Գլխավոր էջ / Մնալ տեղեկացված / գրադարան
5G մասնավոր ցանցերի զարգացում. ԵՄ լավագույն փորձի զեկույց
Ամսաթիվ: 2024թ. մարտ
5G մասնավոր ցանցերի զարգացումը զգալիորեն լավարկում է կապի հասանելիությունը, ոլորտային նորարարությունները, անվտանգությունը եւ հաղորդակցության ընդհանուր արդյունավետությունը՝ հանգեցնելով տարբեր ոլորտների եւ բիզնեսների բարելավմանը: «EU4Digital» ծրագրի փորձագետները պատրաստել են 5G մասնավոր ցանցերի զարգացման վերաբերյալ ԵՄ լավագույն փորձի այս զեկույցը՝ որպես «Հեռահաղորդակցության կանոններ» թեմատիկ ուղղությամբ գործունեության մաս: Զեկույցն անդրադառնում է հետեւյալ թեմաներին.
- 5G մասնավոր ցանցերի օգտագործման տարբերակներ՝ բիզնեսի տեսանկյունից.
- 5G մասնավոր ցանցերի տարբեր տեսակների համեմատություն.
- 5G մասնավոր ցանցերին հաճախականությունների հատկացման Եվրոպայում հանդիպած տարբեր դեպքերի վերլուծություն.
- 5G մասնավոր ցանցերի հաճախականության ստանդարտացում ԵՄ մակարդակով:
Զեկույցի հիմնական նպատակն է քննարկել 5G մասնավոր ցանցերի զարգացման «բիզնես քեյսերը», ինչպես նաեւ ներկայացնել հաճախականությունների բաշխման վերաբերյալ ԵՄ անդամ պետությունների հավաքած փորձը: Զեկույցը նպատակ ունի.
- Նկարագրել 5G ցանցերի կիրառումը տարբեր ոլորտներում.
- Հասանելի 5G մասնավոր ցանցերի տեսակների եւ հաճախականությունների հնարավոր բաշխման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել Արեւելյան գործընկերության երկրներին, նրանց ցանցային օպերատորներին եւ այլ շահագրգիռ կողմերին.
- Ներկայացնել ԵՄ անդամ երկրներում հաճախականության բաշխման օրինակներ:
Հիմնվելով զեկույցի արդյունքների եւ Արեւելյան գործընկերության երկրների առաջարկությունների վրա՝ EU4Digital-ը կսահմանի երկրների համար հատուկ առաջնահերթություններ ու նախաձեռնություններ, որոնք պետք է իրականացվեն 5G մասնավոր ցանցերի զարգացման համար:
Հեռահաղորդակցության կանոնների ոլորտում EU4Digital-ի գործունեության մասին ավելին իմանալու համար այցելեք մեր վեբկայքի «Փաստաթերթեր» բաժինը, ինչպես նաեւ դիտեք մեր «Գրադարան» բաժնում հասանելի «Հեռահաղորդակցության կանոններ» կարճ տեսահոլովակը։
- Ադրբեջան
- Հայաստան
- Մոլդովայի Հանրապետություն
- Ուկրաինա
- Վրաստան
- Հեռահաղորդակցության կանոններ