
Գլխավոր էջ / Բացահայտել EU4Digital-ը / Ծրագրեր / EU4Digital ծրագրեր / «EU4Digital» ծրագրի II փուլ
«EU4Digital» ծրագրի II փուլ
Երկրներ: Ադրբեջան, Բելառուս, Հայաստան, Մոլդովայի Հանրապետություն, Ուկրաինա, Վրաստան
«EU4Digital» ծրագրի նպատակն է Եվրոպական միության միասնական թվային շուկայի օգուտները տարածել Արեւելյան գործընկերության երկրներում՝ վերջիններիս աջակցելով ռոումինգի սակագների նվազեցման, տնտեսության խթանման եւ էլեկտրոնային ծառայությունների ընդլայնման նպատակով գերարագ լայնաշերտ կապի զարգացման, տարբեր բնագավառներում՝ լոգիստիկայից մինչեւ առողջապահություն, թվային շրջանակների ներդաշնակեցման, կիբերանվտանգության ապահովման, հմտությունների զարգացման եւ թվային ոլորտում ավելի շատ աշխատատեղերի ստեղծման հարցերում:
«EU4Digital» ծրագրի II փուլը (2022-2025թթ.) հիմնված է «EU4Digital» ծրագրի I փուլի (2019-2022թթ.) ձեռքբերումների վրա եւ հանդիսանում է վերջինիս շարունակությունն ու «EU4Digital» նախաձեռնության հիմնական ծրագիրը: Ծրագիրն ընդգրկում է քաղաքականության վեց հիմնական ուղղություններ՝ «Հեռահաղորդակցության կանոններ», «Էլեկտրոնային վստահության եւ միջսահմանային թվային ծառայություններ», «Էլեկտրոնային առեւտուր», ՏՀՏ նորարարություններ եւ ստարտափ էկոհամակարգեր», «Էլեկտրոնային առողջապահություն» եւ «Թվային հմտություններ»: Դրանք կառուցված են Արեւելյան գործընկերության (ԱլԳ) քաղաքականության հիմնասյուների հանգույն, իմա՝ «Թվային ենթակառուցվածքներ», «Էլեկտրոնային կառավարում» ու «Թվային տնտեսություն եւ նորարարություններ»:
Նպատակներ
Այս ծրագրի ընդհանուր նպատակն է միասնական թվային շուկայի օգուտները տարածել Արեւելյան գործընկերության երկրներում եւ խթանել դիմակայուն թվային տնտեսությունների եւ հասարակությունների զարգացումը:
Ավելի կոնկրետ, «EU4Digital» ծրագրի II փուլն ունի հինգ հիմնական նպատակ.
- Անվտանգ եւ կայուն թվային ու հեռահաղորդակցական ենթակառուցվածքների առկայություն տարածաշրջանում.
- Հանրային ծառայությունների թվայնացման, ինչպես նաեւ պետական ծառայությունների փոխգործելիության բարելավում ազգային եւ ԱլԳ մակարդակներում, ինչպես նաեւ ԱլԳ-ի եւ ԵՄ-ի միջեւ.
- Աջակցություն տարածաշրջանի բիզնեսների թվայնացմանը, ինչպես նաեւ քաղաքացիների, բիզնեսների եւ կառավարությունների թվային հմտությունների զարգացմանը՝ վերջիններիս կարողություններն ամրապնդելու նպատակով.
- EU4Digital-ի՝ որպես ճանաչված եւ հանրահայտ բրենդի հետագա կայացում, որը ներառում է ԵՄ-ի ողջ աջակցությունը տարածաշրջանի թվային տնտեսությանն ու համայնքին եւ կապված է Արեւելյան գործընկերության երկրների, ԵՄ անդամ պետությունների, միջազգային ֆինանսական հաստատությունների եւ այլ դոնորների լրացուցիչ գործունեությանը.
- Աջակցություն ճգնաժամային արձագանքմանը եւ գործընկեր երկրների հատուկ կարիքներին:
Գործողություններ
- Թվային ենթակառուցվածքներ
1.1 Հեռահաղորդակցության կանոններ
Հեռահաղորդակցության կանոնների ուղղությամբ գործողությունները միտված են ԱլԳ տարածաշրջանում գտնվող քաղաքացիների համար բջջային ծառայությունների մանրածախ գների նվազեցմանը, ինչպես նաեւ գերարագ եւ անվտանգ կապի հասանելիության խթանմանը: EU4Digital-ը կօժանդակի ռոումինգի վերաբերյալ համաձայնագրերի իրականացմանը եւ կաջակցի տարածաշրջանում մրցունակ լայնաշերտ ինտերնետ ծառայությունների հասանելիությանը: Ծրագրի գործողությունները կաջակցեն նաեւ ազգային կարգավորող մարմինների հզորացմանը՝ շուկայի վերլուծության գործընթացի միջոցով:
- Էլեկտրոնային կառավարում
2.1 Էլեկտրոնային վստահության եւ միջսահմանային թվային ծառայություններ
Էլեկտրոնային վստահության ուղղությամբ գործունեությունը կկենտրոնանա ԱլԳ տարածքում եւ ԵՄ-ի հետ փոխադարձաբար ճանաչված ու ապահով էլեկտրոնային նույնականացման եւ թվային վստահության ծառայությունների զարգացման վրա։
2.2 Էլեկտրոնային առեւտուր (կենտրոնացում էլ. մաքսային ծառայությունների եւ էլ. լոգիստիկայի վրա)
էլեկտրոնային առեւտրի՝ էլեկտրոնային մաքսային ծառայությունների եւ էլեկտրոնային լոգիստիկայի ուղղությամբ գործունեությունը միտված է ԱլԳ երկրների շրջանում եւ ԵՄ-ի հետ առեւտրի ծավալների ավելացմանը, լոգիստիկայի ոլորտում ֆիզիկական ու թվային գործընթացների եւ գործարքների արագության բարձրացմանը, ինչպես նաեւ էլեկտրոնային առեւտրին վերաբերող թվային գործիքների, չափորոշիչների ու աշխատանքային գործելակերպերի օգտագործման ներդաշնակեցմանը։ Միջսահմանային լուծումների պիլոտավորման ընդլայնումը եւ թվային տրանսպորտային միջանցքի ճանապարհային քարտեզի մշակումը (eFTI-ի ներդրումը) գործողություններ են, որոնք կիրականացվեն այս նպատակներին աջակցելու համար:
2.3 Էլեկտրոնային առողջապահություն
Ծրագրի II փուլի շրջանակում էլեկտրոնային առողջապահության ուղղությամբ գործունեությունը միտված է ԱլԳ երկրների միջեւ ու ԵՄ-ի հետ ներդաշնակեցված թվային առողջապահության եւ միջսահմանային ծառայությունների զարգացման համար հիմքեր ստեղծելուն: Սա ներառում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ լավագույն փորձին համահունչ էլեկտրոնային առողջապահության ռազմավարությունների եւ ճանապարհային քարտեզների մշակման համար խորհրդատվության տրամադրումը, միջսահմանային էլեկտրոնային առողջապահության ծառայությունների պիլոտավորումը, շահագրգիռ կողմերի միջեւ ոլորտային համագործակցությանն աջակցությունը, ինչպես նաեւ ԵՄ «Ակտիվ եւ առողջ ծերացման նորարարական ցանցեր» (IN-4-AHA) նախաձեռնությանն Արեւելյան գործընկերության երկրների մասնակցությանը նպաստող գործողությունների շարունակումը։
- Թվային տնտեսություն եւ նորարարություններ
3.1 Էլեկտրոնային առեւտուր (կենտրոնացում էլ. կոմերցիայի վրա)
էլեկտրոնային առեւտրի՝ էլեկտրոնային կոմերցիայի ուղղությամբ գործունեությունը միտված է ԱլԳ երկրների շրջանում եւ ԵՄ-ի հետ միջսահմանային էլեկտրոնային կոմերցիայի ծավալների ավելացմանը, ինչպես նաեւ էլեկտրոնային առեւտրին վերաբերող թվային գործիքների, չափորոշիչների ու աշխատանքային գործելակերպերի օգտագործման ներդաշնակեցմանը։ Սահմանված նպատակներին հասնելու համար կստեղծվի էլեկտրոնային կոմերցիայի արագացուցիչ, ինչպես նաեւ ցանցային հնարավորություններ՝ խթանելու էլեկտրոնային առեւտրի մոտարկումը։
3.2. ՏՀՏ նորարարություներ եւ ստարտափ էկոհամակարգեր
ԱլԳ շրջանակներում նորարարությունների եւ ստարտափների խթանմանն ուղղված այս գործողությունները կկենտրոնանան ԱլԳ նորարարական եւ ստարտափ էկոհամակարգերին ԵՄ լավագույն փորձի եւ գործիքների ներկայացման ու վերջիններիս կողմից դրանց կիրառման վրա: Դա հնարավոր կլինի ընդհանուր շրջանակների մշակման, առաջարկությունների ներկայացման եւ հիմնական դերակատարների միջեւ շփումների միջոցով, որոնք կխթանեն գիտելիքի փոխանակումը եւ նոր համագործակցային նախաձեռնությունները։
3.3. Թվային հմտություններ
Թվային հմտություններին ուղղված գործունեությունը, հետապնդելով ԱլԳ երկրների մեկ միլիոն քաղաքացիների թվային հմտությունների զարգացման համար հող նախապատրաստելու նպատակ, թվային ուսուցման հնարավորություններ կապահովի տարածաշրջանային թվային ուսուցման հարթակի՝ EdTech Hub-ի միջոցով: Այս ծրագրային ուղղությունը կաջակցի նաեւ մենթորության ծրագրերի իրականացմանը՝ այդպիսով վերացնելով ՏՀՏ ոլորտում առկա գենդերային խզվածքը: Թվային փոխակերպման մոնիտորինգի եւ չափման որակը բարձրացնելու նպատակով ծրագրային թիմը կաջակցի Թվային տնտեսության եւ հասարակության համաթվի (DESI) իրականացմանը:
- Հաղորդակցում եւ մոնիտորինգ
«EU4Digital» նախաձեռնության մասին իրազեկվածության խթանման եւ դրա մակարդակի բարձրացման տեսանկյունից հորիզոնական գործունեություն է հաղորդակցումը եւ մոնիտորինգը, որն աջակցում է ծրագրի թեմատիկ ուղղություններին: Այն ներառում է EU4Digital-ի վեբկայքի առկայությունն ու սպասարկումը, ինչպես նաեւ տարածաշրջանային ու տեղական ԶԼՄ-ների միջոցով եւ այլ տեղեկատվական արշավների իրականացումը։
- Ճգնաժամային արձագանքում եւ հատուկ կարիքներին աջակցություն
Ճգնաժամային արձագանքման եւ հատուկ կարիքներին աջակցության գործողություններն ուղղված կլինեն գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների կարճաժամկետ եւ հատուկ աջակցության հարցումներին՝ հատուկ հանգամանքներում:
Առնչվող նորություններ
15/09/2023
EU4Digital-ի զեկույց։ Էլեկտրոնային կոմերցիայի ոլորտի վերջին փոփոխությունները, միտումները եւ համագործակցության հնարավորությունները ԵՄ-ում
«EU4Digital» ծրագիրը հրապարակել է Արեւելյան գործընկերությունում (ԱլԳ) էլեկտրոնային կոմերցիայի զարգացման ելակետ…
Իմանալ ավելին15/09/2023
Միացե՛ք EU4Digital-ի հետ զրույցին. նոր հնարավորություններ Twitter-ում
EU4Digital-ի եւ Արեւելյան գործընկերության թվային գործունեության մասին նորությունների, հայտարարությունների, պատ…
Իմանալ ավելին11/09/2023
Բաց մի՛ թողեք. EU4Digital-ի միջոցառումներ՝ նվիրված Արեւելյան գործընկերության թվային փոխակերպմանը
Կցանկանա՞ք ավելին իմանալ թվային մշակումների, ապագայի առաջնահերթությունների եւ Արեւելյան գործընկերության երկրնե…
Իմանալ ավելին04/09/2023
EU4Digital-ի էլեկտրոնային կոմերցիայի աքսելերատորը մեկնարկել է ազգային տաղավարային օգտահաշվի պիլոտավորումը
«EU4Digital» ծրագիրն ուրախությամբ հայտնում է իր «Ազգային տաղավարային օգտահաշիվ» (National Pavilion Account) պի…
Իմանալ ավելին

15/09/2023
EU4Digital-ի զեկույց։ Էլեկտրոնային կոմերցիայի ոլորտի վերջին փոփոխությունները, միտումները եւ համագործակցության հնարավորությունները ԵՄ-ում
«EU4Digital» ծրագիրը հրապարակել է Արեւելյան գործընկերությունում (ԱլԳ) էլեկտրոնային կոմերցիայի զարգացման ելակետ…
Իմանալ ավելին
15/09/2023
Միացե՛ք EU4Digital-ի հետ զրույցին. նոր հնարավորություններ Twitter-ում
EU4Digital-ի եւ Արեւելյան գործընկերության թվային գործունեության մասին նորությունների, հայտարարությունների, պատ…
Իմանալ ավելին
11/09/2023
Բաց մի՛ թողեք. EU4Digital-ի միջոցառումներ՝ նվիրված Արեւելյան գործընկերության թվային փոխակերպմանը
Կցանկանա՞ք ավելին իմանալ թվային մշակումների, ապագայի առաջնահերթությունների եւ Արեւելյան գործընկերության երկրնե…
Իմանալ ավելին
04/09/2023
EU4Digital-ի էլեկտրոնային կոմերցիայի աքսելերատորը մեկնարկել է ազգային տաղավարային օգտահաշվի պիլոտավորումը
«EU4Digital» ծրագիրն ուրախությամբ հայտնում է իր «Ազգային տաղավարային օգտահաշիվ» (National Pavilion Account) պի…
Իմանալ ավելին