Հայկական տեխնոլոգիական ընկերությունները ԲՏԱ նախարարության աջակցությամբ մասնակցել են MWC 2024 միջազգային ցուցահանդեսին
Ամսաթիվ: 07/03/24
Հայկական տասնչորս տեխնոլոգիական ընկերություններ մասնակցել են 2024 թվականի փետրվարի 26-29-ը Իսպանիայի Բարսելոնա քաղաքում անցկացված «Համաշխարհային բջջային կոնգրես 2024» (Mobile World Congress 2024) միջազգային ցուցահանդեսին՝ ներկայացնելով իրենց արտադրանքն ու նորարարական լուծումները։ Համաշխարհային տեխնոլոգիական համայնքի այս նշանակալի հավաքի ընթացքում նշված ընկերությունները ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ միավորվել էին միասնական ցուցահանդեսային տաղավարի ներքո՝ ընդգծելով երկրի հավատարմությունը տեխնոլոգիական առաջընթացին:
Միջոցառման շրջանակում կազմակերպված հանդիպումները, կլոր սեղաններն ու բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ պանելային քննարկումները մասնակիցներին հնարավորություն տվեցին ծանոթանալու ոլորտի զարգացող միտումներին եւ հաստատելու նոր գործընկերություններ։ Այս տարի «Համաշխարհային բջջային կոնգրես 2024»-ի թեմաներն էին՝ 5G կապը, արհեստական բանականությունը, արտադրության թվային փոխակերպումը, խաղաֆիկացումն ու թվային ԴՆԹ-ն: Այս թեմաներն արտացոլում էին տեխնոլոգիական նորարարությունների տեսանելի մասը՝ հիմք դնելով ոլորտի ապագան ձեւավորող քննարկումների եւ համագործակցությունների համար։
Ցուցահանդեսը համաշխարհային մակարդակով ոլորտային արդյունաբերության ամենահեղինակավոր եւ առանցքային միջոցառումներից է, որտեղ հավաքվում են հեռահաղորդակցության, առողջապահական, ֆինանսական, արհեստական բանականության տեխնոլոգիաներ ներկայացնող ընկերություններն ու ոլորտի առաջատարները։ Այն հայկական ընկերությունների համար հարթակ ապահովեց իրենց արտադրանքն ու նորարարական լուծումները տարբեր լսարաններին ներկայացնելու համար։ Հայկական ընկերությունները, որոնք ներկայացնում էին թեմատիկ ոլորտների լայն շրջանակ, ներառյալ արհեստական բանականությունը, խելացի քաղաքները, հավելվածների/բջջային ծառայությունները, ծրագրային ապահովման ծառայությունները, ագրոտեխնիկան եւ ագրոսնունդը, իրենց հետքը թողեցին համաշխարհային ասպարեզում: Դրանք էին` idict, hoory, 3DFASCINATION, Fnet Telecom, Text’nPayMe, Zoomerang, Evolver, ViralMango, Inorain, NextStack, eTun, Lucky Carrot, IT-Spark եւ Traps Analytics ընկերությունները։
MWC 2024 ցուցահանդեսին մասնակցությունն այս հայկական տեխնոլոգիական ընկերություններին հնարավորություն տվեց նշանակալի ներդրում ունենալ տեխնոլոգիաների եւ նորարարությունների վերաբերյալ գլոբալ քննարկումներում:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: