«EU4Digital» ծրագրի DESI արագացուցիչի միջոցառումը նշանավորվեց շրջադարձային պահով
Ամսաթիվ: 30/11/23
EU4Digital ծրագիրը հասել է կարեւոր հանգրվանի Արեւելյան գործընկերության երկրների՝ ԵՄ լավագույն փորձին համապատասխան տվյալներ հավաքելու եւ իրենց ազգային ռազմավարություններում թվային արտադրողականության հետ կապված ավելի ճշգրիտ տվյալներ ինտեգրելու կարողության արագացմանն ուղղված իր ջանքերում։ 2023 թվականի նոյեմբերի 24-ին կայացած տարածաշրջանային միջոցառումը հնարավորություն ընձեռեց ամփոփել «EU4Digital» ծրագրի DESI արագացուցիչի առաջին փուլը եւ սկսել նախապատրաստվել երկրորդին:
DESI-ն (Թվային տնտեսության եւ հասարակության համաթիվ) օգտագործվում է Եվրոպական միությունում մարդկային կապիտալի, թվային տեխնոլոգիաների ինտեգրման, թվային հանրային ծառայությունների եւ կապի հասանելիության զարգացմանը հետեւելիս: «EU4Digital» ծրագրի՝ 2023 թվականի մայիսին գործարկված DESI արագացուցիչն ուղղված է Արեւելյան գործընկերության այս չորս չափումներից երեքին՝ բացառելով կապի հասանելիությունը: Այս ոլորտները տնտեսության եւ հասարակության թվային առաջընթացի օգտակար ցուցիչներ են, ինչը DESI-ին դարձնում է խիստ արդիական եւ կարեւոր թվային փոխակերպման համատեքստում: Ակնկալվում է, որ DESI արագացուցիչի օգնությամբ Արեւելյան գործընկերության երկրները կստեղծեն DESI ցուցանիշների ամբողջական փաթեթ եւ կկատարեն համապատասխան մեթոդաբանական փոփոխություններ:
DESI արագացուցիչին նվիրված միջոցառման առաջին մասը ներառում էր համառոտ ակնարկ DESI-ի ներկայիս վիճակի, «Թվային տասնամյակ»-ի համատեքստում DESI-ի դերի եւ համաթիվը չափելու համար տվյալների հավաքագրման աղբյուրների վերաբերյալ: «EU4Digital» ծրագրի փորձագետները կիսվեցին DESI-ի հաշվարկման մեթոդաբանության փոփոխությունների եւ ԵՄ նոր պրակտիկաների վերաբերյալ իրենց տեսակետներով: Դրան հաջորդեցին Արեւելյան գործընկերության երկրներում DESI-ի ներդրման բացերի վերլուծության արդյունքները. «EU4Digital» ծրագրի անձնակազմը ներկայացրեց Արեւելյան գործընկերության երկրներում DESI-ի չափման պրակտիկաների վերլուծությունը, իսկ այնուհետեւ մասնակիցները քննարկեցին բացերի վերլուծությունը՝ համաժամանակյա թարգմանության աջակցությամբ։
Միջոցառմանը մասնակցել են Արեւելյան գործընկերության երկրների տվյալների հավաքագրման հաստատությունների ավելի քան 40 ներկայացուցիչներ, ովքեր ներկայացրել են առաջին փուլի արդյունքներն ու այդ ուղղությամբ իրենց ներդրումը։ Միջոցառումը նաեւ ամփոփեց տվյալների հավաքագրման արդյունքների ստուգումը, որն ուղղված էր Արեւելյան գործընկերության երկրներում DESI-ի հավաքագրման փորձին:
EU4Digital-ի զեկույցի սպասվող հրապարակման հետ մեկտեղ այս տարածաշրջանային միջոցառմամբ ավարտվեց DESI արագացուցիչի առաջին փուլը։
DESI արագացուցիչի երկրորդ փուլը կկենտրոնանա կարողությունների զարգացման վրա: Տվյալների հավաքագրման հաստատությունների համար կտրամադրվի մեթոդական աջակցություն եւ կանցկացվեն ուսուցողական դասընթացներ, ինչպես նաեւ կներկայացվի միջազգային լավագույն փորձը:
Լրացուցիչ տեղեկատվություն
DESI արագացուցիչն իրականացվում է «EU4Digital» ծրագրի «Թվային հմտություններ» թեմատիկ ուղղության շրջանակներում: Ավելին իմանալու համար այցելեք մեր «Փաստաթերթեր» բաժինը, ինչպես նաեւ դիտեք մեր «Գրադարան» բաժնում վերջերս հրապարակված «Թվային հմտություններ» կարճ տեսանյութը: Նշված երկուսն էլ EU4Digital-ի վեբկայքի «Եղեք տեղեկացված» բաժնի մաս են կազմում։
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: