Մեկնարկել է INATBA-ի «Բլեկչեյնի հորիզոններ» ակադեմիական ու հետազոտությունների եւ զարգացման ֆորումի համար գրանցումը
Ամսաթիվ:
22/05/24
Վստահելի բլոկչեյն հավելվածների միջազգային ասոցիացիան (INATBA) մեկնարկել է «Բլոկչեյնի հորիզոններ» (Blockchain Horizons) խորագրով իր առաջին ակադեմիական ու հետազոտությունների եւ զարգացման (R&D) ֆորումի համար գրանցումը։ Միջոցառումը նախատեսվում է անցկացնել 2024 թվականի մայիսի 22-ին Գերմանիայի Դարմշտադտ քաղաքում։ Համապատասխան փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը ս.թ. փետրվարի 28-ն է:
Ֆորումը կուսումնասիրի բլոկչեյն տեխնոլոգիաների ապագա ազդեցությունը եւ դրանց ներուժը տարբեր ոլորտներում, ներառյալ տեղեկատվական տեխնոլոգիաները, առողջապահությունը, տրանսպորտը, ֆինանսները, կրթությունը, հանրային կառավարումը եւ ժողովրդավարությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով հետազոտական եւ ակադեմիական գործունեության վրա:
Միջոցառման նպատակն է համախմբել համաշխարհային փորձագետներին՝ ներկայացնելու եւ քննարկելու DLT (բաշխված մատյանային տեխնոլոգիաների) ոլորտում վերջին հետազոտությունները եւ առաջ քաշելու գործուն ռազմավարություն եւ առաջարկություններ՝ տարբեր ոլորտներում DLT-ի կայուն գլոբալ ներդրումն ու իրական ազդեցությունը խթանելու համար: Միեւնույն ժամանակ, նպատակն է խրախուսել հետազոտողների եւ բիզնեսի միջեւ համագործակցությունը՝ իրական աշխարհում վերջին հետազոտությունների կիրառելիությունը գիտակցելու համար:
Լրացուցիչ տեղեկատվություն
Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության երկրների հետազոտողները, գիտնականներն ու փորձագետները հրավիրվում են իրենց ներդրումն ունենալու ֆորումի կայացման գործում՝ մինչեւ 2024թ.-ի փետրվարի 28-ը ներկայացնելով համապատասխան թեմաներով սեղմագրեր կամ հոդվածներ։
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: