ՀՀ կառավարությունը ներդրում է ազգային նույնականացման միասնական մուտքի «Ես եմ» համակարգը: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Թվայնացման վարչության աղբյուրների համաձայն՝ 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանում հանրային ծառայությունների առցանց մատուցման համակարգերի հասանելիությունը կիրականացվի բացառապես «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով։ «Ես եմ» ազգային նույնականացման հարթակը տեղակայվելու է yesem.am կամ yesem.e-gov.am տիրույթներում: Տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթացին զուգընթաց մշակվում եւ տարածվում …

Հայաստանում ներդրվում է ազգային նույնականացման միասնական մուտքի «Ես եմ» համակարգը Read More »

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Կատապուլտ» ծրագրի շրջանակներում մարտի 22-ին տեղի է ունեցել աշխատաժողով, որը նվիրված էր Հայաստանի կինոարտադրության թվայնացման գործընթացին Ամազոն Վեբ Սերվիսի (Amazon Web Services) մասնագիտական աջացությանը։ Աշխատաժողովը կօգնի խթանել երկրի ստեղծարար արդյունաբերությունը եւ մշակութային ժառանգությունը ու նպատակ ունի ստեղծարար տնտեսությունը վերածել ազգային եւ տնտեսական զարգացման առանցքային ռազմավարական ուղղության: Աշխատաժողովին նախորդել էր 2023 թվականի …

Ամազոն Վեբ Սերվիսը կաջակցի Հայաստանի կինոարտադրության թվայնացմանը Read More »

Միացե՛ք 2023 թվականի հունիսի 16-ին կայանալիք ուշագրավ ցանցային միջոցառմանը, որտեղ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի ամենահեռանկարային ստարտափները կհանդիպեն ֆրանսիական էկոհամակարգի այլ դերակատարների հետ: «Ստարտափ կամուրջ. Արեւելքը հանդիպում է Արեւմուտքին» (Startup Bridge: East meets West) միջոցառումը մեկ տեղում կհավաքի ստարտափներին եւ ֆրանսիական էկոհամակարգի հարգարժան ներդրողներին ու աքսելերատորների ներկայացուցիչներին, ինչը կխթանի աճն ու համագործակցությունը Արեւելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանի ստարտափ …

Ստարտափ կամուրջ. Արեւելքը հանդիպում է Արեւմուտքին Read More »

2023 թվականի մայիսի 3-ին կայացավ էլեկտրոնային վստահության ցանցի հերթական վիրտուալ միջոցառումը, որի թեմաներն էին էլեկտրոնային նույնականացման (eID) եւ վստահության ծառայությունների ոլորտում վերջին զարգացումներն ու առաջիկա գործողությունները։ «EU4Digital» ծրագրի կազմակերպած այս միջոցառումը նվիրված էր Արեւելյան գործընկերության երկրներում էլեկտրոնային վստահության եւ միջսահմանային թվային ծառայությունների ոլորտում գործունեությանը: Միջոցառմանը միացել էին ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ադրբեջանից եւ Ուկրաինայից՝ գնահատելու …

Արեւելյան գործընկերության երկրներն էլեկտրոնային վստահության ցանցի միջոցառմանն անդրադարձ են կատարել էլեկտրոնային նույնականացման եւ վստահության ծառայություններին Read More »

EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության ուղղության շրջանակներում 2023 թվականի ապրիլի 27-ին անցկացվեց վիրտուալ միջոցառում՝ նվիրված էլեկտրոնային առողջապահության ռազմավարությանը եւ էլեկտրոնային առողջապահության միջսահմանային ծառայությունների պիլոտավորմանը։ Սա առաջին վիրտուալ հանդիպումն էր այս տարվա համար նախատեսված համագործակցության միջոցառումների շարքից, որն Արեւելյան գործընկերության երկրներում էլեկտրոնային առողջապահության զարգացման ուղղությամբ բովանդակալից համագործակցության հիմք ստեղծեց։ Միջոցառման անկյունաքարն էլեկտրոնային առողջապահության ոլորտում առանցքային մշակումների, առաջնահերթությունների եւ մարտահրավերների վերաբերյալ Արեւելյան …

EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության ցանցը կիսվել է էլեկտրոնային առողջապահության ռազմավարության մշակման վերաբերյալ գիտելիքներով Read More »

Ամեն տարի ԵՄ կոդավորման շաբաթը հատկանշում է թվային գրագիտության եւ կոդավորման հմտությունների կարեւորությունն ու խթանում է դրանք բոլոր տարիքի եւ ծագման մարդկանց շրջանում: Ցանկացած ոք կարող է կազմակերպել սեփական միջոցառումը կամ միանալ դրանցից մեկին: Միջոցառումներն անցկացվում են ամբողջ տարվա ընթացքում, սակայն երկու շաբաթ առանձնացված է հատուկ Կոդավորման շաբաթվա համար, որն այս տարի կկայանա հոկտեմբերի 7-ից 22-ը: …

ԵՄ կոդավորման շաբաթ 2023 Read More »

EU4Digital-ի ՏՀՏ նորարարությունների թիմը 2023 թվականի մարտի 30-ին անցկացրեց գործնական կապերի զարգացմանն ուղղված առցանց միջոցառում՝ ի աջակցություն Արեւելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանում բլոկչեյն էկոհամակարգի զարգացմանը: Բլոկչեյն ասոցիացիաները, ոլորտի խաղացողները, նորարարական էկոհամակարգի հիմնական դերակատարները եւ ԱլԳ երկրների կառավարությունների ներկայացուցիչները քննարկեցին «Վստահելի բլոկչեյն հավելվածների միջազգային ասոցիացիա» (INATBA) ցանցին ու վերջինիս հիմնական գործընկերություններին միանալու եւ համագործակցելու հնարավորությունները: Միջոցառման ավելի քան 50 մասնակիցները ներկայացնում էին …

EU4Digital-ն ու INATBA ցանցն անցկացրել են համատեղ միջոցառում՝ ի աջակցություն Արեւելյան գործընկերության տարածաշրջանում բլոկչեյնի զարգացմանը եւ միջազգային համագործակցությանը Read More »

Անդրսահմանային էլեկտրոնային կոմերցիայի և էլեկտրոնային վստահության ծառայությունների ոլորտներում զարգացումները կարող են վճռորոշ դեր խաղալ արևելյան գործընկեր երկրների բիզնեսների համար, որոնք ցանկանում են զարգացնել առևտուրը հարևան երկրների և ԵՄ-ի հետ: Վերջին ամիսներին «EU4Digital»-ն իրականացրել է մի շարք պիլոտային ծրագրեր՝ փորձարկելով էլեկտրոնային կոմերցիայի, էլեկտրոնային առաքման և էլեկտրոնային ստորագրության լուծումներ, որոնք, կիրառվելով տարածաշրջանում, կարող են բացահայտել թվային տնտեսության …

EU4Digital արշավ. թվային տնտեսության ներուժի բացահայտում Read More »

Եթե Դուք ապրում եք Արևելյան գործընկերության վեց երկրներից մեկում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում կամ Ուկրաինայում, ապա թվային տեխնոլոգիաները Եվրոպական միության «EU4Digital» նախաձեռնության օգնությամբ շուտով կփոխեն Ձեր կյանքը: Վերջին երեք տարվա ընթացքում «EU4Digital» ծրագիրն աշխատում է մի շարք միջոցառումների և պիլոտային ծրագրերի նախաձեռնման, պլանավորման և իրականացման ուղղությամբ, որոնք շոշափելի ազդեցություն կունենան ամբողջ տարածաշրջանի բիզնեսի և …

Թվային տեխնոլոգիաները շուտով կփոխեն Ձեր կյանքը… Read More »

Թվային փոխակերպումն արագորեն փոխում է տնտեսական լանդշաֆտը: Այս միտումը սրվում է COVID-19 համավարակի պատճառով, որը պարզեցրել է բազմաթիվ կազմակերպությունների, ՓՄՁ-ների և նույնիսկ պետական մարմինների թվային փոխակերպումը: Միևնույն ժամանակ համավարակն ընդգծել է նաև թվային տնտեսության ու հասարակության՝ բարելավման կարիք ունեցող ոլորտները և մասնավորապես պատշաճ թվային հմտությունների կարևորությունը: Հաշվի առնելով համավարակը հաղթահարելու և իրենց թվային փոխակերպումն արագացնելու …

Թվային հմտությունների բացերի վերացում. EU4Digital-ի արշավն ուշադրություն է հրավիրում էլեկտրոնային հմտությունների վրա Read More »

Scroll to Top