են Եվրամիությանը հատուկ ուսումնական բովանդակություն՝ հարմարեցված իրենց երկրի ազգային համատեքստին եւ լեզվին: Նրանք նաեւ կկարողանան ստանալ ԵՄ պահանջներին համապատասխան միկրոհավատարմագիր – պիտակ: Յուրաքանչյուր պիտակ հետագայում կարող է ցուցադրվել սոցիալական ցանցերում կամ ինքնակենսագրականում՝ որպես ձեռք բերված նոր հմտությունների եւ գիտելիքների ստուգելի ապացույց:
Հարթակի տեղակայման միջավայրը եւ զարգացումը
Միջնաժամկետ հեռանկարում «EU4Digital» ակադեմիան տեխնիկական առումով կտեղակայվի atingi հարթակում: Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող atingi հարթակի արժեքները մեծավ մասամբ համընկնում են «EU4Digital» ակադեմիայի արժեքների հետ, քանի որ այն կենտրոնանում է տեղական համապատասխան ուսուցման հնարավորությունների տրամադրման վրա, որոնք լուծում են զարգացող շուկաներում զբաղվածության եւ կրթական հմտությունների կարեւոր բացերը: «EU4Digital» ակադեմիան կկարողանա բազմիցս զարգացնել ծրագրի հայեցակարգը, ուսուցման բովանդակությունը եւ յուրացնել էլեկտրոնային ուսուցման / կրթական տեխնոլոգիաների հարթակի զարգացման լավագույն փորձը: Երկարաժամկետ հեռանկարում նպատակն է, որ «EU4Digital» ակադեմիան անցում կատարի ավելի մշտական եւ անկախ լուծման:
Առաջին դասընթացն արդեն մեկնարկում է
EU4Digital-ի նորաստեղծ հարթակում մեկնարկելիք առաջին դասընթացը՝ «էլեկտրոնային կոմերցիան ԵՄ առեւտրային հարթակներում» թեմայով, նախատեսված է ուկրաինացի մասնակիցների համար: «EU4Digital» ակադեմիայում այն հասանելի է ուկրաիներեն եւ անգլերեն լեզուներով, այդ թվում նաեւ բջջային ձեւաչափով:
«Էլեկտրոնային կոմերցիան ԵՄ առեւտրային հարթակներում» դասընթացի՝ Հայաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի եւ Վրաստանի համար հարմարեցված տարբերակները «EU4Digital» ակադեմիայի կողմից կգործարկվեն ավելի ուշ՝ 2024 թվականի ընթացքում։ Այդ դասընթացները հարմարեցված կլինեն յուրաքանչյուր երկրի առանձնահատկություններին եւ կմատուցվեն ինչպես անգլերեն, այնպես էլ համապատասխան ազգային լեզուներով։
«EU4Digital» ակադեմիան իրականացվում է թվային հմտությունների ոլորտում EU4Digital-ի գործունեության շրջանակներում: Ավելին իմանալու համար այցելեք մեր վեբկայքի «Փաստաթերթեր» բաժինը, ինչպես նաեւ դիտեք մեր «Գրադարան» բաժնում հասանելի «Թվային հմտություններ» կարճ տեսահոլովակը։
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: