Էլեկտրոնային առողջապահության ցանցն անդրադարձել է անդրսահմանային ծառայությունների ուղղությամբ ռազմավարական քայլերին
Ամսաթիվ: 27/12/23
Ինչպե՞ս կարող են բժիշկների համար հասու լինել մի երկրից մյուսը տեղափոխված բուժառուների պատվաստումների պատմությունը, ինչպես նաեւ ալերգիկ վիճակի եւ պաշտոնական բժշկական քարտերի վերաբերյալ տեղեկատվությունը: Արեւելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանում թվային առողջապահական համակարգերի առկայությունը, որոնք թույլ են տալիս իրականացնել տեղեկատվության անդրսահմանային փոխանակում եւ ապահովում են ծառայությունների հասանելիություն, կարեւոր է, քան երբեւէ: «EU4Digital» ծրագրի «Էլեկտրոնային առողջապահություն» թեմատիկ ուղղությունն Արեւելյան գործընկերության երկրների հետ աշխատանք է տանում էլեկտրոնային առողջապահության ռազմավարությունների ստեղծման ուղղությամբ՝ որպես իրենց բնակիչների առողջապահական խնամքի բարելավմանն ուղղված կենսական քայլ։ Նոյեմբերի 16-ին եւ 24-ին Էլեկտրոնային առողջապահության ցանցի կողմից անցկացված երկու առցանց սեմինարներն ընդգրկել են տարբեր թեմաներ՝ ներառյալ ֆինանսավորումը, նորարարությունը եւ ակտիվիզմը թվային առողջապահության ոլորտում:
Անդրսահմանային էլեկտրոնային առողջապահական ծառայությունների եւ տեղեկատվության փոխանակման անհրաժեշտությունը ավելի հրատապ է դարձել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայից հետո, ինչը մոտ 6 միլիոն ուկրաինացիների ստիպեց փախչել հարեւան երկրներ: Նրանց, ինչպես նաեւ վերջիններիս բժշկական ծառայություններ մատուցողների եւ այդ ու այլ երկրներում ապրող այլ բնակիչների համար էլեկտրոնային առողջապահության ազգային եւ տարածաշրջանային ռազմավարությունների բարելավումը եւ դրանց իրականացման եղանակները կբարելավեն նաեւ նրանց կյանքի որակը:
Տեղեկատվության պահպանման եւ կառավարման երեք տարվա հսկայական փոփոխությունները եւս մեկ հիմնավոր պատճառ են Արեւելյան գործընկերության երկրների թվային առողջապահական համակարգերը հիմնանորոգելու եւ դրանք Եվրոպական միության (ԵՄ) լավագույն գործելակերպերին, ինչպես եւ 2020 թվականի էլեկտրոնային առողջապահության ներդաշնակեցման եւ փոխգործելիության ուղեցույցներին համապատասխանեցնելու համար։ Այս բարելավումները ճանապարհ կհարթեն սահուն եւ անվտանգ անդրսահմանային էլեկտրոնային առողջապահական ծառայությունների մատուցման համար, ինչպիսիք են էլեկտրոնային դեղատոմսը կամ բուժառուի բժշկական քարտը:
Բարձր մակարդակի սեմինարներ
Սեմինարներին մասնակցում էին տարբեր, այդ թվում՝ առողջապահության, թվային տեղեկատվության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները համակարգող նախարարությունների ներկայացուցիչներ: Սա ապահովեց փորձի եւ փոխըմբռնման լայն շրջանակ, ինչը խորացրեց միջոցառումների ընթացքում ձեռք բերված ներքին պատկերացումներն ու գիտելիքները: Բոլոր երկրները, ի թիվս այլ թեմաների, կարողացան կիսվել տեխնիկական զարգացման ներկա վիճակի մասին հետազոտական գործիքների միջոցով ստացված անանուն տեղեկատվությամբ եւ վիճակագրությամբ: Սա թույլ տվեց մասնակից երկրներին համեմատել եւ հակադրել իրենց ներքին պատկերացումներն ու խնդիրները:
Էլեկտրոնային առողջապահության ցանցի սեմինարներից յուրաքանչյուրը վերաբերում էր առանձին բաղադրիչի, որն անհրաժեշտ էր թվային առողջապահության ազգային ռազմավարություն ստեղծելու համար՝ օրենքներից մինչեւ կիբերանվտանգություն, բժշկական հեռահաղորդակցություն եւ էլեկտրոնային դեղատոմսեր: Սեմինարների ընթացքում քննության են առնվել նաեւ տվյալների միակցվածությանն ու սերվերի հզորությանն առնչվող հարցեր, որոնք անհրաժեշտ է յուրացնել համակարգի օպտիմալ աշխատանքի համար։
Առաջին սեմինարի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրեցին թվային առողջապահության ֆինանսավորման մոդելներին ու տնտեսական բաղադրիչին, ինչպես նաեւ առողջապահական ծրագրի ընդունմանն ու առողջապահական նորարարություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ կատարվեց նաեւ հիվանդների տվյալների՝ որպես ռեսուրսի օգտագործմանը, եւ թե ինչպես են առողջապահական համակարգերը ֆինանսապես կամ ոչ ֆինանսապես փոխհատուցում կամ համաֆինանսավորում անհատների կամ կազմակերպությունների կողմից թվային առողջապահական լուծումների օգտագործումը: Երկրորդ միջոցառման ընթացքում քննարկվեցին ենթառազմավարությունները՝ որպես էլեկտրոնային առողջապահության ռազմավարությունների հատուկ բաղադրիչներ, առողջապահական տվյալների ոլորտում ակտիվիզմը, էլեկտրոնային առողջապահական էկոհամակարգերում պետություն-մասնավոր գործընկերության կիրառումը եւ թվային առողջապահության ոլորտում կարողությունների զարգացման եղանակները։
Հետագա քայլեր
Նոյեմբերյան սեմինարներով եզրափակվեց EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության ցանցի այս միջոցառումների շարքը: Այնուամենայնիվ, «EU4Digital» ծրագրի «Էլեկտրոնային առողջապահություն» թեմատիկ ուղղությունը շարունակում է օգնել Արեւելյան գործընկերության երկրներին իրենց թվային առողջապահական ռազմավարությունների ստեղծման հարցում՝ յուրաքանչյուր երկրի համար ուսումնասիրելով կոնկրետ դեպքեր, խնդիրներ եւ ռազմավարություններ: Շուտով կորոշվի էլեկտրոնային դեղատոմսի կամ բուժառուի բժշկական քարտի փորձարկման, ինչպես նաեւ ծառայության բարեհաջող ներդրման քայլ-առ-քայլ ուղեցույցի հարցը: Ծառայության պիլոտավորման աշխատանքները կսկսվեն 2024 թվականի սկզբին։
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: