-
11/06/2024
EU4Digital-ի էլեկտրոնային վստահության եւ էլեկտրոնային նույնականացման շրջանակ. հայեցակարգային փաստաթուղթ
Արեւելյան գործընկերության երկրների միջեւ էլեկտրոնային նույնականացման (eID) եւ էլեկտրոնային վստահության (eTrust) ծառայությունների փոխադարձ ճանաչմանը աջակցելու համար «EU4Digital» ծրագիրը մշակել է «Էլեկտրոնային վստահության եւ էլեկտրոնային նույնականացման շրջանակ» անվանմամբ սույն հայեցակարգային փաստաթուղթը:
Իմանալ ավելին -
31/05/2024
«EU4Digital» ակադեմիայի էլեկտրոնային կոմերցիայի վերաբերյալ առցանց դասընթաց. պրոմո հոլովակ
EU4Digital-ի 15 վայրկյան տեւողությամբ այս հոլովակը ներկայացնում է ԵՄ առեւտրային հարթակներում էլեկտրոնային կոմերցիայի վերաբերյալ անվճար առցանց դասընթացը՝ հարմարեցված Արեւելյան գործընկերության երկրներում գործող ձեռներեցների ու փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) կարիքներին: Դասընթացը մատուցվում է «EU4Digital» ակադեմիայի կողմից, որը հոլովակը դիտողներին հրավիրում է գրանցվել եւ բարելավել իրենց թվային վաճառքի ունակությունները:
Իմանալ ավելին -
31/05/2024
«EU4Digital» ծրագրի II փուլի 3-րդ կիսամյակային զեկույց
Սույն հրապարակային զեկույցում ներկայացված է «EU4Digital» ծրագրի II փուլի գործունեությունը ծրագրի երրորդ հաշվետու ժամանակաշրջանում՝ 2023թ. հուլիս-դեկտեմբեր: Փաստաթուղթն ուրվագծում է այս ժամանակահատվածի առանցքային իրադարձությունները, ինչպես նաեւ ամփոփում EU4Digital-ի վեց թեմատիկ ոլորտների ուղղությամբ ձեռքբերումները։ Բացի այդ, այն նախանշում է առաջիկա հաշվետու ժամանակաշրջանի նպատակները։
Իմանալ ավելին -
23/05/2024
Եվրոպական միության ինստիտուցիոնալ եւ իրավական դաշտի եւ լավագույն փորձի օրինակների գնահատման մասին զեկույց
EU4Digital-ի «ԵՄ ինստիտուցիոնալ եւ իրավական դաշտի եւ լավագույն փորձի օրինակների գնահատում» զեկույցը ծառայում է ԵՄ մակարդակում բեռնափոխադրումների մասին տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման (eFTI) արդի պրակտիկաների, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության երկրների համար դրանց նշանակության կամ նույնիսկ կարեւորության մասին իրազեկության բարձրացման նպատակին։
Իմանալ ավելին -
22/03/2024
5G մասնավոր ցանցերի զարգացում. ԵՄ լավագույն փորձի զեկույց
5G մասնավոր ցանցերի զարգացման վերաբերյալ ԵՄ լավագույն փորձի զեկույցը պատրաստվել է «EU4Digital» ծրագրի փորձագետների կողմից՝ որպես «Հեռահաղորդակցության կանոններ» թեմատիկ ուղղությամբ գործունեության մաս: Հիմնական նպատակն է քննարկել 5G մասնավոր ցանցերի զարգացման «բիզնես քեյսերը», ինչպես նաեւ ներկայացնել հաճախականությունների բաշխման վերաբերյալ ԵՄ անդամ պետությունների հավաքած փորձը:
Իմանալ ավելին -
19/03/2024
Մարդու իրավունքներն արհեստական բանականության ոլորտում. մարտահրավերներ եւ իրավական կարգավորումներ
«Մարդու իրավունքներն արհեստական բանականության դարաշրջանում. մարտահրավերներ եւ իրավական կարգավորումներ» վերնագրով ուղեցույցը մեթոդական փաստաթուղթ է, որում քննարկվում են ժամանակակից ԱԲ տեխնոլոգիաների ազդեցությունն ու դրա իրավական կարգավորման մոտեցումները: Դրանում նաեւ ներկայացված են բանական համակարգն ազգային օրենսդրությանը եւ միջազգային չափանիշներին համապատասխան կառավարելու վերաբերյալ առաջարկություններ:
Իմանալ ավելին -
08/02/2024
EU4Digital-ի առաջարկություններն Արեւելյան գործընկերության երկրներում DESI ցուցիչների ներդրման վերաբերյալ
«EU4Digital-ի առաջարկություններն Արեւելյան գործընկերության երկրներում DESI ցուցիչների ներդրման վերաբերյալ» զեկույցն Արեւելյան գործընկերության երկրների համար ծառայում է որպես «EU4Digital» ծրագրի DESI արագացուցիչի շրջանակներում մշակված Թվային տնտեսության եւ հասարակության համաթվի (DESI) օգտագործման ռազմավարական ծրագիր։
Իմանալ ավելին -
22/01/2024
«EU4Digital» ծրագրի II փուլի հանրային կիսամյակային զեկույց թիվ 2
Այս զեկույցը ներկայացնում է «EU4Digital» ծրագրի II փուլի երկրորդ հաշվետու ժամանակաշրջանի (2023 թ.-ի հունվար – 2023 թ.-ի հունիս) գործունեությունը: Զեկույցն ամփոփում է հաշվետու ժամանակաշրջանում վեց թեմատիկ ուղղությունների շրջանակներում ձեռք բերված արդյունքները եւ ներկայացնում է հաջորդ հաշվետու ժամանակաշրջաններում սպասվող գործունեության նպատակներն ու խնդիրները։ Զեկույցում նաեւ ուրվագծում են քաղաքականության հիմնական ուղենիշները։
Իմանալ ավելին -
08/12/2023
Արեւելյան գործընկերության երկրներում ստարտափ էկոհամակարգի քարտեզագրում եւ ախտորոշում. բարձր արդյունավետությամբ ինկուբացման հայեցակարգ, էկոհամակարգի հասունության վերլուծություն, առաջարկություններ
Սույն զեկույցը սահմանում է բարձր արդյունավետությամբ ստարտափների ինկուբացման հայեցակարգը եւ ներկայացնում է Արեւելյան գործընկերության նորարարական էկոհամակարգի գործող դերակատարների վերլուծությունը: Այն մանրամասնում է «EU4Digital» ծրագրի «ՏՀՏ նորարարություններ» թեմատիկ ուղղության շրջանակներում իրականացված ուսումնասիրության մեթոդաբանությունը, նպատակները եւ արդյունքները, ինչպես նաեւ տրամադրում է գործողությունների քայլերի եւ առաջնահերթությունների վերաբերյալ առաջարկություններ՝ Արեւելյան գործընկերության երկրներում էկոհամակարգի արդյունավետությունը բարձրացնելու համար:
Իմանալ ավելին