![](/wp-content/uploads/2023/04/richard-horvath-cPccYbPrF-A-unsplash.jpg)
Գլխավոր էջ / Մնալ տեղեկացված / գրադարան
Եվրոպական միության ինստիտուցիոնալ եւ իրավական դաշտի եւ լավագույն փորձի օրինակների գնահատման մասին զեկույց
Ամսաթիվ: 2023 թ. սեպտեմբեր
EU4Digital-ի «ԵՄ ինստիտուցիոնալ եւ իրավական դաշտի եւ լավագույն փորձի օրինակների գնահատում» զեկույցը ծառայում է ԵՄ մակարդակում բեռնափոխադրումների մասին տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման (eFTI) արդի պրակտիկաների, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության երկրների համար դրանց նշանակության կամ նույնիսկ կարեւորության մասին իրազեկության բարձրացման նպատակին։
Զեկույցն անդրադարձ է կատարում բեռնափոխադրումների մասին տեղեկատվության փոխանակմանն աջակցող հիմնական ոլորտներում իրականացվող ընթացիկ նախաձեռնություններին ու փորձին. իշխանության մարմիններ, իրավական դաշտ, միջազգային կոնվենցիաներ, գործնական կիրառում, տեխնիկական հնարավորություններ եւ ստանդարտներ, ինչպես նաեւ ԵՄ երկրներում eFTI-ի տեղակայման գործնական օրինակներ:
Արեւելյան գործընկերության երկրների կառավարությունների լոգիստիկ հատվածը համակարգող ներկայացուցիչների համար նախատեսված այս զեկույցը նաեւ հիմք է ծառայում այդ երկրներում eFTI-ի վիճակի գնահատման համար:
ԵՄ ինստիտուցիոնալ եւ իրավական դաշտի եւ լավագույն փորձի օրինակների գնահատումը «EU4Digital» ծրագրի II փուլի «էլեկտրոնային առեւտուր» թեմատիկ ուղղության շրջանակում թվային տրանսպորտային միջանցքների ուղղությամբ գործունեության մաս է կազմում: Ավելին իմանալու համար այցելեք մեր վեբկայքի «Փաստաթերթեր» բաժինը, ինչպես նաեւ դիտեք մեր «Գրադարան» բաժնում հասանելի «Էլեկտրոնային առեւտուր» կարճ տեսահոլովակը։
- Ադրբեջան
- Հայաստան
- Մոլդովայի Հանրապետություն
- Ուկրաինա
- Վրաստան
- Էլեկտրոնային առևտուր
![](https://eufordigital.eu/wp-content/uploads/2024/05/EU-Assesment-featured-image.png)