Գլխավոր էջ / Մնալ տեղեկացված / գրադարան
EU4Digital-ի առաջարկություններն Արեւելյան գործընկերության երկրներում DESI ցուցիչների ներդրման վերաբերյալ
Ամսաթիվ: 2024թ. փետրվար
«EU4Digital-ի առաջարկություններն Արեւելյան գործընկերության երկրներում DESI ցուցիչների ներդրման վերաբերյալ» զեկույցն Արեւելյան գործընկերության երկրների համար ծառայում է որպես «EU4Digital» ծրագրի DESI արագացուցիչի շրջանակներում մշակված Թվային տնտեսության եւ հասարակության համաթվի (DESI) օգտագործման ռազմավարական ծրագիր։
Զեկույցի հիմնական նպատակներն են Արեւելյան գործընկերության երկրներում տվյալների հավաքագրման ընթացիկ եւ նախատեսվող գործելակերպերի բացերի վերլուծությունն ու տարածաշրջանային եւ ազգային մակարդակներում ԵՄ մեթոդաբանություններին համապատասխան DESI ցուցանիշների ամբողջական հավաքագրման ուղղությամբ քայլերի իրականացման գործառնական առաջարկների մշակումը։
Տվյալների հավաքագրմամբ զբաղվող հաստատությունների ներկայացուցիչների համար նախատեսված այս զեկույցը ներկայացնում է Արեւելյան գործընկերության երկրներում DESI-ի զարգացման ընդհանուր վիճակը:
DESI արագացուցիչը «EU4Digital» ծրագրի «Թվային հմտություններ» թեմատիկ ուղղությամբ գործունեության մաս է կազմում: Ավելին իմանալու համար այցելեք մեր վեբկայքի նորաստեղծ «Փաստաթերթեր» բաժին եւ դիտեք մեր «Գրադարան» բաժնում վերջերս հրապարակված «Թվային հմտություններ» կարճ տեսանյութը:
- Ադրբեջան
- Հայաստան
- Մոլդովայի Հանրապետություն
- Ուկրաինա
- Վրաստան
- Թվային հմտություններ