Նոր զեկույց. EU4Digital-ի առաջարկություններն Արեւելյան գործընկերության երկրներում DESI ցուցանիշների ներդրման վերաբերյալ
Ամսաթիվ: 20/02/24
«EU4Digital» ծրագիրը հրապարակել է «Առաջարկություններ Արեւելյան գործընկերության երկրներում DESI ցուցիչների ներդրման վերաբերյալ» նոր զեկույցը՝ աջակցելու Թվային տնտեսության եւ հասարակության համաթվի (DESI) տվյալների հավաքագրման մեթոդաբանությունների կիրառմանը: Զեկույցը նախատեսված է տվյալներ հավաքագրող հաստատությունների ներկայացուցիչների համար։ Դրա հիմնական նպատակներն են Արեւելյան գործընկերության երկրներում տվյալների հավաքագրման ընթացիկ եւ նախատեսվող գործելակերպերի բացերի վերլուծությունն ու տարածաշրջանային եւ ազգային մակարդակներում ԵՄ մեթոդաբանություններին համապատասխան DESI ցուցանիշների ամբողջական հավաքագրման ուղղությամբ քայլերի իրականացման գործառնական առաջարկների մշակումը։
DESI-ն օգտագործվում է Եվրոպայի թվային կատարողականի ցուցանիշներն ընդհանրացնելու եւ ԵՄ երկրների առաջընթացին հետեւելու համար: Նոր առաջարկությունները հիմնված են Արեւելյան գործընկերության երկրներում DESI ցուցանիշների հետ կապված տվյալների հավաքագրման առկա վիճակի վրա: Մեթոդաբանական առաջարկությունների անկյունաքարն Արեւելյան գործընկերության երկրներում շահագրգիռ կողմերի արտահայտած հատուկ կարիքներն ու առաջնահերթություններն են։
Վերլուծությունը կենտրոնանում է երեք հիմնական ասպեկտների վրա.
Արեւելյան գործընկերության երկրներում ներկայումս հավաքագրված DESI ցուցանիշների միջերկրային վերլուծություն.
Արեւելյան գործընկերության երկրներից յուրաքանչյուրի ներկայիս վիճակ.
DESI ցուցանիշների մոնիտորինգի համար չափումների հետագա իրականացման համար երկրներին հատուկ առաջարկություններ:
Փաստաթուղթը պատրաստվել է «EU4Digital» ծրագրի DESI արագացուցիչի գործունեության շրջանակներում: Գործունեության ընդհանուր նպատակն է դյուրացնել եւ աջակցել DESI-ի իրականացմանը Արեւելյան գործընկերության երկրներում, օրինակ՝ այդ երկրներում DESI ցուցանիշների հավաքագրման եւ չափման հետ կապված ընթացիկ փորձի վերաբերյալ տվյալների հավաքագրման եւ վերլուծության միջոցով։
Լրացուցիչ տեղեկատվություն
DESI արագացուցիչը «EU4Digital» ծրագրի «Թվային հմտություններ» թեմատիկ ուղղությամբ գործունեության մաս է կազմում: Ավելին իմանալու համար այցելեք մեր վեբկայքի նորաստեղծ «Փաստաթերթեր» բաժին եւ դիտեք մեր «Գրադարան» բաժնում վերջերս հրապարակված «Թվային հմտություններ» կարճ տեսանյութը:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: