Երեւանում անցկացվել է «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողով, որտեղ քննարկվել են ԱԲ տեխնոլոգիաների նկատմամբ մոտեցումները
Ամսաթիվ: 22/02/24
Փետրվարի 2-ին Երեւանում անցկացվել է «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովը, որի նպատակն էր միավորել գործարար համայնքի ներկայացուցիչներին, նորարար մտածողներին եւ արհեստական բանականության (ԱԲ) ոլորտի փորձագետներին՝ արհեստական բանականության գերժամանակակից ռազմավարություններն ուսումնասիրելու նպատակով:ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ողջույնի խոսքում անդրադարձել է վերջին տարիներին թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում ԱԲ շուրջ շարունակվող բանավեճին եւ այն վախերին, որ ԱԲ գործիքները ժամանակի ընթացքում կարող են մրցակից դառնալ մարդկությանը եւ փոխարինել նրանց: Նախարարն առաջարկել է ավարտել այդ բանավեճը եւ մտածել ԱԲ գործիքներն արդյունավետ օգտագործելու եւ տնտեսության տարբեր ճյուղերում ներդնելու մասին:
Նախարար Հայրապետյանն ընդգծել է այսօրինակ համաժողովների կարեւորությունը՝ արհեստական բանականության գործիքների ներդրման ամենաարդյունավետ ճանապարհները հասկանալու տեսանկյունից։ Նա մասնակիցներին կոչ է արել նայել առաջ եւ հաշվի առնել նորագույն տեխնոլոգիաների առաջարկած հնարավորությունները։ Հայրապետյանը նշել է, որ հարկ է խուսափել սպասողական մոտեցումից՝ զգուշացնելով, որ դա կարող է երկրի տեխնոլոգիական հետընթացի պատճառ դառնալ։ Նա վստահություն է հայտնել, որ ԱԲ շուրջ վախերի հաղթահարումը Հայաստանը մրցունակ կդարձնի ամբողջ աշխարհում։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ հայտարարել է. «Այս համաժողովը կարեւոր է մեզ համար, քանի որ այն համընկնում է մեր տնտեսական քաղաքականության հիմնական նպատակի հետ, այն է՝ աշխատանքի արդյունավետության բարձրացումը»։
Ելույթներով հանդես են եկել նաեւ ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը եւ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Համաժողովի բանախոսներն էին Մոքսի ռոբոտը ստեղծած «Embodied» ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Պաոլո Պիրջանյանը, «McKinsey & Company» խորհրդատվական ընկերության գործընկեր Լեոնիդ Կիրակոսյանը եւ «ABBY» ընկերության հիմնադիր Դավիթ Յանը: Ելույթներից հետո տեղի է ունեցել պանելային քննարկում՝ «Արհեստական բանականության օգտագործումը ավանդական բիզնեսում» թեմայով:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: