«Գլոբալ դարպասներ» համաժողով․ Եվրոպական միությունը հայտարարում է Հայաստանի կրթական ենթակառուցվածքներին աջակցելու նպատակով ավելի քան 10 միլիոն եվրո հատկացման մասին
Ամսաթիվ: 30/11/23
2023 թվականի հոկտեմբերի 25-26-ին կայացած «Գլոբալ դարպասներ» (Global Gateway) համաժողովի շրջանակներում Հարեւանության եւ ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյը եւ Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ)նախագահ Վերներ Հոյերը ստորագրել են Հայաստանում կրթական ենթակառուցվածքների բարելավման ֆինանսական փաթեթի մի մասը։ Ֆինանսական փաթեթը ներառում է Եվրոպական հանձնաժողովի կողմից ԵՆԲ Գլոբալի միջոցով տրամադրվող 10 միլիոն եվրո ներդրումային դրամաշնորհ։
Ֆինանսավորվող ծրագիրը ներառում է Հայաստանի Սյունիքի մարզում՝ Կապան եւ Գորիս համայնքներում, արտադպրոցական կրթության եւ ուսուցիչների վերապատրաստման երկու կենտրոնների կառուցումը։ Կենտրոնների միջոցով 6-ից 18 տարեկան երեխաների համար կապահովվեն հետդպրոցական կրթության հնարավորություններ, ինչպես նաեւ հասանելիություն երիտասարդական ծառայություններին: Հատուկ տրանսպորտային ցանցի միջոցով հնարավոր կլինի կազմակերպել մինչեւ 6000 աշակերտի տեղափոխումներ՝ մասնակցելու մեխանիկա, ծրագրավորում, ձեռներեցություն, լեզուներ, արվեստ, երաժշտություն եւ աթլետիկա առարկաների գծով դասընթացների:
«Գլոբալ դարպասներ» համաժողովն առաջին անգամ է անցկացվում՝ միավորելով Եվրոպական միության եւ ամբողջ աշխարհի կառավարությունների ներկայացուցիչներին, ինչպես նաեւ մասնավոր հատվածը, քաղաքացիական հասարակությունը, ֆինանսական հաստատությունները եւ միջազգային կազմակերպությունները ներկայացնող հիմնական շահագրգիռ կողմերին։ Համաժողովի միջոցով նրանք խրախուսում են գլոբալ ներդրումներ փոխակերպվող՝ կոշտ եւ փափուկ ենթակառուցվածքներում՝ կայուն զարգացման նպատակներին հասնելու համար:
Եվրոպական միության «Գլոբալ դարպասներ» ռազմավարությունը մարմնավորում է «Թիմ Եվրոպա» մոտեցումը, որը միավորում է Եվրոպական միությանը, ԵՄ անդամ պետություններին եւ զարգացման հարցերով եվրոպական ֆինանսական հաստատություններին: Ռազմավարությունն ուղղված է նվազեցնելու համաշխարհային ներդրումային բացը` խթանելով խելացի, մաքուր եւ անվտանգ կապերը թվային, էներգետիկ եւ տրանսպորտի ոլորտներում եւ հզորացնելով առողջապահական, կրթական եւ հետազոտական համակարգերը: Այն նպատակ ունի 2021-2027 թվականներին մոբիլիզացնել մինչեւ 300 միլիարդ եվրո պետական եւ մասնավոր ներդրումներ՝ ստեղծելով էական կապեր, այլ ոչ թե կախվածություններ, եւ փակելով ներդրումների բնագավառում առկա ամաշխարհային ճեղքվածքը:
Լրացուցիչ տեղեկատվություն
Ծրագիրն աջակցում է «Ներդրումներ կրթության մեջ, հատկապես Սյունիքի մարզում» նախաձեռնությանը՝ Եվրոպական միության Արեւելյան գործընկերության համար տնտեսական եւ ներդրումային պլանի շրջանակում։
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: