Գլխավոր էջ / Մնալ տեղեկացված / գրադարան
EU4Digital-ի էլեկտրոնային վստահության եւ էլեկտրոնային նույնականացման շրջանակ. հայեցակարգային փաստաթուղթ
Ամսաթիվ: 2024 թվականի մայիս
Արեւելյան գործընկերության երկրների միջեւ էլեկտրոնային նույնականացման (eID) եւ էլեկտրոնային վստահության (eTrust) ծառայությունների փոխադարձ ճանաչմանը աջակցելու համար «EU4Digital» ծրագիրը մշակել է «Էլեկտրոնային վստահության եւ էլեկտրոնային նույնականացման շրջանակ» անվանմամբ սույն հայեցակարգային փաստաթուղթը:
Սույն շրջանակն էլեկտրոնային նույնականացման եւ վստահության ծառայությունների համար որպես Արեւելյան գործընկերության երկրների համատեքստին համապատասխանող ընդհանուր սկզբունքների եւ պահանջների հիմք օգտագործում է Եվրոպական միության eIDAS կանոնակարգը եւ ԵՄ այլ պրակտիկաներ։ Հղում անելով այս կետին՝ շրջանակն առաջարկում է Արեւելյան գործընկերության երկրների միջեւ էլեկտրոնային նույնականացման եւ վստահության ծառայությունների փոխադարձ ճանաչման կառուցվածքային մոտեցում:
Արեւելյան գործընկերության երկրների ազգային օրենսդրական միջավայրին համապատասխան մշակված փաստաթուղթն անդրադառնում է թվային ինքնության միջոցների եւ վստահության ծառայությունների տարածաշրջանային ներդաշնակեցման եւ անդրսահմանային օգտագործման նպատակին եւ ուղղված է թվային փոխակերպման գործընթացում ներգրավված քաղաքականություն մշակողներին եւ շահագրգիռ կողմերին։
Փաստաթուղթը բաղկացած է հետեւյալ բաժիններից.
- Էլեկտրոնային վստահության եւ էլեկտրոնային նույնականացման շրջանակի սկզբունքներն ու բաղադրիչները.
- Էլեկտրոնային նույնականացման սխեմաների եւ վստահության ծառայությունների պահանջներն ու պայմանները` փոխադարձ ճանաչման համաձայնագրերի առաջարկվող նախադրյալների ուրվագծմամբ.
- Փոխադարձ ճանաչման համաձայնագրի ստորագրման գործընթացը՝ ներառյալ առաջարկվող քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել համաձայնագրի ամբողջ կենսացիկլի ընթացում։
Հավելվածներում ներկայացված լրացուցիչ փաստաթղթերին հասանելիություն ստանալու համար խնդրում ենք կապվել EU4Digital-ի հետ:
Սույն զեկույցը պատրաստվել է «Էլեկտրոնային վստահություն» թեմատիկ ուղղությամբ «EU4Digital» ծրագրի II փուլի գործունեության շրջանակներում: Ավելին իմանալու համար այցելեք մեր վեբկայքի «Փաստաթերթեր» բաժինը, ինչպես նաեւ դիտեք մեր «Գրադարան» բաժնում հասանելի «Էլեկտրոնային վստահություն» կարճ տեսահոլովակը։
- Ադրբեջան
- Հայաստան
- Մոլդովայի Հանրապետություն
- Ուկրաինա
- Վրաստան
- Էլեկտրոնային վստահություն